Բազիլիկատա (իտալ.՝ Basilicata), Լուկանիա (Basilicata, Lucania), մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հարավում։ Բաժանված է Մատերա և Պոտենցա պրովինցիաների։ Տարածությունը 10,0 հզ․ կմ² է։ Բնակչությունը՝ 626,0 հզ․ (1969)։ Նշանավոր քաղաքներն են Մատերան և Պոտենցան։ Ափերը ողողում են Հոնիական և Տիրենյան ծովերի ջրերը։ Կլիման միջերկրածովային չորային է։ Գերակշռում են չորասեր նոսր թփուտներն ու անտառները։ Մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Կան սննդարդյունաբերական, նավթաքիմիական, մեքենաշինության, գլանման, փայտամշակման ձեռնարկություններ։

Բազիլիկատա
Basilicata
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակՄարզ
Մտնում էԻտալիա
ՎարչկենտրոնՊոտենցա
ԲԾՄ633 մետր
Օրենսդրական մարմինԲազիլիկատայի շրջանային խորհուրդ
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն (31.12.2013)
578 391 (18-րդ տեղ)
Խտություն57,89
Տարածք9995  (14-րդ տեղ)
Սահմանակցում էԿամպանիա, Ապուլիա և Կալաբրիա
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդIT-77
basilicatanet.it
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 210