Սուրբ երրորդություն, Աստծու եռամիասնություն, քրիստոնեական եկեղեցու ամենահիմնական դավանանքներից, ըստ որի, միակ Աստվածը գոյություն ունի երեք անձով՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված, և մի բնությամբ։ «Սուրբ երրորդություն» տերմինը առաջադրել են 2-րդ դարի վերջի աստվածաբանները։ Սուրբ երրորդության դավանանքը սահմանվել է Նիկիայի 1-ին (325), հաստատվել Կոստանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովներում և տեղ գտել քրիստոնեության հավատո հանգանակում։ Քրիստոնեական եկեղեցիները տարբերվում են Սուրբ հոգու մեկնաբանման հարցում։ 11-րդ դարի կաթոլիկական եկեղեցին մտցրեց Սուրբ հոգու բխումը «և որդուց» ձևակերպումը, որը արևելյան եկեղեցիները, ինչպես և հայ եկեղեցին, չընդունեցին։ Սսի 3-րդ եկեղեցական ժողովը (1251), քննելով Սուրբ հոգու վերաբերյալ Հռոմի Իննովկենտիոս 4-րդ պապի առաջադրած դավանաբանական խնդիրները, ընդունել է «հոգին հորից է բխել և որդու միջոցով երևացել» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, 1982, էջ 238) ձևակերպումը, որը, ըստ էության, մերժել է որդի աստծուց Սուրբ հոգու բխելը և պահպանել դավանաբանական հարցերում հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Այս բոլոր ժողոները հատուկ էին արված՝ խեղաթյուրելու ԱՍՏԾՈ մասին գիտությունը ՝ իրենց ստեղծած իբր «սուրբ երրորդություն» անվանումով։ ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ, ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆ ԱՍՏՎԱԾՆ ԵՆ ԵՒ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՆ ԱՐԱՐԵԼ ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ։ Սուրբ երրորդության խիստ իռացիոնալ ըմբռնումը սուր վեճեր է հարուցել քրիստոնեության ներսում։ Այն ռացիոնալիստական դիրքերից ժխտել են հակատրինիտականները (լատին․՝ trinitas - «երրորդություն»), որոնց ուսմունքը Ռեֆորմացիայի շրջանում վերածնել են հակատրինիտական բողոքականները՝ ունիտականները (լատին․՝ unitas - «միասնություն»)։

Անդրեյ Ռուբլյով, Սուրբ Երրորդություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 202