Էպիկտետոս
Էպիկտետոս (հուն․՝ Έπίκτητος, մոտ 50[1][2], Հիերապոլիս - 138, Նիկոպոլիս, Պրևեզա, Էպիրուս, Հունաստան), հին հույն փիլիսոփա, սկզբում ստրուկ էր, հետո ազատ է արձակվել։ Պատկանել է ստոիկյան դպրոցին։ Ինքը՝ Էպիկտետոսը չի թողել գրավոր ժառանգություն։ Նրա ուսմունքը գրի է առել և հրատարակել է աշակերտներից մեկը՝ Արիանոսը։ «Զրույցներ» (Διατριβαί) և «Ձեռնարկ» (Έγχειρίδιον) երկերը թարգմանվել են լատիներեն՝ լայն տարածում գտնելով և ազդելով հետագա դարերի փիլիսոփայական մտքի վրա։
![]() | |
Ծնվել է | մոտ 50[1][2] Հիերապոլիս |
Մահացել է | 138 Նիկոպոլիս, Պրևեզա, Էպիրուս, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | հույն |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Գայոս Մուսոնիոս Ռուֆոս |
Աշակերտներ | Արիանոս և Demonax? |
![]() |