Սան Պաուլու (նահանգ)
Սան Պաուլու (São Paulo), նահանգ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Տարածությունը 247,3 հազար կմ² է, բնակչությունը 24,0 միլիոն (1980)։ Վարչական կենտրոնը՝ Սան Պաուլո։ Գտնվում է Բրազիլական սարահարթի հարավ-արևելքում։ Երկրի տնտեսապես ամենազարգացած նահանգն է (արդ. արտադրանքի ավելի քան 50%-ը և արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Սան Պաուլուին)։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը (երկրում արտադրվող ավտոմոբիլների ավելի քան 4/5-ը), մետալուրգիան, թաղանթանյութի, թղթի, ցեմենտի, տեքստիլ, քիմիական, դեղագործական, սննդի արդյունաբերությունը։ Սան Պաուլուն տալիս է երկրի գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 40%-ը։ Գերիշխում է խոշոր հողատիրությունը։ Զբաղվում են սուրճի, շաքարեղեգնի, բամբակենու, եգիպտացորենի, մանիոկի, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Հիմնական նավահանգիստը Սանտուսն է։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մաան է | Հարավարևելյան տարածաշրջան (Բրազիլիա) | ||||
Կարգավիճակ | Բրազիլիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Բրազիլիա | ||||
Վարչկենտրոն | Սան Պաուլո | ||||
Ամենաբարձր կետ | Pedra da Mina? | ||||
ԲԾՄ | 514 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Legislative Assembly of São Paulo? | ||||
Բնակչություն | 45 094 866 մարդ (2017) | ||||
Տարածք | 248 209,4 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1889 թ. | ||||
Սահմանակցում է | Ռիո դե Ժանեյրո, Մինաս Ժերաիս, Մատու Գրոսու դու Սուլ և Պարանա | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հապավում | SP և SP | ||||
Փոխարինեց | São Paulo Province? | ||||
ISO 3166-2 կոդ | BR-SP | ||||
Անվանված է | Պողոս առաքյալ | ||||
Կոորդինատներ: 21°49′ հվ. լ. 49°12′ ամ. ե. / 21.817° հս․. լ. 49.200° ավ. ե. | |||||
saopaulo.sp.gov.br |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 168)։ |