Մծուրք, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է Սանատրուկ թագավորը և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը։ Գտնվելով Տիգրանակերտ - Արտաշատ առևտրական և ռազմական մայրուղու վրա՝ կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Հավանաբար ավերվել է IV դ. 2-րդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 638