Վատիկան

Երկիր Հարավային Եվրոպայում

Վատիկան քաղաք (/ˈvætkən ˈsɪti/ ( ); իտալ.՝ Città del Vaticano [tʃitˈta del vatiˈkaːno]; լատ.՝ Civitas Vaticana),[Ն 1] պաշտոնապես Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano;[Ն 2] լատ.՝ Status Civitatis Vaticanae),[Ն 3] ինքնիշխան պետություն է, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ[1] այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։

Վատիկան Քաղաք-Պետություն
Status Civitatis Vaticanae
Վատիկան Քաղաք-Պետություն դրոշ
Դրոշ
Վատիկան Քաղաք-Պետություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Inno e Marcia Pontificale
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Վատիկան Քաղաք
Պետական լեզուներ լատիներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 0.44 կմ²  (234րդ)
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 824 
 -  Խտություն 1,780 /կմ² 
4,610 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Ազգային դոմեն .va
Հեռախոսային կոդ +39
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 286
ռուս..անգլ..ֆր.

Այն հոգևոր[1] կամ եկեղեցական-մենիշխանական[2] պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունը իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն-երբեմն նստավայրը տեղափոխվել է Հռոմի Քուիրինալյան պալատ կամ այլ տեղ։

Վատիկանը տարբերվում է պապական աթոռից (լատ.՝ Sancta Sedes),[Ն 4] որը գալիս է վաղ քրիստոնեական ժամանակներից և հիմնական եպիսկոպոսական աթոռն է 1,2 միլիարդ լատինական և արևելյան կաթոլիկ հավատակիցներով ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված[3], ոչ թե որպես ավելի մեծ պապական պետությունների ժառանգորդ (756-1870), որը նախկինում ընդգրկել է Կենտրոնական Ասիայի մեծ մասը։ Պայմանագրի համաձայն՝ Պապական աթոռը ունի քաղաք պետության նկատմամբ «ամբողջական սեփականատիրություն, բացառիկ տիրապետություն և ինքնավար իշխանություն և արդարադատություն»[4] ։

Վատիկանում կան կրոնական և մշակութային տեսարժան վայրեր, օրինակ՝ Սուրբ Պետրոսի տաճարը, Սիքստինյան կապելլան, Վատիկանի թանգարանները։ Այնտեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի նկարներն ու քանդակները։ Վատիկանի բացառիկ տնտեսությանը ֆինանսապես աջակցում է նամականիշների և հուշանվերների վաճառքը, թանգարանների մուտքի վճարը, հրատարակությունների վաճառքը։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։ Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դարի վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929 թվականին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։

Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։

Պետական կարգԽմբագրել

Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։

Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը։ Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։

Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։

ՏնտեսությունԽմբագրել

Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։ Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի՝ ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։ Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։

ՄշակույթԽմբագրել

Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։

ՃարտարապետությունԽմբագրել

Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։

ՆշումներԽմբագրել

  1. պաշտոնական արտասանությունը [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈtʃivitas vatiˈkana]]],դասականը՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkiːwɪtaːs waːtɪˈkaːna]]].
  2. "Stato della Città del Vaticano" (իտալերեն) գործածվում է պետության հիմնարար օրենքի տեքստում և պետության պաշտոնական կայքը.
  3. Այն լեզուներում, որոնք օգտագործվում են Պապական աթոռի պետքարտուղարության կողմից (բացառությամբ անգլերենի և իտալերենի, ինչպես արդեն նշվել է վերևում):
    • ֆր.՝ Cité du VaticanÉtat de la Cité du Vatican
    • գերմ.՝ Vatikanstadt, cf. VatikanStaat Vatikanstadt (in Austria: Staat der Vatikanstadt)
    • լեհ.՝ Miasto Watykańskie, cf. WatykanPaństwo Watykańskie
    • պորտ.՝ Cidade do VaticanoEstado da Cidade do Vaticano
    • իսպ.՝ Ciudad del VaticanoEstado de la Ciudad del Vaticano
  4. Պապական աթոռը կաթոլիկ եկեղեցու կենտրոնական ղեկավար մարմինը և ինքնիշխան ամբողջությունն է, որը ճանաչված է միջազգային իրավունքի կողմից և բաղկացած է Պապից և Հռոմեական կուրիայից։ Դա, ընդհանուր առմամբ, կարող է կոչվել Վատիկան, հատկապես երբ օգտագործվում է որպես փոխանունություն կաթոլիկ եկեղեցու հիերարխիայի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Holy See (Vatican City)»։ CIA—The World Factbook 
  2. «Vatican City»։ Catholic-Pages.com։ Վերցված է 12 August 2013 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Preamble անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Text of the Lateran Treaty of 1929» 

Արտաքին հղումներԽմբագրել