Ջովաննի Անտոնիո Կանալետտո

Ջովաննի Անտոնիո Կանալետտո (իտալ.՝ Giovanni Antonio Canal, հոկտեմբերի 7, 1697(1697-10-07)[1], հոկտեմբերի 17, 1697(1697-10-17)[2], հոկտեմբերի 18, 1697(1697-10-18)[3][4][5][…] կամ 1697[6][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[7][8][2] - ապրիլի 19, 1758(1758-04-19)[9], ապրիլի 10, 1768(1768-04-10)[10][2], ապրիլի 19, 1768(1768-04-19)[11][12][13][…], ապրիլի 20, 1768(1768-04-20)[5][14][15] կամ 1768[6][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[7][8][2])[17], իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ։

Ջովաննի Անտոնիո Կանալետտո
Ի ծնեGiovanni Antonio Canal
Ծնվել էհոկտեմբերի 7, 1697(1697-10-07)[1], հոկտեմբերի 17, 1697(1697-10-17)[2], հոկտեմբերի 18, 1697(1697-10-18)[3][4][5][…] կամ 1697[6][5]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[7][8][2]
Վախճանվել էապրիլի 19, 1758(1758-04-19)[9], ապրիլի 10, 1768(1768-04-10)[10][2], ապրիլի 19, 1768(1768-04-19)[11][12][13][…], ապրիլի 20, 1768(1768-04-20)[5][14][15] կամ 1768[6][5]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[7][8][2]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճռոկոկկո[16]
ԺանրՎեդուտա[7] և բնանկար[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներView of the Grand Canal?
ՄեկենասներJoseph Smith?
ՈւսուցիչԲեռնարդո Կանալ
ԱշակերտներԲերնարդո Բելոտո
Ներշնչվել էՋովաննի Պաոլո Պանինի
ՀայրԲեռնարդո Կանալ
ԱզգականներPietro Bellotti?
 Giovanni Antonio Canal, il Canaletto Վիքիպահեստում

Հիմնականում աշխատել է Վենետիկում, մասամբ՝ Հռոմում և Լոնդոնում։ Ստեղծել է բնանկար համայնապատկերներ՝ ճարտարապետական անսամբլներ, վենետիկյան հուշարձաններ և քաղաքային կյանքի գունեղ դրվագներ։

Նկարել է նաև երևակայական տեսարաններ՝ Capriccio-ներ, թեև այդ պատկերներում երևակայականի ու իրականի միջև սահմանը հստակ չէ[18]։ Բացի այդ, հեղինակել է գրավյուրներ՝ կիրառելով օֆորտի տեխնիկան։ 1746-ից 1756 թվականներին աշխատել է Անգլիայում, որտեղ նկարել է Լոնդոնի և նրանից հյուսիս ընկած վայրերի բազմաթիվ տեսարաններ[19]։ Անգլիայում եղել է չափազանց հաջողակ արվեստագետ՝ բրիտանացի առևտրական և արվեստի գործերի հավաքորդ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ, ում՝ Կանալետոյի գործերի չափազանց հարուստ հավաքածուն վաճառվել է Անգլիայի Գևորգ Երրորդ թագավորին[18]։

Կենսագրություն խմբագրել

Անտոնիոն ծնվել է 1697 թվականի հոկտեմբերի 16-ի, Վենետիկում։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է թատերական նկարիչ հայրը՝ Բեռնարդո Կանալը (այստեղից էլ նրա Կանալետո՝ այսինքն՝ Փոքր Կանալ մականունը)[20]. տղան օգնել է հորը վենետիկյան թատրոնների ներկայացումների համար նկարազարդումներ անելիս։

1719 թվականին այցելել է Հռոմ, որտեղ ծանոթացել է հայտնի վեդուտիստ Ջովանի Պաոլո Պանինիի արվեստին և վերադառնալով՝ սկսել է իրեն հատուկ տոպոգրաֆիկ ոճով նկարել վենետիկյան տեսարաններ[21]։ Առաջին բարձրարժեք գործը, որ կրում է նրա ստորագրությունը, «Ճարտարապետական կապրիչիոն» է(1723 թ., Միլան, մասնավոր հավաքածու[17]։ Ուսանելով քաղաքային բնանկարի ճանաչված վարպետի համբավ ունեցող Լուկա Կառլեվարիսի /Luca Carlevarijs/ մոտ[21][22], Կանալետոն վարպետության տեսակետից կարճ ժամանակամիջոցում հասել ու գերազանցել է նրան։ Արվեստի գիտակները գերադասել են գնել նրա աշխատանքները, քանի որ դրանցում, ի տարբերություն Կառլեվարիսի գործերի, կարելի էր տեսնել ոչ միայն վենետիկյան ինչ-որ գեղեցիկ տեսարան, այլև՝ շողշողացող արև"[23]:

Կանալետոն ստեղծագործության վաղ շրջանում կտավների մեծ մասը ամբողջությամբ նկարել է այսպես ասած՝ բնականից. մինչդեռ այն ժամանակներում ընդունված էր դրսում միայն ճեպանկարներ անել և նկարներն ամբողջացնել արվեստանոցում։ Ինչպես ցույց են տվել բրիտանացի արվեստի պատմաբանների ուսումնասիրությունները, նա նկարելիս համարյա երբեք չի օգտագործել camera obscura.[24], և սակայն նրա նկարները միշտ էլ աչքի են ընկել զարմանալի ճշգրտությամբ[25]։

Աշխատանքներից շատերը նկարիչն ու նրա գործակալը հաջողությամբ վաճառել են ուսանելու նպատակով Վենետիկ եկած անգլիացիների։ 1720-ական թվականների վերջերից սկսած՝ Կանալետոն իր բրիտանացի գործակալ Օուեն Սուինիի խորհրդով փոքրաչափ կտավների վրա նկարել է վենետիկյան բազմաթիվ տեսարաններ՝ հիմնականում անգլիացիներին վաճառելու նպատակով։ Հետագայում նկարչի գլխավոր գործակալը դարձել է մեկ այլ բրիտանացի՝ բանկիր Ջոզեֆ Սմիթը, ով 1744 թվականին նշանակվել է Վենետիկում Բրիտանիայի հյուպատոս։ Տարիների ընթացքում Սմիթը ձեռք է բերել Կանալետոյի շուրջ հիսուն նկար, հարյուր հիսուն գծանկար, տասնհինգ գրավյուր (օֆորտ)՝ իսկապես հազվագյուտ ու արժեքավոր գործեր, որոնք նա 1763 թվականին վաճառել է Գևորգ Երրորդ թագավորին[26]։

1740-ական թվականներին, երբ սկսվեց պատերազմը ավստրիական ժառանգության համար, անգլիացիներն այլևս հազվադեպ էին այցելում Վենետիկ[27], և նկարչի եկամուտները կտրուկ նվազեցին։ Սմիթը կազմակերպեց նրա մի շարք "capricci" օֆորտների տպագրությունը[22], բայց դրանց վաճառքը չարդարացրեց ակնկալիքները, և Կանալետոն 1746 թվականին մեկնեց Լոնդոն, որպեսզի մոտ գտնվի իր նկարների գլխավոր շուկային[21]։

Նա Անգլիայում մնաց ինը տարի՝ մինչև 1755 թվականը, նկարեց լոնդոնյան բազմաթիվ տեսարաններ, բայց նկարչի վարպետության մեջ առաջընթաց չէր նկատվում. նա կարծես կրկնում էր ինքն իրեն։ Անգլիացի արվեստաբան և քննադատ George Vertue-ն մինչև անգամ կասկած հայտնեց, թե Կանալետոյի անվան տակ աշխատում է մի բոլորովին ուրիշ նկարիչ։ Իսկ պատմաբան Մայքլ Լևին նրա այդ շրջանի նկարները բնութագրել է իբրև «անբնակ»[28]։ Հակառակն ապացուցելու նպատակով նկարիչն ստիպված էր նկարել դրսում, ցուցադրաբար, դիտորդների ներկայությամբ, բայց կենդանության օրոք այդպես էլ չհաջողեց վերականգնել իր վարկն ու համբավը[29]։

Հայրենի բնօրրան վերադառնալուց ութ տարի անց՝ 1763 թվականին Կանալետոն ընտրվել է Վենետիկի ակադեմիայի անդամ, նշանակվել Collegio dei Pittori-ի ղեկավար։ Նա շարունակել է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1768 թվականը. հիմնականում աշխատել է հին էսքիզների, ճեպանկարների վրա, բայց երբեմն էլ ստեղծել է արվեստի էֆեկտով աչքի ընկնող, զարմանահրաշ կոմպոզիցիաներ[22]։

Գրականություն խմբագրել

  • Alessandro Brogi, Canaletto et le paysage urbain, coll. « Les grands maîtres de l'art », Édition Le Figaro, 14 octobre 2008.
  • Alain Buisine, Un Vénitien dit le Canaletto, Zulma, 2001. 978-2843041181
  • Cesare Brandi, Canaletto, Arnoldo Mondadori Editore, 1960.
  • Pietro Zampetti, Vedutisti veneziani del Settecento, Alfieri, 1967.
  • Lionello Puppi, Giuseppe Berto, L'opera completa del Canaletto, Rizzoli, 1968.
  • André Corboz, Sur la prétendue objectivité de Canaletto in Arte veneta XXVIII (1974), pp. 205–218.
  • Alessandro Bettagno (a cura di), Canaletto: disegni, dipinti, incisioni, Neri Pozza, 1982.
  • André Corboz, Canaletto. Una Venezia immaginaria, Mondadori Electa, 1985.
  • Alberto Cottino, Vedutisti, Arnoldo Mondadori Arte, 1991.
  • Simonetta Pelusi (testi di), Canaletto, Mondadori-Electa, 2007.
  • Giuseppe Pavanello (a cura di), Canaletto. Venezia e i suoi splendori, catalogo della mostra (Treviso, 23 ottobre 2008 - 5 aprile 2009) Marsilio, 2008.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 Constable W. G. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 data.bibliotheken.nl (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=Giovanni+Antonio+Canaletto&role=&nation=&prev_page=1&subjectid=500115269
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://rkd.nl/explore/artists/121243
  9. 9,0 9,1 9,2 Deutsche Nationalbibliothek Record #118638203 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  11. 11,0 11,1 11,2 RKDartists (նիդերլ.)
  12. 12,0 12,1 12,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  13. 13,0 13,1 13,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  14. 14,0 14,1 14,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  15. 15,0 15,1 15,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  16. https://collections.vam.ac.uk/item/O132458/capriccio-ruined-bridge-with-figures-oil-painting-canaletto-giovanni-antonio/
  17. 17,0 17,1 Filippo Pedrocco (1995). Canaletto. Giunti Editore. ISBN 978-88-09-76198-8.
  18. 18,0 18,1 Alice Binion and Lin Barton. "Canaletto." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 6 Jan. 2017
  19. Constable, William G. «Canaletto». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  20. "Canaletto", National Gallery of Art, Washington, D.C.
  21. 21,0 21,1 21,2 Haldane MacFall (2004 թ․ սեպտեմբերի 20). A History of Painting: Later Italians and Genius of Spain Part Three. Kessinger Publishing. ISBN 978-1-4179-4508-5.
  22. 22,0 22,1 22,2 Betsy Dru Tecco (2004 թ․ հուլիսի 30). Pk:how to Draw Italy. PowerKids Press. ISBN 978-0-8239-6686-8.
  23. J.G. Links, Canaletto and his patrons, Granada Publishing/Paul Elek Ltd., London 1977, p. 1.
  24. Hannah Furness, 'Royal Collection uses infrared to prove Canaletto did not trace his drawings' in The Daily Telegraph (UK newspaper), 14 April 2017.
  25. C. A. Fletcher; T. Spencer (2005 թ․ հուլիսի 14). Flooding and Environmental Challenges for Venice and its Lagoon: State of Knowledge. Cambridge University Press. ISBN 978-0-521-84046-0.
  26. Canaletto Venetian, 1697 - 1768 https://www.nga.gov/collection/artist-info.1080.html
  27. Antonio Canaletto; Antonio Visentini (1971). Views of Venice: By Canaletto. Courier Dover Publications. ISBN 978-0-486-22705-4.
  28. Michael Levey (1994). Painting in Eighteenth-century Venice. Yale University Press. էջեր 114–5. ISBN 978-0-300-06057-7.
  29. John Eglin (2001 թ․ հունվարի 13). Venice Transfigured: The Myth of Venice in British Culture, 1660–1797. Palgrave Macmillan. ISBN 978-0-312-23299-3.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232