Գլենդել (Կալիֆոռնիա)

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Գլենդել (անգլ.՝ Glendale, արմտ. հայ.՝ Կլէնտէյլ), հայաշատ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելես շրջանում, Կալիֆոռնիա նահանգում։ Մոտ 80.000 հայեր են ապրում Գլենդելում, ուր գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն բնակչության թիվը գնահատվել է 191.000, որի 40 տոկոսը հայեր են։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի Կապան քաղաքի հետ։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Glendale, California.png Seal of Glendale, California.png

Glendale California From Forest Lawn.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1884 թ.
Մակերես79,155776 կմ², 79,211766 կմ²
ԲԾՄ522 ֆուտ
Բնակչություն196 543 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ818
Պաշտոնական կայքglendaleca.gov(անգլ.)
##Գլենդել (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գլենդելի տարածքում պատմականորեն բնակվել է թոնգվա բնիկ ժողովուրդը։

1798 թվականին իսպանական բանակի եֆրեյտոր Խոսե Մարիա Վերդուգոն Կալիֆոռնիաների նահանգապետից ստացել է Ռանչո Սան Ռաֆայել անունով հողաբաժինը, որտեղ ինքն ու իր ընտանիքն արդեն 1784 թվականից զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ 1860 թվականին նրա Վերդուգոյի՝ Տեոդորո Վերդուգոն, կառուցել է Կատալինա Վերդուգո ադոբեն, որը Գլենդելի ամենահին կառույցն է և այժմ թանգարան է։ Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ այստեղ են ժողովվել Կալիֆոռնիայի մեքսիկացի առաջնորդները և որոշել հանձնվել ամերիկացի փոխգնդապետ Ջոն Ֆրեմոնտին։ Վերդուգոյի ժառանգները հողաբաժինը հատվածաբար վաճառել են կամ կորցրել սնանկացման հետևանքով․ այս հատվածներից որոշները այժմ մաս են կազմում Լոս Անջելեսի Էթուոթեր Վիլեջ, Իգըլ Ռոք և Հայլենդ Փարկ թաղամասերի։

1884 թվականին տեղի բնակիչները Գլենդել քաղաքն են հիմնադրել այսօրվա Գլենդելի կենտրոնի տեղում։ Երեք տարի անց քաղաքից հարավ-արևմուտք հիմնադրվել է Թրոպիկո բնակավայրը, որը միացվել է Գլենդելին 1918 թվականին։ Գլենդելի զարգացումը նպաստել է գործարար Լեսլի Բրենդի գործունեությունը, որի շնորհիվ Գլենդելում սկսել է գործել տրամվայ։ Նրա անունով է կոչվում Գլենդելի գլխավոր պողոտաներից մեկը։

Գլենդելի բնակչության թիվն հնգապատկել է 1920-ական թվականներին, հասնելով 62․736 մարդու 1930 թվականին։ 1923 թվականին Գլենդելում կառուցվել է օդանավակայան, որը կոչվել է «Գրենդ Սենտրալ» օդանավակայան և գործել մինչև 1959 թվականը (տերմինալը դեռևս կանգուն է)։

Մինչև 1960-ականների վերջերը Գլենդելը եղել է այսպես կոչված «մայրամուտի քաղաք», որտեղից ոչ սպիտակամորթ մարդիկ պարտավոր էին հեռանալ ամեն օր որոշ ժամին, հակառակ դեպքում՝ կձերբակալվեին և կարող էին ենթարկվել բռնթության։

ԱզգություններԽմբագրել

2010 թվականի[2] տվյալների համաձայն Գլենդելում ապրում է շուրջ 191719 բնակիչ։ Բնակչության խտությունը կազմում է 2421 կմ² տարածքում։ Ռասսայական կազմը հետևյալն է՝ 71,1 % սպիտակամորթներ, 16,4 % ասիացիներ, 1,3 % աֆրոամերիկացիներ, 0,3 % հնդիկներ, 0,1 % — Խաղաղ օվկիանոսի կղզիների հիմնական բնակիչներ, 6,3 % այլ ազգերի ներկայացուցիչներ։ Բնակչության 34,1 % կազմում են հայերը, իսկ 17,4 % լատինոամերիկացիներն են։

ՏնտեսությունԽմբագրել

1964 թվականից Գլենդելում տեղակայվել է «International Karate Association» միջազգային շտաբի շենքը։

2003 թվականից Գլենդելում տեղակայվել է «Ճանապարհ դեպի երջանկություն» միջազգային ֆոնդի շենքը։ Գլենդելը հայտնի է նաև որպես առաջին քաղաքը, որտեղ 1945 թվականին առաջին անգամ բացվեց աշխարհում առաջին «Baskin Robbins»[3] պաղպաղակա-սրճարանը։ Գլենդելում է տեղակայված նաև «Disney Television Animation» շտաբի շենքը։

Հայերը ԳլենդելումԽմբագրել

Հայերը Գլենդելում բնակվում են 1920 թվականից, սակայն ներգաղթի աճն սկսվել է 1970-ական թվականներից։ Հայերն այստեղ լավ ինտեգրված են. նրանք այստեղ հիմնել են հայկական դպրոցներ, կուլտուր- մշակութային կրթօջախներ, հիմնարկ- ձեռնարկություններ։ Հայ բնակիչների թվի ցուցանիշներով Գլենդելն առաջինն է ԱՄՆ-ում, և այդ ցուցանիշներն աճել են վերջին երկու տասնամյակներում։ Գլենդելում է գտնվում ամենամեծ հայ համայնքը։ Համաձայն 2010 թ. ԱՄՆ բնակչության մարդահամարի, Գլենդելում բնակվում էր շուրջ 65,343 հայ[4], որը կազմում է ընդհանուր բնակչության 34,1% -ը, մինչդեռ 1990 թվականին եղել է 31 402 հայ[5]։ Հայկական System of a Down ռոք-խմբի շատ անդամներ իրենց կարիերան սկսել են Գլենդելում[6]։ Շատ դպրոցների հետ այստեղ է գտնվում նաև Չամլյանի հայկական դպրոցը։ Գլենդելի բնակչության 34.1% հայեր են

Հիշատակի պուրակԽմբագրել

1906 թվականից Գլենդելում գործում է «Ֆորեստ լաուն» գերեզմանոցը, որտեղ թաղված են Ամերիկայի բազմաթիվ անվանի «աստղեր»։ Գերեզմանոցում կան ավելի քան 250 հազար հուղարկավորվածներ։

ԿլիմաԽմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գլենդել
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 33,9 33,3 22,0 40,6 38,9 43,3 43,3 41,7 43,3 42,2 36,7 33,9 43,3
միջին ջերմաստիճանը (°C) 13,5 14,5 15,0 17,0 19,0 21,5 24,0 25,0 24,0 20,5 16,0 13,5 18,6
միջին նվազագույնը (°C) 7,0 8,0 8,0 10,0 12,0 14,0 16,0 17,0 16,0 13,0 9,0 7,0 11,4
տեղումների քանակը (մմ) 113,8 127,0 111,3 31,0 11,4 5,3 1,3 5,3 12,2 16,5 38,1 62,5 535,7
Հյուսիսափայլ, ամիսը ժամ, 2001—2011[7]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմեմբեր Դեկտեմբեր Տարի
Հյուսիսափայլ, ժամ 37 65 142 213 274 299 323 242 171 89 33 14 1902

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Հայտնի մարդիկԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. Glendale, California — 2010 Demographic Profile Data
  3. Татьяна Романова. «Мечтаю угостить мороженым президентов России и США», — Найджел Тревис, главный исполнительный директор Dunkin' Brands // Ведомости, 07.07.2010, 123 (2641)
  4. U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
  5. «ARMENIAN POPULATION UP VALLEY, GLENDALE AND BURBANK SHOW BIG PERCENTAGE HIKES.»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 28 
  6. [1] Կաղապար:Уточнить ссылку
  7. Метеовеб.ру Գլենդելում հյուսիսափայլի միջին տևողությունը, ՄՊՀ-ի աստղադիտարան
  8. Sager Mike (2003)։ Scary Monsters and Super Freaks: Stories of Sex, Drugs, Rock 'n' Roll and Murder։ Da Capo Press։ էջեր 11, 12 (չաշխատող հղում)
  9. Schiller, Dawn։ The Road Through Wonderland։ էջ 47, Ch 12 
  10. Leahey Andrew։ «Ashlyne Huff - Biography»։ Allmusic.com։ Վերցված է August 20, 2010 
  11. Dan Miller (August 21, 2009)։ «Up Close with Julia Ann»։ AVN։ Վերցված է October 31, 2009 
  12. Glick Shav (October 20, 1987)։ «Auto Races Once Again Replacing Horse Races – Rex Mays' Death at Del Mar Track Is Not Forgotten»։ Los Angeles Times։ Վերցված է July 22, 2010։ «Mays, a handsome 6-footer who was born and raised in Riverside and spent most of his adult years in Glendale,» 
  13. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2007-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15 
  14. «Scott Radinsky Stats»։ Baseball Almanac։ Վերցված է December 3, 2012 
  15. «Rock singer arrested in Glendale on domestic assault warrant» 
  16. Schiller, Dawn (2009)։ The Road Through Wonderland: Surviving John Holmes։ Medallion Press։ ASIN B00CNWM7FE 

Արտաքին հղումներԽմբագրել