Ռավեննայի էկզարխություն
Ռավեննայի կամ Իտալիայի էկզարխություն, Իտալիայում Արևելյան Հռոմեական կայսրության իշխանության կենտրոնը։ Այն գոյատևեց 6-րդ դարի վերջից մինչև 751 թվականը, երբ վերջին եկսարքոսը սպանվեց լոմբարդների կողմից։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ռավեննա | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Եկսարքոս | |||
Պատմություն | ||||
- Էկզարխությունի հիմնադրում | 584 | |||
- Էկզարխությունի լւոծարում | 751 |
Ձևավորում
խմբագրել402 թվականին, Հոնորիոս կայսեր օրոք Ռավեննան դարձել էր Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք և մնաց այդ կարգավիճակում մինչև կայսրության կործանումը 476 թվականին։ Այն ընտրվել էր որպես կայսեր նստավայր, որովհետև ուներ ելք դեպի Ադրիատիկ ծով և, ի շնորհիվ շրջապատող ճահիճների, լավ պաշտպանված էր։
Հետագայում Ռավեննան դարձավ Օդոակրի և օստգոթերի թագավորությունների մայրաքաղաք։
540 թ-ին քաղաքը ազատագրվում է արևելահռոմեական կայսր Հուստինիանոսի զորավար Բելիսարիուսի կողմից և վերստին ընդգրկվում կայսրության կազմում։ Շուտով այն դարձավ Իտալիայի կառավարչի նստավայրը։
Լոմբարդների ներխուժումը
խմբագրել568 թվականին լոմբարդներն ու նրանց դաշնակից այլ գերմանական ցեղեր Ալբոին արքայի ղեկավարությամբ ներխուժեցին հյուսիսային Իտալիա։ Տարածաշրջանը ընդամենը մի քանի տարի առաջ էր խաղաղեցվել և բավականին տուժել էր Գոթական պատերազմի հետևանքով։ Տեղական հռոմեական զորքերը փոքրաքանակ էին և մի քանի քաղաք գրավելուց հետո, 569 թ-ին լոմբարդները գրավեցին Միլանը։ 572 թվականին, 3 տարվա պաշարումից հետո, ընկավ Պավիան, որը դարձավ լոմբարդների մայրաքաղաքը[1]։ Հետագա տարիների ընթացքում գրավվեց Տոսկանիան։ Լոմբարդների մի այլ խումբ ներխուժեց կենտրոնական և հարավային Իտալիա, որտեղ ստեղծվեց Սպոլետոյի և Բենեվենտոյի դքսությունները[2]։ 573 թվականին Ալբոինի սպանության հետևանքով, լոմբարդական կենտրոնական պետությունը տրոհվեց մի շարք դքսությունների։
576 թվականին Հուստինոս Բ-ն, օգտվելով լոմբարդների մասնատվածությունից, զորք ուղարկեց Իտալիա վերագրավելու կորցրած տարածքները։ Սակայն տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքը պարտվեց, իսկ հրամանատարը սպանվեց[3]։ Բալկաններում և արևելքում շարունակվող հակամարտությունները հնարավորություն չտվեցին կրկին փորձելու վերագրավել հյուսիսային Իտալիան։
580 թվականին Տիբերիոս Բ կայսրը հռոմական մասնատված տիրույթներից ձևավորց հինգ նահանագ կամ եպարքիա. Աննոնարիան, որն ընդգրկում էր Ռավեննան, Կալաբրիան, Կամպանիան, Եմիլիան ու Լիգուրիան և Հռոմն ընդգրկող Ուրբիկարիան։ Այսպիոսվ 6-րդ դարի վերջում ձևավորվեց շատ թե քիչ կայուն իրավիճակ։ Հիմնական դեր ուներ քաղաքացիական, ռազմական ու նաև եկեղեցական իշխանություն ունեցող եկսարքոսը, ով կառավարում էր Ռավեննան իր արվարձաններով հյուսիսում մինչև Պո գետը, որից այն կողմ գտնվում էր Վենետիկի դքսության տարածքը, և հարավում մինչև Մարեքիա գետը, որտեղից սկսվում էր Պենտապոլիսի դքսությունը։ Երկու դքսություններն էլ անվանապես ենթարկվում էին Արևելյան Հռոմեական կայսրությանը[4]։
Էկզարխություն
խմբագրելԷկզարխությունը կազմված էր մի շարք դքսություններից (օրինակ - Հռոմի, Վենեցիայի, Կալաբրիայի, Նեապոլի, Պերուգիայի, Պենտապոլիսի, Լուկանիայի և այլն), որոնք հիմնականում ընդգրկում էին Ապենինյան թերակղզու ծովափնյա շրջանները, քանի որ Իտալիայի խորքը գտնվում էր լոմբարդների կայուն ենթակայության տակ։
Կայսերական այս տիրույթների քաղաքացիական և ռազմական ղեկավար եկսարքոսը, ով նստում էր Հռավեննայում, ներկայացնում էր Կոստանդնուպոլսում գտնվող կայսրին։ Շրջապատող տարածքը, որը հյուսիսում հասնում էր մինչև Պո գետ, բաժանելով այն Վենետիկից և մինչև Պենտապոլիս Ռիմինիում հարավում, գտնվում էր եկսարքոսի ուղիղ ղեկավարության տակ։ Նեղ իմաստով հենց այդ տարածքն էր ընդգրկում Ռավեննայի էկզարխությունը։ Կայսրության մյուս իշխանությունները Իտալիայում կառավարվում էին դքսերի և magistri militium-ների կողմից, ովքեր շատ թե քիչ ենթակա էին եկսարքոսին։ Կոստանդնուպոլսի տեսակյունից էկզարխությունը կազմված էր Իտալիա նահանգից։
Ռավեննայի էկզարխությունը արևելահռոմեական միակ նահանգը չէր Իտալիայում։ Սիցիլիան ղեկավարվում էր որպես առանձին վարչական միավոր, իսկ Կորսիկան և Սարդինիան ընդգրկված էին Աֆրիկայի էկզարխությունի կազմի մեջ։
Լոմբարդների մայրաքաղաքը Պավիան էր և նրանց էր պատկանում նաև Պո գետի մեծ հովիտը։ Լոմբարդական սեպը տարածվում էր մինչև հարավ, որտեղ գտնվում էին Սպոլետոյի և Բենեվանտոյի դքսությունները; նրանք ձեռքում էր գտնվում Իտալիայի խորքային շրջանները, իսկ ծովեզրյա տարածքները գտնվում էին Արևելյան Հռոմեական կայսրության հսկողության տակ։
Պյեմոնտը, Լոմբարդիան, Տոսկանիան, Վենետոյի և Կամպանիայի ներքին շրջանները պատկանում էին լոմբարդներին, և քիչ-քիչ կայսերական ներկայացուցիչը Իտալիայում այդ շրջանների նկատմամբ կորցրեց ողջ իշխանությունը։ Չնայած դրան անվանապես նա դեռևս կառավարում էր Լիգուրիան (640 թ-ին ամբողջությամբ նվաճված լոմբարդների կողմից), Նեապոլը և Կալաբրիան (մտնում էին լոմբարդական Բենեվենտոյի դքսության կազմի մեջ)։ Իսկ Հռոմում իրական տերն ու տիրակալը Հռոմի Պապն էր։
Վերջիվերջո, 740 թ-ին, էկզարխությունը կազմված էր Իստրիայից, Վենետոյից, Ֆեռերայից, Ռավեննայից (էկզարխությունը նեղ իմաստով), նաև Պենտապոլիսից և Պերուջիայից։
Այս տարածքների մի մասը կորցված էր արդեն 751 թվականին, երբ լոմբարդները գրավեցին Ռավեննան, իսկ մյուսը դուրս եկավ կայսրության վերահսկողությունից Հռոմի Պապի ապստամբության հետևանքով։
Հռոմի Պապի և Ռավեննայի եկսարքոսի միջև հարաբերությունները կայսրության համար կարող էին լինել և օգտակար և վնասակար։ Հռոմի Պապն ուներ մեծ հեղինակություն ժողովրդի շրջանում։ Հին Հռոմի սենատորական դասակարգից պահպանված մնացորդները համարում էին եկսարքոսին ոչ կարևոր մի պաշտոնյա և չէին ցանկանում ղեկավարվել նրա կողմից։ Այսինքն էկզարխությունն ուներ և արտաքին և ներքին բավականին բարդ խնդիրներ։
Իր գոյության ընթացքում էկզարխությունում, ինչպես և ողջ Եվրոպայում, ավելի ու ավելի ուժեղ էր արտահայտվում ֆերոդալիզմը։ Չնայած բյուզանդական կայսրերի ջանքերին, քայլ առ քայլ կայսերական պաշտոնյաները վերածվում էին խոշոր հողատերերի, իսկ նրանց բարեկամները՝ մանր հողատերերի։ Առավել ևս լոմբարդների դեմ պայքարելու համար հավաքվում էին տեղական միլիցիաներ, որոնք գնալով ավելի էին անկախանում կայսերական իշխանությունից։ Այդ զորաջոկատները հետագայում հիմք հանդիսացան իտալական շատ քաղաք-պետությունների զորաջոկատների հիմքը։
Էկզարխությունի կործանումը
խմբագրել6-րդ և 7-րդ դարերում լոմբարդներից և ֆրանկներից եկող վտանգն ու քրիստոնեության արևելյան և արևմտյան ճյուղերի հակակրանքի աճը պատկերամարտության պատճառով եկսարքոսի վիճակը դառնում էր օրհասական։
Ռավեննան մնաց եկսարքոսի նստավայրը մինչև 727 թվականի ապստամբությունը պատկերամարտության պատճառով։ Ռավեննայի վերջին եկսարքոսը սպանվեց լոմբարդների կողմից 751 թվականին։ Էկզարխությունը վերածվեց Իտալիայի կատեպանության, որի գլխավոր քաղաքն էր Բարին։ Վերջինս գրավվեց արաբների կողմից 847 թվականին և ետ վերադարձվեց միայն 871 թվականին։
756 թվականին, երբ ֆրանկները քշեցին լոմբարդներին, Հռոմի Պապը համարեց, որ էկզարխությունի նախկին տարածքն իրեն է պատկանում։ 774 թվականին Պապի դաշնակից Պիպին Կարճահասակի տղան՝ Կառլոս Մեծը Պապին հանձնեց այդ տարածքները։ Այս համարվում է Հռոմի Պապի աշխարհիկ իշխանության սկիզբը։ Սակայն քանի որ արքեպիսկոպոսները սովոր էին տեղական աշխարհիկ ինքնիշխանության, տարածաշրջանը մնաց խիստ տրոհված։
Երբ էկզարխությունը վերացավ, Նեապոլն ու Կալաբրիան մտցվեցին Իտալիայի կատեպանատի կազմի մեջ։ Սիցիլիայի գրավմամբ 9-րդ դարում արաբների կողմից, կատապանությունը տրոհվեց Կալաբրիայի և Լանգոբարդիայի բանակաթեմերի։ Իսկ Իստրիան մտցվեց Դալմաթիայի կազմի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պողոս Դեակոն. «Գիրք 2:գլուխ. 26-27». լատ.՝ «Historia Langobardorum».
- ↑ Հոդգկին. Լոմբարդական ներխուժումը. Իտալիան և իր ներխուժողները, հատոր. 5, գիրք VI. էջեր 71–73.
- ↑ Հովհաննես Բիկլարցի. Ժամանակագրություն.
- ↑ Հալենբեք. «Պավիան և Հռոմը. լոմբարդական միապետությունն ու պապականությունը ութերորդ դարում».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)