Գրիգոր Տաթևացի (աշխարհական անունը՝ Խութլուշահ[2], 1346, Վայոց ձոր, Սյունիք - դեկտեմբերի 27, 1409, Տաթևի վանք, Տաթև, Հայաստան), Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ։

Գրիգոր Տաթևացի
Գրիգոր Տաթևացի,
1449 թ. ձեռագրից
Ծնվել է1346 թ.
Սյունիք աշխարհի Վայոց ձոր
Մահացել էդեկտեմբերի 27, 1409
Տաթևի համալսարան
Բնակության վայր(եր)Տաթևի համալսարան
Քաղաքացիություն Մեծ Հայք
ԱզգությունՀայ
ԴավանանքՀայ առաքելական
Մասնագիտությունաստվածաբանություն, փիլիսոփայություն, հայկական մանրանկարչություն
Հաստատություն(ներ)Տաթևի համալսարան
Ալմա մատերՏաթևի վանք
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]
Գիտական ղեկավարՀովհան Որոտնեցի
Եղել է գիտական ղեկավարՀովհաննես Հերմոնեցի և Մատթեոս Ջուղայեցի
Հայտնի աշակերտներԹովմա Մեծոփեցի և Առաքել Սյունեցի
Ինչով է հայտնիՏաթևի համալսարանի ուսուցչապետ
Կայքgrigortatevatsi.am
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Grigor Tatevatsi Վիքիպահեստում

Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 3-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը[3]։

Աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ։ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից։ Նրա անվան հետ է կապվում Տաթևի համալսարանի համաժողովրդական մեծ անունը։

Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում[4]։ 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։

1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին՝ Դարանաղյաց գավառում[3] ձեռնադրվում է վարդապետ և Որոտնեցին նրան հանձնում է վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։

Գործունեություն

խմբագրել

1388 թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։ Վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ։

1390 թվականին Տաթևացին հաստատվելով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն[3]։

Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում։ Մեծոփավանք տեղափոխվեց Սյունիքի երկրաշարժից հետո՝ չդիմանալով արտաքին թշնամիների և երկրաշարժի արհավիրքներին՝ Գրիգոր Տաթևացուն աշակերտել են 15-րդ դարի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին և ուրիշներ։ Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։ Նա միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարների) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը[3]։

Մաղաքիա Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։ Տաթևացին անփոխարինելի ավանդ ունի Հայաստանի մշակույթի, լուսավորության տարածման և եվրոպական մտածողությունը հայոց մտավորական շրջանները ներմուծելու մեջ։

Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ։ Պահպանվել է 1297 թվականին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիրդ 7482), որը 1378 թվականին նկարազարդել է Տաթևացին։

Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի[5]։

Ստեղծագործություն

խմբագրել

Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։ Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ։

Աստուածաբանական

խմբագրել

Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։ Նրա ժառանգության մասն են կազմում Արիստոտելի և Դավիթ Անհաղթի գործերի մեկնությունները[3]։

Քարոզգրքեր

խմբագրել

Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները[3]։

Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ կրակը, օդը, ջուրը և հողը, հավերժ են։

Հասարակական ներդաշնակության խախտման հիմնական պատճառը համարել է աղանդավորական շարժումները և իշխող դասերի ագահությունը։ Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության։ Հետաքրքիր են նրա իմացաբանական ըմբռնումները։

Գիտելիքներն ու առաքինությունը բնածին չեն, այլ ձեռքբերովի, իսկ զգայական առողջ ընկալումը ճանաչողության հիմքն է, որի վրա էլ հենվում է բանականությունը։ Դրա համար էլ նա երեխայի կրթության ու դաստիարակության հարցում կարևոր դեր էր հատկացնում ուսուցչին, որը պետք է լիներ նվիրված, անարատ վարքի տեր։ Հայոց պետականության կործանման համար մեղադրում էր նախարարներին, որոնք իրենց եսամոլությամբ, որոնք ընդունակ չեղան լուծելու ազգային խնդիրները։ Համոզված էր, որ համազգային նշանակության խնդիրները պետք է կարգավորի ոչ միայն իշխանական դասը, այլ ամբողջ ժողովուրդը։

Գրիգոր Տաթևացու տնտեսագիտական ուսմունքը

խմբագրել

Գրիգոր Տաթևացին լինելով բնատնտեսության ժամանակաշրջանի մտածող, տնտեսության կազմակերպման հարցերը քննարկել է նախ և առաջ ապրանքների սպառողական արժեքի ստեղծման տեսանկյունից դրանք դիտարկելով որպես մարդկանց պահանջմունքները բավարարելու միջոց։

Տաթևացին նյութական պահանջմունքների և բարիքների մեջ առանձնացրել է երկու խումբ՝

  1. առաջնակարգ պահանջներ բավարարող բարիքներ, որոնք եթե լինեն մարդը կապրի, իսկ եթե չլինեն՝ մարդը կմեռնի․
  2. զարդարանքի և վայելչության առարկաներ, ինչպիսին արծաթն ու ոսկին են, որոնք մարդու համար կենսական նշանակություն չունեն, օտար են մարդու բնական պահանջներին, քանի որ ոչ ուտելիք են, ոչ ըմպելիք, ոչ էլ մերկությունը ծածկող հագուստ։

Սակայն Տաթևացին ոսկու ու արծաթի նշանակությունը գնահատում է ոչ միայն ընդունելով այն, որ դրանք կենսականորեն անհրաժեշտ չեն, այլ բավարարում են մարդկանց զարդարանքի, վայելչասիրության պահանջը և առանձնահատուկ են նրանով, որ ի տարբերություն սովորական ապրանքների, դրանցից հագեցում չկա։

Տաթևացին իր աշխատություններում հիմնավոր ուսմունք է ստեղծել աշխատանքի և դրա առանձնահատկությունների, աշխատանքի հասարակական բաժանման և արտադրության ճյուղերի դասակարգման, հասարակական արտադրության կազմակերպման վերաբերյալ։ Նախ, Տաթևացին աշխատանքը համարել է մարդու կյանքի ու գործունեության պայմանը։ Տաթևացին աշխատանքը համարել է մարդու ամենամեծ բարեմասնությունը, որով և մարդը տարբերվում է կենդանական աշխարհից։

Պատկերասրահ

խմբագրել

Մեկնություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայ ժողովրդի նշանավոր գործիչներ
  4. «Էջմիածին», 1959, դեկտ., էջ 3։ Շնորհք արքեպսկ. Գալուստյան, «Հայազգի սուրբեր», 1997, էջ 127։ Նորայր արք. Պողարյան, «Հայ գրողներ», Երուսաղեմ, 1971, էջ 396։
  5. Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, «Արեգ», 1998։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գրիգոր Տաթևացի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տաթևացի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տաթևացի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տաթևացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 221