Ներսես Դ Կլայեցի
Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի, Ներսես Երգեցող, հունիսի 4, 1102[1][2], Հայոց Միջագետք - օգոստոսի 13, 1173[1][2], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թվականից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
Ներսես Դ Կլայեցի | |
---|---|
![]() | |
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ) |
Ժամանակամիջոց | 1166-1173 թթ. |
Եկեղեցի | ![]() |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Կարմիր վանք |
Ծնվել է | 1102 թ. |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | Օգոստոսի 13, 1173 թ. |
Մահվան վայր | ![]() |
Ձեռնադրում | 1166 թ. |
← Գրիգոր Գ ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։
1166 թվականից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։
Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Յիսուս որդի, Ամստերդամ, 1661, 616 էջ:
- Հաւատով խոստովանիմ, ա. տ. եւ թ., 44 էջ:
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 432 էջ:
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 484 էջ:
- Յիսուս որդի, Սանկտ Պետերբուրգ, 1785, 440 էջ:
- Ընդհանրական, Սանկտ Պետերբուրգ, 1788, 336 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1815, 172 էջ:
- Գիրք, որ կոչի Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1824, 108 էջ:
- Թուղթ ընդհանրական, Կ. Պոլիս, 1825, 233 էջ:
- Մեկնութիւն սուրբ Ավետարանին, որ ըստ Մատթէոսի, Կ. Պոլիս, 1825, 658 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Փարիզ, 1827, 112 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Տփղիս, 1829, 112 էջ:
- Բանք չափաւ, Վենետիկ, 1830, 621 էջ:
- Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830, 84 էջ:
- Հռչակաւոր աղոթք, Մոսկուա, 1830, 112 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1833, 597 էջ:
- Նամականի, Վենետիկ, 1838, 332 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1849, 649 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1853, 452 էջ:
- Ընդհանրական թուղթք, Կ. Պոլիս, 1853, 152 էջ:
- Սրբոյն Ներսէս Շնորհալիոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854, 88 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1856, 649 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1861, 652 էջ:
- Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, 498 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երուսաղէմ, 1871, 336 էջ:
- Թուղթք, Վենետիկ, 1873, 332 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1881, 680 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1892, 792 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1923, 52 էջ:
- Բանք չափաւ, Վենետիկ, 1928, 676 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1955, 736 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Հալէպ, 1961, 32 էջ:
- Յաղագս երկնի եւ զարդուց նորա (Հանելուկներ: Ողբ Եդեսիոյ), Երևան, 1968, 112 էջ:
- Ընդհանրական թուղթք, Իսթանպուլ, 1973, 93 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Երեւան, 1973, 168 էջ:
- Յիսուս որդի, ա. տ., 1974, 80 էջ:
- Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977, 132 էջ:
- Հոդվածների ժողովածու, Երևան, 1977, 228 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Պէյրութ, 1979, 32 էջ:
- Վիպասանութիւն (պոեմ), Երեւան, 1981, 164 էջ:
- Եդեսիայի ողբը: Տաղեր, Երևան, 1982, 216 էջ:
- Առաւօտ լուսոյ, Նիւ Եորք, 1983, 92 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Թորոնթօ, 1985, 48 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Նիւ Եորք, 1986, 736 էջ:
- Տաղեր և գանձեր, Երևան, 1987, 448 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երևան, 1991, 126 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Նիւ Եորք, 1991, 24 էջ:
- Հիսուս որդի, Երևան, 1991, 224 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 1995, 176 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Թեհրան, 2000, 33 էջ:
- Հավատով խոստովանում եմ, Երևան, 2003, 32 էջ:
- Տաղեր և շարականներ, Երևան, 2003, 44 էջ:
- Առավոտ լուսո (շարականներ), Երևան, 2007, 74 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Ստամպուլ, 2008, 144 էջ:
- Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Էջմիածին, 2008, 300 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 2009, 224 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2009, 550 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2009, 56 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Բրբանք, 2011, 64 էջ:
- Նամականի, Էջմիածին, 2011, 320 էջ:
- Ժամերգեր, Երևան, 2012, 252 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2012, 24 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2012, 32 էջ:
- Հավատով խոստովանում եմ, Երևան, 2012, 608 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2013, 598 էջ:
- Հիսուս որդի, Երևան, 2013, 220 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2015, 55 էջ:
Գրականություն Ներսես Շնորհալու և նրա գործունեության մասինԽմբագրել
- Ղևոնդ Ալիշան, Շնորհալի և պարագայ իւր, Վենետիկ, 1873։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի (բնագրեր), Երևան, «Հայաստան», 1969, 220 էջ։
- Նիկոլ Թահմիզյան, Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Երևան, 1973։
- «Ներսես Շնորհալի», հոդվածների ժողովածու, Երևան, 1977։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ներսես Շնորհալու կենսագրությունը, հանելուկները և անգլերեն թարգմանություններ
- Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը
Նախորդող՝ Գրիգոր Գ Պահլավունի |
Կաթողիկոս 1166–1173 |
Հաջորդող՝ Գրիգոր Դ Տղա |