Թոգարմա
Թոգարմա (նաև՝ Թեգարամա, Գուրենա, Թեգ Արամա, Թեգարամմա, Թիլ Գարիմմի, Թիլ Գարիմմու, Տեգարամա, Տեգարամմա, Տեգարմա, Տիգարամա, Թորգոմի տուն), քաղաք և երկրամաս Հնագույն Հայաստանում[1][2], Վերին Եփրատ գետի հովտում, նրա աջ կողմում[2]։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թոգարմա |
Ստուգաբանություն
խմբագրելԹոգարմա անունը կազմված է «թոգ», որը նշանակում է ազգ, ցեղ, տուն, և «արմա» (արմեն ցեղի անունից) մասերից[1]։ Թորգոմ անձնանունը ծագում է եբրայերեն Thorgama ձևից, որի ճիշտ ընթերցումն է համարվում Togarma-ն։ Ըստ դրա` հունարեն տառադարձվել է՝ θοργaµá, θεργaµá, θοργoµá. իսկ հայերեն` Թորգոմա, որից էլ առաջացել է Թորգոմ[3] անձնանունը[2]։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ ասուրա-բաբելական աղբյուրների Թիլ Գարիմմու տեղանունը ոչ մի կապ չունի Թոգարմա, Թորգամա անվանաձևերի հետ, համարելով դրանք լեզվական առումով տարբեր անվանաձևեր[2]։
Տեղադրություն
խմբագրելՄի շարք մասնագետներ, ելնելով խեթական արձանագրությունների հիշակատություններից, Թոգարման տեղադրում են Վերին Եփրատ գետի հովտում, աջ կողմում[2][4][5]՝ հետագայի Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում[1]։ Թոգարմա քաղաքը նույնացվում է այժմյան Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Գյուրուն գյուղի հետ[1]։ Բոլոր մասնագետները «համաձայն են Թեգարամման Մելիտենեի արևմտուտքում տեղադրելու և Գաուրաինայի (ար-դի Գորունի) հետ նույնացնելու հարցում»[6], սակայն, ըստ նոր ուսումնասիրությունների՝ «Թեգարաման գտնվել է մալաթիայից անմիջապես հյուսիս՝ Եփրատի աջ ափին»[7][8]։
Պատմություն
խմբագրելԹեգարամա քաղաքը առաջին անգամ հիշատակվում է Աշշուրի «կապադովկիական աղյուսակներում» (մ․թ․ա․ 20-18-րդ դարեր), իսկ մ․թ․ա․ 16-րդ դարից սկսած՝ խեթական աղբյուրներում[9]։ Թեգարամա երկիրը նույնացվում է Աստվածաշնչյան Թոգարմայի[1] հետ (հայերեն թարգմանության մեջ՝ «Տուն Թորգոմայ»), որը հիշատակվում է մ․թ․ա․ 593 թվականով[2]։
Հայկական աղբյուրներում Թոգարման հիշատակվում է «Թորգոմի տուն» տարբերակով և ըստ հայ պատմական ավանդության, «Թորգոմի տուն»-ը համարվում է Հայաստանի հոմանիշ[1], իսկ հայերը անվանվում են «Թորգոմեան», «Թորգոմածին»[2][3][10]։
Խեթական Մուրսիլիս Բ (մ․թ․ա․ 1345-1320) թագավորի տարեգրության մեջ հիշատակվում է Թեգարաման, որը գրառված է նրա գահակալության իններորդ տարում տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում։ Ըստ ժամանակագրության՝ հայասացիներն ավերում են Իշտիտինա մարզը և պաշարում Կանաուվարա քաղաքը։ Մուրսիլիսի հրամանով Վերին երկրում բանակ դրած խեթական զորքերը օգնության են հասնում պաշարված քաղաքին և պարտության մատնում հակառակորդին։ Այդ ընթացքում Մուրսիլիս Բ-ն, որը գտնվում էր Կիզզուվանտա երկրում, մեկնում է Կարքեմիշ։ Ապա վերադառնում է Կիզզուվանտա՝ կանգ առնելով Թեգարամայում։ Խեթական բանակի հրամանատար Նուվանզան իր զորքերով նույնպես ժամանում է Թեգարամա։ Բայց դեպի Հայասա արշավանքը հետաձգվում է։ Մուրսիլիս Բ-ն իր զորքերով մեկնում է Խարրանա[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 462 — 992 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ««Թեգարամա (Թոգարմա) քաղաքի տեղեորոշման հարցի շուրջ», Ա․Հ․ Ղարագյոզյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 343․
- ↑ «Հայաստանի պատմություն», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1972, էջ 48․
- ↑ «Государство Митанни», Аветисян Г. М, Е., 1984, с. 59-60․
- ↑ «Հայաստանի պատմություն», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1972, էջ 42․
- ↑ «Հայաստանը մ.թ.ա. XV-VII դարերում (Հայոց հին պատմություն)», Վ․Խաչատրյան, Երևան, 1998, էջ 54․
- ↑ «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», հատոր 1, Երևան, 2007, էջ 80․
- ↑ «Տուն Թորգոմա», Ա․ Քոսյան, Երևան, 1998, էջ 7, ծան․ 9․
- ↑ «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1971, հատոր 1, էջ 195-196․