Սալմանասար I

(Վերահղված է Սալմանասար Աից)

Սալմանասար I, գահակալել է մ․թ․ա․ 1274–1245 թվականներին (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 1280–1261 թվականներին[1]

Սալմանասար I
KingshalmaneserI.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 14-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 13-րդ դար
ԵրկիրԱսորեստան
թագավոր և գերիշխան
ՀայրԱդադ-նիրարի I
ԵրեխաներԹուկուլտի-Նինուրտա I

Մեծ Զաբի (Զավ) գետաբերանի մոտ, առևտրական ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ Քալախը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հյուսիսային՝ Ուրարտու երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով Խեթական պետության և Եգիպտոսի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից Միտաննիի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Սալմանասար I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտական փարավոն Ռամզես II-ին և խեթական թագավոր Խատտուսիլի III-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Սալմանասար I–ի դեմ։ Խատտուսիլի III Բաբելոնի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել Ասորեստանի վրա, սակայն Սալմանասար I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հարավում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 119