Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Սպիտակի երկրաշարժ
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)##
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
Տեսակերկրաշարժ
Երկիր ԽՍՀՄ
Տարեթիվդեկտեմբերի 7, 1988
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,0
Հիպոկենտրոնի
խորություն
10 կմ
Էպիկենտրոնի
տեղագրություն
40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ցունամիոչ
Տուժածներ25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1]
Զոհվածներ38 000 մարդ
Տնտեսական վնաս10 միլիարդ USD
 Spitak earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։

Երկրաժարժ

խմբագրել

Աղբյուրը եղել է 40 կիլոմետր (25 մղոն) դեպի հարավ գտնվող խզվածքի ճեղքվածքը Կովկասյան լեռնաշղթայից, որը ձևավորվել է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի մերձեցման հետևանքով։ Տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտու երկայնքով, որը ձգվում է հարավային Եվրոպայի Ալպերից մինչև Ասիայի Հիմալայներ։ Այս գոտու երկայնքով սեյսմիկությունը նշանավորվում է Էգեյան ծովից, Թուրքիայի և Իրանի միջով և դեպի Աֆղանստան հաճախակի ուժեղ երկրաշարժերով։ Թեև Հայաստանում սեյսմիկ իրադարձությունների կրկնությունը չի հասնում այն բարձր հաճախականությանը, որը նկատվում է այս գոտու մյուս հատվածներում, կեղևի արագ դեֆորմացիան կապված է ակտիվ հրաբխային խզվածքի և հրաբխային ակտիվության հետ։ Արարատ լեռը, որը 5,137 մ (16,854 ֆտ) բարձրությամբ հանգած հրաբուխ է, գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 100 կմ (62 մղոն) դեպի հարավ՝ Թուրքիայի տարածքում[6]։

Երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի 60 կմ (37 մղոն) երկարությամբ հրող խզվածքի երկայնքով, որը ձգվում է Կովկասյան լեռնաշղթայի հետ զուգահեռ և թեքվում դեպի հյուսիս-հյուսիսարևելք։ Սեյսմոլոգ և Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) երկրաբանական ու մոլորակային գիտությունների պրոֆեսոր Բրյուս Բոլթը 1992 թվականին քայլել է խզվածքի մակերևութային ճեղքի ամբողջ երկարությամբ և պարզել, որ ուղղահայաց տեղաշարժը մեծ մասում կազմել է 1 մ (3.3 ֆտ), իսկ հարավարևմտյան ծայրում հասել է 1.6 մ (5.2 ֆտ)[7]։ Երկրաշարժի ժամանակ Սպիտակի հատվածի հյուսիս-արևելյան կողմը բարձրացել է դեպի վեր և դեպի հարավ-արևմուտք[8]։

Ձայնալիքային մոդելավորումը ցույց է տվել, որ խզվածքի շարժումը սկսվել է 5 կմ (3.1 մղոն) խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ալավարի հրող խզվածքի վրա՝ Փոքր Կովկասի լեռների լանջերին, Արագած լեռից հյուսիս։ Գլխավոր ցնցումը առաջացրել է մակերևութային ճեղքում և տարածվել է դեպի արևմուտք, իսկ երկու վայրկյան անց տեղի է ունեցել առանձին սահող ենթաշարժ, որը տարածվել է դեպի հարավարևելք։ Արևմուտք շարժվելիս խզվածքը բաժանվել է երկու ճյուղի՝ հյուսիս թեքվող հակադարձ խզվածք (հյուսիսային ճյուղ) և աջ ուղղաձիգ սահող խզվածք (հարավային ճյուղ), սակայն երկուսն էլ մակերևութային ճեղքում չեն առաջացրել։ Ընդհանուր առմամբ, առաջին տասնմեկ վայրկյանում տեղի է ունեցել հինգ ենթաշարժ, իսկ չորս րոպե քսան վայրկյան անց գրանցվել է 5.8 (տեղային մեծությամբ) ուժգնության հետցնցում[9][10]։

Սեյսմոլոգիական բնութագիր

խմբագրել
 
Սպիտակի երկրաշարժի սեյսմոլոգիական բնութագիրը
  • Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
  • Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
  • Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК - 64 սանդղակի,
  • Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
  • Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
  • Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
  • Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը- 0,7-1‚0 մ։

Ավերման գոտու բնութագիր

խմբագրել
  • Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
  • Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի,
  • Ավերված քաղաքների թիվը - 11,
  • Ավերված գյուղերի թիվը - 58,
  • Տուժած քաղաքների թիվը - 21,
  • Տուժած գյուղերի թիվը - 342,
  • Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Երկու երկրաշարժի համեմատում[11]
Սպիտակի երկրաշարժ Լոմա-Փրիետա երկրաշարժ
Թվական դեկտեմբերի 7, 1988 հոկտեմբերի 17, 1989
Ուժգնություն 6.9 7.1
Վայր Հայաստան Հյուսիսային Կալիֆորնիա
Մահացածներ >25,000 67
Վիրավորներ 31,000 2,435
Անօթևան մնացածներ 514,000 7,362
Գույքային վնաս Անհայտ ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար


Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Պատկերներ

խմբագրել

։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
  2. «Earthquakes». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
  3. Информация с сайта http://www.epicentrum.ru
  4. Информация с сайта www.demoscope.ru
  5. К катастрофе самолёта Ил-76 в Иране
  6. Bolt, Bruce (2005 թ․ օգոստոս), Earthquakes: 2006 Centennial Update – The 1906 Big One (Fifth ed.), W. H. Freeman and Company, էջեր 65–67, ISBN 978-0-7167-7548-5
  7. Bolt, Bruce (2005 թ․ օգոստոս), Earthquakes: 2006 Centennial Update – The 1906 Big One (Fifth ed.), W. H. Freeman and Company, էջեր 65–67, ISBN 978-0-7167-7548-5
  8. Monastersky, Richard (1989 թ․ հունվարի 21). «Lessons and questions emerge from Armenian quake». Science News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.(subscription required)
  9. Cisternas et al. 1989, էջ. 676
  10. Yeats, Robert (2012), Active Faults of the World, Cambridge University Press, էջ 310, ISBN 978-0-521-19085-5
  11. Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակի երկրաշարժ» հոդվածին։