Մըշու խըռ
Մըշու խըռ, հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են Քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես և Քոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա։
Ստուգաբանություն
խմբագրելԸստ որոշ մեկնաբանությունների՝ «խըռ» նշանակում է «կարմիր նշաններով մոխրագույն ձի», այսինքն՝ պարն այլ կերպ կարող է կոչվել «Մշո (Մուշ քաղաքի) ձի»։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «խըռ» նշանակում է․
- վեճ, պայքար,
- բաց, ազատ տարածություն, դաշտ, հարթավայր։
Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
- սմբակների դոփյուն,
- թռչկոտում։
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ։
Խորհուրդը
խմբագրել«Քոչարի» և «Մըշու խըռ» պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է. երկու պարատեսակն էլ պատկերում են կենդանիների։ Ենթադրվում է, որ «Քոչարին» այծերի և խոյերի, իսկ «Մըշու խըռը»՝ ձիերի թռիչքների պատկերումն է։ Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարքը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը։ Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված[1]։