Բացել գլխավոր ցանկը

Տիգրան Դ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30 ական թթ..–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած[1]։

Տիգրան Դ
Մեծ Հայքի Արքա
Тигран IV и Эрато.jpeg
Իշխանությունմ.թ.ա. 8մ.թ.ա. 5
մ.թ.ա. 21
Ծնվել է՝մ. թ. ա. 35
Մահացել է՝1
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ՀաջորդողԱրտավազդ Գ, Արիոբարզան
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրՏիգրան Գ

ԳրականությունԽմբագրել

  • Դիոն Կասիոս. Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1):
  • Հրանդ Արմեն, Անկումն Արտաշեսեան հարստութեան, Բեյրութ, 1967:
  • Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևեր հ. 1, Երևան, 1977:
  • Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Երևան, 1997:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-16 


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ