Մեծ ջրհեղեղ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհեղեղ (այլ կիրառումներ)
Մեծ ջրհեղեղը, մեծ կամ համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելական կամ կրոնական պատմություններ, որոնք տարածված են եղել բազմաթիվ ժողովուրդների մոտ։ Սովորաբար ջրհեղեղը ներկայացվում է որպես Աստծո կամ աստվածների պատիժը՝ մարդկությանը վերացնելու նպատակով։ Ջրհեղեղը վերապրում է մեկ մարդ կամ մեկ ընտանիք միայն, որից էլ նորից սերում է մարդկությունը։
Ջրհեղեղի մոտիվը մասնավորապես հանդիպում է Միջագետքի առասպելներում, հինդուիզմում (Պուրաններ), հունական դիցաբանության մեջ (Դևկալիոն), աստվածաշնչյան Ծննդոց գրքում (Նոյ), մեզոամերիկյան Կիչե և Մայա ժողովրդների և լատինաամերիկյան Մուսկա և Կանյարի ժողովրդների մոտ, սակայն ամենահին հիշատակումը հանդիպում է Գիլգամեշ էպոսում։
Աստվածաշնչյան Մեծ Ջրհեղեղը ավարտվել է այն ժամանակ, երբ Նոյյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որից հետո ջրերը աստիճանաբար հետ են քաշվել։ Ջրհեղեղի պատճառը եղել է մարդկային չարությունը, ամբողջ աշխարհում միակ արդար ու ազնիվը մարդ Նոյն էր մնացել՝ իր ընտանիքով։ Ջրհեղեղից հետո Աստված Նոյի հետ ուխտ կապեց ծիածանի տեսքով, որ այլևս ջրհեղեղով մարդկանց չի պատժի։