Օդեսա (ուկրաիներեն՝ Одеса), Ուկրաինայի քաղաքներից մեկն է։ Գտնվում է Սև ծովի ափին, հանդիսանում է Ուկրաինայի ամենամեծ նավահանգիստը[2][3], իսկ բնակչության թվով մեծությամբ երրորդ քաղաքը մայրաքաղաք Կիևից ու Խարկովից հետո։ Այն նաև Օդեսա շրջանի վարչական կենտրոնն է և բազմաէթնիկ մշակութային կենտրոն։ Օդեսան հաճախ կոչում են «Սև ծովի մարգարիտ», «Հարավի մայրաքաղաք» (Ռուսական Կայսրության և Սովետական միության ղեկավարման ներքո)[4][5]։

Բնակավայր
Օդեսա
ուկրաիներեն՝ Одеса
ռուս.՝ Одесса
մոկշ.՝ Одэса
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ներքին բաժանումPeresypskyi Raion?, Prymorskyi Raion?, Khadzhybeiskyi Raion? և Kyivskyi Raion, Odesa?
Հիմնադրված է15-րդ դար թ.
Առաջին հիշատակում1415
Մակերես236,9 կմ²
ԲԾՄ40±1 մետր
Բնակչություն1 010 537 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+3, UTC+2 և DAZD?
Հեռախոսային կոդ048
Փոստային դասիչ65000–65480
Ավտոմոբիլային կոդBH և НН / 16
Պաշտոնական կայքomr.gov.ua
Օդեսա (Ուկրաինա)##
Օդեսա (Ուկրաինա)

Մինչև Օդեսայի հիմնադրումը՝ դրա վայրում հին հունական բնակավայր էր տեղակայված։ Վերջերս Թաթարական բնակավայր էր հայտնաբերվել դրա տեղանքում Հաջի Գիրեյի կողմից (Ղրիմի խան), ում անունով էլ տեղանքը կոչվել է Հաջիբեյ։ Լիտվական Մեծ Դքսության( Իշխանության) շրջանում, Հաջիբեյը և ամբողջ տեղանքը գրավվեց Օսմանների կողմից 1592 թվականին և մնաց նրանց կազմում մինչ 1792 թվականին Ռուս-թուրքական պատերազմում կայսրության հաղթանակը։

1794 թվականին Ռուսաստանի կայսրուհի՝ Եկատերինա Մեծի հրամանագրով հիմնադրվեց Օդեսա քաղաքը։ 1819-1858 թվականներին Օդեսան ազատ նավահանգիստ էր։ Սովետական միության շրջանում այն ամենակարևոր առևտրական նավահանգիստն էր և Սովետական Միության ռազմական բազան։ 2000 թվականի հունվարի 1-ին Քարանթին Փիերի կողմից Օդեսայի առևտրային ծովային նավահանգիստը հռչակվեց որպես ազատ նավահանգիստ և ազատ տնտեսական տիրույթ 25 տարի շարունակ։

19-րդ դարի ընթացքում Օդեսան Ցարական Ռուսաստանի չորրորդ ամենամեծ քաղաքն էր՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Վարշավայից հետո[6]։ Նրա պատմական ճարտարապետությունն ունի ավելի շատ միջերկրական ոճ, քան ռուսական՝ ոգեշնչվելով ֆրանսիական և իտալական ոճերից։ Որոշ շենքեր կառուցվել են տարբեր ոճերով ներառելով որոշակի տարրեր մոդեռնիզմից, Վերածննդից և կլասիցիզմից[7]։

Օդեսան տաք ջրով լի նավահանգիստ է։ Օդեսա քաղաքը հյուրընկալվում է և՛ Օդեսա նավահանգստի և Յուժնիյ նավահանգստի կողմից, (կարևոր նավթային գործարան տեղակայված քաղաքի մերձակայքում)։ Մյուս նշանակալից նավահանգիստը՝ Չերնոմորսկը տեղակայված է նույն շրջանում։ Միասին նրանք ներկայացնում են խոշոր տրանսպորտային հանգույց՝ միմյանց հետ միանալով երկաթուղիներով։ Օդեսայի նավթային և քիմիական գործարանները կապ են հաստատում ռուսական և եվրոպական ցանցերի հետ ստրատեգիկ նավթամուղիներով։

Անուն խմբագրել

Քաղաքը անվանվեց Օդեսա՝ Եկատերինա Մեծի հունական ծրագրով։ Այն այդպես էր կոչվել հին հունական Օդեսոս քաղաքի պատվին, որը սխալմամբ կարծում էին, որ այդտեղ էր տեղակայված։ Չնայած Օդեսան տեղակայված է հին հունական քաղաքներ՝ Տիրասի և Օլբիայի միջև, Օդեսսոսն այսօր Բուլղարիայի քաղաքներից է, որը համարվում է Վերնայի նախնին[8]։ Եկատերինայի քարտուղար՝ Ադրիան Գրիբովսկին իր արձանագրություններում պնդում էր, որ քաղաքի անունն իր առաջարկն էր։ Ոմանք կասկածում էին այդ պնդմանը, մյուսները հիշատակում էին Գրիբովսկուն որպես ազնիվ և համեստ անձնավորություն[9]։

Վաղ պատմություն խմբագրել

Օդեսան համարվում էր Հունաստանի մի մասը ոչ ավելի ուշ քան մ.թ․ա․ 6-րդ դարի կեսերին[10]։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այն առևտրական բնակավայր էր հունական քաղաք Հիսրայում։ Հնագիտական փաստերը վկայում են, որ ամեն դեպքում Օդեսայի տարածքը և Արևելյան Միջերկրականը ինչ-որ կերպ կապված էին միմյանց հետ[11]։

Միջին դարերում Օդեսսայի հաջողակ իշխաներն այնտեղ բնակեցրին բազմաթիվ քոչվոր ցեղերի։ Եդեսիայի ղրիմյան թաթարները 14-րդ դարում այնտեղ առևտրով էին զբաղվում։

Ղրիմի՝ Հաջի Գիրեյ խանի թագավորության ժամանակ, Խանատեն վտանգված էր Ոսկե Հորդայի և թուրք օսմանների կողմից, ովքեր փնտրում էին դաշնակիցների, խանը համաձայնեց տարածքը հանձնել Լիտվային։ Ներկայիս Օդեսա քաղաքի տարածքն այն ժամանակ ամրոց էր, որի անունն էր Խաջիբեյ՝ ի պատիվ Հաջի Գիրեյի։ Այն Դիքրա շրջանի մի մասն էր կազմում։ Այնուամենայնիվ, տարածքի մեծ մասը բնակեցված չէր այս շրջանում։

Խաջիբեյը 1529 թվականից հետո Օսմանյան կայսրության ղեկավարման տակ էր, որը կոչվում էր Յեդիսան և կառավարված էր Օսման Սիլիստրա նահանգում։ 18-րդ դարի կեսերին Օսմանները վերակառուցեցին Խաջիբեյ ամրոցը (նաև կոչվում էր Հոկաբեյ), որը կոչվում էր Յենի Դունյա (բառացիորեն «Նոր Աշխարհ»)։

Ռուսական կայսրության շրջանում խմբագրել

Փոքրիկ ձկնորսական գյուղ Օդեսան որոշակի փոփոխությունների ենթարկվեց, երբ Կիևի հարուստ ձեռնարկատեր՝ Անտոնի Պրոտասի Պոտոցկին առևտրական ուղիներ բացեց լեհական Սև ծովի առևտրական կազմակերպության միջոցով և կառույց ստեղծեց 1780-ական թվականներին։ 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում՝ 1789 թվականի սեպտեմբերի 25-ին ռուսական ուժերի զորախումբը, ներառելով Զապորոժյան կազակության Ալեքսանդեր Սուվորովի հրամանատարության տակ, իսկ Իվան Գուդովիչը գրավեց Խաջիբեյը և Յենի Դունյան և միացրեց Ռուսական կայսրությանը[12]։ Զորքերի մի մասը Ռուսաստանում ծառայող գեներալ (ծագումով իսպանացի)՝ Ժոզե Դի Ռիբասի (Ռուսաստանում հայտնի Օսիպ Միխայելովիչ Դերիբաս անունով) հրամանատարության տակ էր և Օդեսայի ներկայիս ամենահայտնի փողոցը՝ Դերիբասիվսկա փողոցն իր անունով է կոչվել։ Ռուսաստանը 1792 թվականի Յասիյի պայմանագրով ստացավ տարածքը և այն դարձավ Նովոռոսիայի («Նոր Ռուսաստան») մի մասը։

Օդեսա քաղաքը հիմնադրված ռուսական կայսրուհի՝ Եկատերինա Մեծի կողմից կենտրոնանում է թուրքական ամրոց՝ Խաջիբեյի վրա, որը գրավված էր ռուսական բանակի կողմից 1789 թվականին։ Դե Ռիբասը և Ֆրանց դե Վոլանը առաջարկեցին, որ Խաջիբեյի ամրոցը դառնա շրջանի հիմնական նավատորմը։ Այն ուներ ազատ սառցե նավահանգիստ և անհրաժեշտ էր ծովապատնեշներ կառուցել, նավամատույցը ապահով պահել, հնարավորություն տալ մատակարարելու մեծ նավամատույցները։ Նովոռոսիայի ընդհանուր կառավարիչ՝ Պլատոն Զուբովը հավանեց այս առաջարկը և 1794 թվականին Եկատերինան՝ հավանելով նոր նավատորմային քաղաք հիմնադրելու գաղափարը, առաջին դրամական աջակցությունը ցույց տվեց քաղաքի կառուցման համար։

Նոր բնակավայրին կից արդեն գոյություն ուներ մոլդովական գաղութ, որը 18-րդ դարի վերջին անկախություն ստացավ՝ Մոլդովանկա անվամբ։ Որոշ պատմագետներ կարծում են, որ բնակավայրը պատկանել է Օդեսսային մոտ 30 տարի և վստահ են, որ բնակավայրը հիմնադրված էր մոլդովացիների կողմից, ովքեր եկել էին կառուցելու Յենի Դունիայի ամրոցը Օսմաների համար և վերջապես բնակեցվեցին այդ տարածքում 1760-ական թվականների վերջերին՝ Խաջիբեյ բնակավայրին կից, որը հետագայում դարձել է Պրիմորսկի այգին։ Մյուս տարբերակը պնդում է, որ բնակավայրը հայտնվել է Օդեսսայի հիմնադրումից հետո որպես մոլդովացիների, հույների, ալբանացիների բնակավայր, որոնք հայտնվել են Օսմանյան լծի տակ։

Իրենց բնակավայրում, որը նաև հայտնի է Նովայա Սլոբոդկա անվամբ, մոլդովացիներն ունեցել են համեմատաբար փոքր տարածքներ, որոնց վրա նրանք կառուցել են գյուղանման տներ և մշակել են խաղողի այգիներ ու պարտեզներ։ Միխաելովսկիյ հրապարակը, որտեղ գտնվում էր Օրթոդոքս եկեղեցու նախկին տարածքում կառուցված՝ Դորմիցիոն եկեղեցին, կառուցվել է 1821 թվականին և գերեզմանոցը, դարձավ այս բնակավայրի կենտրոնը։ Մոտակայքում տեղակայված էին ռազմական զորանոցները և հարուստ բնակիչների տները, որոնք կոչվում էին դաչա։

19-րդ դարի կեսերին Օդեսան դարձավ հաճախակի այցելվող քաղաք, որը հայտնի էր իր բնակչության թվով և որը իր հերթին նպաստեց հյուրանոցների և այլ շենքերի կառուցմանը։

1795-1814 թվականներն ընկած ժամանակահատվածում Օդեսսայի բնակչությունը մեծացավ 15 անգամ և հասավ մոտ 20000-ի։ Քաղաքի առաջին հատակագիծը նախագծված էր ինժեներ՝ Դեվոլլանի կողմից 18-րդ դարի վերջին[7]։ Տարբեր ազգերից եկած գաղթականներ հաստատվեցին հիմնականում նախկին գաղութի տարածքում՝ հիմնական տարածքից դուրս, որի հետևանքով 19-րդ դարի առաջին կեսին Մոլդովանկան դարձավ գերիշխող բնակավայր։ Ճարտարապետները քաղաքի հատակագծողին որոշելուց հետո, Մոլդովանկան նույնպես պետք է մտներ հիմնական տարածքի մեջ, բայց Մոլդովանկայի փողոցների, նրբանցքների և հրապարակների նախագիծը մնալու էր անփոփոխ։

Նոր քաղաքը շուտով մեծ հաջողություն ունեցավ, չնայած նրան ի սկզբանե տրվել էր փոքր ֆոնդ և քիչ արտոնություններ[13]։ Նրա սկզբնական հաջողությունները կարելի է կապել Դե Ռիչելիոյի անվան հետ, ով եղել է կառավարչի պաշտոնում 1803-1814 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Դիմադրելով Ֆրանսիական հեղափոխությանը՝ նա ծառայել է Եկատերինայի բանակում թուրքերի դեմ։ Նա պարգևատրվել է քաղաքը նախագծելու և դրա գեղեցկությունն ու կառուցվածքը ապահովելու համար և համարվում է Օդեսայի հիմնադիր հայրերից մեկը մեկ այլ ֆրանսիացի՝ Քաունթ Անդրոլթ դե Լանգերոնի հետ միասին։ Ռիչելիոյի հիշատակին 1828 թվականին կանգնեցվել է նրա բրոնզյա հուշարձանը՝ նախագծված Իվան Մարտոսի կողմից։ Նրա ավանդը մեծ էր քաղաքի նկատմամբ, որոնք հիշատակված են Մարկ Տվենի՝ «Անմեղները Արտասահմանում» ճանապարհորդության մասին պատմող ֆիլմում։

  Ես հիշատակում եմ այս հուշարձանը և սանդղավանդակը, որովհետև նրանք ունեն իրենց պատմությունը։ Ռիչելիոն հիմնադրեց Օդեսսան, նրան հայրական խնամքով ընդունեց, աշխատեց հնարամիտ ուղեղով և իմատությամբ, շնորհեց մեծ բարգավաճում և Օդեսսան այն քաղաքն է, որը կդասվի հնագույն աշխարհի ամենաահիանալի քաղաքների շարքին։  

1900-ական թվականների սկզբին Օդեսան դարձավ մեծ, բարգավաճող քաղաք համապատասխան եվրոպական չափանիշներին։

1819 թվականին քաղաքը դարձավ ազատ նավահանգիստ։ Այդ կարգավիճակը պահպանվեց մինչև 1859 թվականը։ Այնտեղ բնակություն հաստատեցին տարբեր ազգեր՝ ալբանացիներ, հայեր, ադրբեջանցիներ, բուլղարներ, Ղրիմի թաթարներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, հույներ, իտալացիներ, հրեաներ, լեհեր, ռումինացիներ, ռուսներ, թուրքեր, ուկրաինացիներ և այլ ազգություններից առևտրականներ։ Դրա կոսմոպոլիտ բնությունը նկարագրված է ռուս մեծ պոետ՝ Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններում, ով 1823-1824 թվականների՝ աքսորի տարիներին ապրել է Օդեսայում։ Իր նամակներում նա գրել է, որ Օդեսան քաղաք էր, որտեղ «Օդը լցված է ողջ Եվրոպայով, հիմնական լեզուն ֆրանսերենն է և կան եվրոպական թերթեր ու ամսագրեր»։

Սակայն Օդեսայի բարգավաճումը կանգ առավ, երբ Ղրիմի պատերազմը մուտք գործեց 1853-1856֊ական թվականներին, որի ժամանակ այն ռմբակոծված էր անգլիացիների և իմպերիալիզմի՝ ֆրանսիական ռազմական ուժերի կողմից։ Այն շուտով վերականգնվեց և առևտրի մեջ խոշոր աճն Օդեսան դարձրեց Ռուսաստանի ամենամեծ հացահատիկ արտահանող նավահանգիստը։ 1866 թվականին քաղաքը երկաթուղիով կապվեց Կիևին և Խարկովին, ինչպես նաև Իասի քաղաքի հետ Ռումինայիում։

142 մետր երկարություն ունեցով Պոտեմկյան աստիճանները (կառուցված 1837–1841 թվականներին) հայտնի դարձան Սերգեյ Էյզենշտեյնի The Battleship Potemkin (1925) ֆիլմում։

Քաղաքը 19-րդ դարում դարձավ հրեական մեծ համայնքի հայրենիքը և 1897 թվականին մոտ հրեաները կազմում էին բնակչության 37 տոկոսը։ Նրանք ներէթնիկական կոնֆլիկտի պատճառով, որը տեղի է ունեցել 19-րդ դարի ընթացքում, հաճախակի հանդիպում էին հակահրեական դիմադրությունների։ Մի շարք ջարդեր տեղի ունեցան 1821, 1859, 1871, 1881 և 1905 թվականներին։ Շատ հրեաներ, որոնք բնակվում էին Օդեսայում, 1882 թվականից հետո հեռացան այդտեղից հատկապես Օսմանյան շրջան, և քաղաքը մեծ աջակցություն է ցույց տվել Սիոնիզմ շարժմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Օդեսան հարձակված էր հռոմեական և գերմանական զորքերի կողմից 1941 թվականի օգոստոսին։ Օդեսայի պաշտպանությունը տևեց 73 օր` 1941 թվականի օգոստոսի 5-հոկտեմբերի 16-ը։ Պաշտպանությունը իրականացվել է 3 ուղղությամբ` դիրքերով, որոնք բաղկացած էին խրամատներից, փոքրիկ տնակներից։ Առաջին ուղղությունը 80 կիլոմետր երկարություն ուներ և տեղակայված էր քաղաքից 25-30 կիլոմետրի վրա։ Երկրորդ և հիմնական պաշտպանության գիծը քաղաքից տեղակայված էր 6-8 կիլոմետրի վրա և մոտ 30 կիլոմետր երկարություն ուներ։ Երրորդ և վերջին պաշտպանության գիծը տեղակայված էր հենց քաղաքի ներսում։

«Օդեսայի պաշտպանության համար» շքանշան ստեղծվեց 1942 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մոտ 38000 մարդ պարգևատրված էր (Սովետական բանակի զինծառայողներ, ռազմածովային նավատորմը, ներքին գործերի նախարարը և քաղաքացիներ, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Օդեսայի պաշտպանությանը)։ Այն սովետական 4 քաղաքներից առաջինն էր, որը պարգևատրվել է «Հերոսական քաղաք» տիտղոսով 1945 թվականին ( Լենինգրադ, Ստալինգրադ, Սևաստոպոլ և Օդեսա)։

Օդեսայի համար պայքարում իր մասնակցությունն է ունեցել աշխարհի ամենալավ կին-դիպուկահար՝ Լյուդմիլա Պավլիչենկոն։ Նա սպանել է 187 մարդու Օդեսայի պաշտպանության ժամանակ, իսկ ընդհանուր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա սպանեց 309 մարդու։

Մինչև հռոմեացիների կողմից 1941 թվականի զավթումը, քաղաքի բնակչության, արդյունաբերության և այլ մշակութային արժեքների մի մասը տարհանվեց ԽՍՀՄ-ի ներքին շրջաններ, իսկ նահանջող Կարմիր բանակի զորքերը ավերեցին Օդեսայի բնակավայրերը։

Օդեսայի պաշարումից և Ակցիզների գրավումից հետո մոտ 25000 օդեսացիներ սպանվեցին քաղաքի մոտակայքերում և մոտ 35000-ը արտաքսվեցին[14]։ Սա հայտնի է Օդեսայի կոտորած անվամբ։ Առաջին 6 ամսվա ընթացքում մի շարք դաժանություններ տեղի ունեցան, որոնք պաշտոնապես սկսվեցին 1941 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ 210000 հրեաների 80 տոկոսը սպանվեց[15]։ Երբ Նացիստական ուժերը սկսեցին նահանժել արևելյան ճակատում, հռոմեացիները փոխեցին իրենց քաղաքականությունը՝ արտաքսելով մնացյալ հրեաներին լեհական ճամբարներ և թույլ տալով հրեաներին վարձու աշխատողներ լինել։ Արդյունքում, չնայած 1941 թվականի ողբերգական դեպքերին, այստեղ հրեաներին հաջողվեց փրկվել ավելի հեշտ, քան Արևելյան Եվրոպայի տարածքում։

Քաղաքը մեծ վնասներ և զոհեր ունեցավ պատերազմի ընթացքում։ Օդեսայի շատ շրջաններ 1944 թվականի ապրիլի 10-ին ավերվեցին դրա պաշարման և ազատագրման ընթացքում, որը կազմակերպվեց Կարմիր բանակի կողմից։ Որոշ օդեսացիներ ավելի հակված էին ռոմանական զորքերին, քանի որ կարծում էին, որ Սովետական միությունը այդ ժամանակաընթացքում դժվարություն, զրկանք, տառապանք էր հանդիսանում Օդեսայի բանկչության համար։ Սովետական միության ոստիկանությունը ձեռբակալեց և մահապատժի ենթարկեց բազմաթիվ օդեսացիների, նույնիսկ վտարեցին գերմանական և թաթարական բնակչությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

1960-70-ական թվականներին քաղաքը բավականին մեծ աճ ապրեց։ Այնուամենայնիվ, 1970-ական և 90-ական թվականներին Օդեսայի հրեաների մեծամասնությունը արտագաղթեց Իսրայել, Միացյալ Նահանգներ և Արևմտյան երկրներ։ Շատերը մեկնեցին Բրուքլինի շրջանում գտնվող Բրայթոն քաղաք, երբեմն հայտնի է փոքրիկ Օդեսա անվամբ։ Օդեսայի միջին և ավելի բարձր դասին պատկանող մարդիկ գաղթեցին Մոսկվա և Լենինգրադ, այն քաղաքները, որոնք ավելի շատ հնարավորություն էին ընձեռում կարիերա ստեղծելու համար։ Չնայած սրան, քաղաքը արագ լցվեց նոր գաղթականներով՝ Ուկրաինայի գյուղերից և արդյունաբերական մասնագետներով, որոնք հրավիրված էին ամբողջ Սովետական միությունից։

Այժմ քաղաքն անցնում է քաղաքային վերականգնման փուլը։

Հանդիսանալով Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի մասնիկը՝ քաղաքը պահպանեց և ամրապնդեց ռուսական, ուկրաինական, հրեական մշակույթների միաձուլումը։ Քաղաքի յուրօրինակ ինքնությունը ձևավորվել է շնորհիվ իր տարբերվող ժողովրդագրության։ Քաղաքի բոլոր համայնքները իրենց ազդեցությունը ունեցան օդեսական կյանքի վրա։

Օդեսան 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է։ Քաղաքի արդյունաբերությունը ներառում է նավակառուցումը, նավթի մաքրումը, մետաղագործությունը, սննդի մշակումը։ Օդեսան նաև հայտնի է որպես ռազմական բազա և ձկնորսական նավատորմի վայր։ Այն հայտնի է իր մեծ արտաքին շուկայով 7 կմ երկարությամբ՝ իր տեսակով ամենամեծը Եվրոպայում։

Քաղաքը ենթարկվել է բռնության՝ 2014 թվականի Ռուսաստանում՝ Ուկրաինայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ 2014 թվականի մայիսի 2-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Օդեսայի բախումների հետևանքով սպանվեց 42 մարդ։ Չորսը սպանվեցին ցույցերի ժամանակ և ամենաքիչը 32 առևտրական ունիոնիզմի հրդեհի ժամանակ։

Կլիմա խմբագրել

Տարեկան միջին ջերմաստիճանը +11,9 °C է, տեղումների միջին տարեկան քանակը - 456 մմ[16]։

Միջազգային հարաբերություններ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել
Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. State Statistics Service of Ukraine Чисельність наявного населення Українина 1 січня 2022Kyiv: SSC.
  2. «Ассоциация портов Украины». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Статистика порта за первые 3 квартала 2006 г.». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Who's Behind A String Of Bombings In Ukraine's Black Sea 'Pearl'?». NPR. 2015. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  5. Tell about Ukraine. Odessa Oblast. 24 Kanal (YouTube).
  6. Herlihy, Patricia (1977). «The Ethnic Composition of the City of Odessa in the Nineteenth Century» (PDF). Harvard Ukrainian Studies. 1 (1): 53–78. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 29-ին.
  7. 7,0 7,1 «Odessa: Architecture and Monuments». UKRWorld.Com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
  8. Isaac, Benjamin H. (1986 թ․ հունվարի 1). «The Greek Settlements in Thrace Until the Macedonian Conquest». BRILL – via Google Books.
  9. "Odesa: Through Cossacks, Khans and Russian Emperors", The Ukrainian Week, 18 November 2014 (retrieved 2 August 2015)
  10. Kalinin, Igor. «Одесские достопримечательности — раскопки греческого поселения». odessaguide.net.
  11. "The Greek Colonisation of the Black Sea Area: Historical Interpretation of Archaeology," December 1998, Tsetskhladze, Gocha R. (ed.), Franz Steiner Verlag, p. 41, n. 116.
  12. Łubieński, Tomasz Wentworth. (1886). Henryk Łubieński i jego bracia: wspomnenia rodzinne odnoszące się do historyi Królestwa Polskiego i Banku Polskiego. Warsaw: Księg. G. Gebethner, p.41 (in Polish)
  13. Odesa: Through Cossacks, Khans and Russian Emperors, The Ukrainian Week (18 November 2014)
  14. Nataliya and Yuri Kruglyak, KRT Web Studio at www.webservicestudio..com, Odessa, Ukraine. «Odessa population during WWII». Odessitclub.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Richardson, p. 33.
  16. Погода и Климат — Климат Одессы