Ռիտա Լևի-Մոնտալչինի

իտալացի նյարդաբան

Ռիտա Լևի-Մոնտալչինի (իտալ.՝ Rita Levi-Montalcini, ապրիլի 22, 1909(1909-04-22)[1][2][3][4][5][6][7], Թուրին, Իտալիա[1][10][11] - դեկտեմբերի 30, 2012(2012-12-30)[1][2][3][4][5][8][6][7], Nomentano, Municipio II, Հռոմ, Իտալիա), իտալացի նյարդաբան, նեյրոկենսաբան, 1986 թվականից՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Picto infobox med.png
Ռիտա Լևի-Մոնտալչինի
Rita Levi-Montalcini
NGF '08 Rita Levi-Montalcini.jpg
Ռիտա Լևի-Մոնտալչինի
Ծնվել էապրիլի 22, 1909(1909-04-22)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԹուրին, Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 30, 2012(2012-12-30)[1][2][3][4][5][8][6][7] (103 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Մահվան պատճառՍրտի կանգ
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունիտալացի
ԴավանանքJewish?
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտություննյարդաբան
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան
ՊաշտոնՑմահ սենատոր[9]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ՊարգևներNobel prize medal.svg Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ
National Medal of Science.jpg ԱՄՆ ազգային գիտական մեդալ
Rita Levi-Montalcini Վիքիպահեստում

Համաշխարհային բժշկագիտության մեջ հայտնի է աճի գործոնների հետազոտություններով։ Իտալիայի հինգ ցմահ սենատորներից մեկն է։

ԿենսագրությունԽմբագրել

Ռիտա Լևի-Մոնտալչինին ծնվել է 1909 թվականի ապրիլի 22-ին Թուրինում՝ դառնալով Լևիների ընտանիքի չորրորդ երեխան (երկվորյակ քրոջ՝ Պաոլայի հետ միասին)։ Նրա ընտանիքն ունեցել է հրեական ծագում։ Նրա հայրը՝ Ադամ Լևին, եղել է էլեկտրական ինժեներ և մաթեմատիկոս, իսկ մայրը՝ Ադել Մոնտալչինին, հասարակ տնային տնտեսուհի։

Տեղի բժշկական դպրոցը 1936 թվականին ավարտելուց հետո Ռիտան դառնում է ֆիզիոլոգ Ջուզեպպե Լևիի ավագ օգնականը, սակայն Իտալիայի նոր կառավարության ղեկավար Բենիտո Մուսոլինիի որդեգրած հրեահալած քաղաքականությունն արգելքներ դրեց հրեաների առջև և վերջիններս զրկվեցին ազատ ակադեմիական և գիտական գործունեություն ծավալելու անօտարելի իրավունքից։ Այսպիսով՝ Ֆաշիստական Իտալիայի նվիրակոչումը վատ անդրադարձավ վերջինիս մասնագիտական գործունեության վրա։ 1943 թվականին Լևի-Մոնտալչինին և նրա ընտանիքը ստիպված եղան փախչել Ֆլորենցիա և վերադարձան միայն Թուրինում ռազմական գործողությունների ավարտից հետո։

Իր անձնանվեր մասնագիտական գործունեության համար Ռիտա Լևի-Մոնտալչինին 1986 թվականին արժանացավ բժշկագիտության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։ Երկու աշխարհամարտերի ականատես եղած տիկինը 2001 թվականին նախագահ Կառլո Աձելո Չամպիի կողմից արժանացավ Իտալիայի ցմահ սենատորի պատվո տիտղոսին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119002396 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 8,2 American National Biography — 1999.
  9. Carlo Azeglio Ciampi – Nomine di Senatori a vitapresidenza della Repubblica Italiana.
  10. 10,0 10,1 The Washington Post / M. BaronWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286
  11. 11,0 11,1 The Sydney Morning HeraldSydney: Fairfax Media, 1831. — ISSN 0312-6315