Մխիթար Անեցի
Մխիթար Անեցի, XII դարի վերջի և XIII դարի սկզբին ապրած հայ պատմիչ, Անիի կաթողիկե եկեղեցու ավագերեց։ Գրել է «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց» երկասիրությունը[1] (Հառիճա վանքի Գրիգոր վարդապետի խնդրանքով)։ Պատմությունը հավանաբար կազմված էր երեք մասերից։ Առաջին մասում ընդգրկված էր եղել հայոց Պարույր թագավորից մինչև Բագրատունի Գագիկ Ա թագավորի գահակալությունն ընկած ժամանակաշրջանը, երկրորդում՝ XI դարի 60-ական թթ. և XII դարի պատմական անցքերը և երրորդում՝ խաչակրաց արշավանքների պատմությունը[2]։ «Մատեանից» մեզ է հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները (ԻԷ գլուխը ներառյալ)։ Գրել է նաև այլ աշխատություններ, որոնք ժամանակի ընթացքում կորել են։
Մխիթար Անեցի | |
---|---|
Ծնվել է | 12-րդ դար |
Ծննդավայր | Անի, Կարսի նահանգ, Թուրքիա |
Մահացել է | 13-րդ դար |
Մահվան վայր | Անի, Կարսի նահանգ, Թուրքիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Մխիթար Անեցու գրական ժառանգության մասին տեղեկություններ են հաղորդում Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը։
ԱշխատություններԽմբագրել
- Մխիթարայ Անեցւոյ Պատմութիւն, սկիզբն, գլուխք ԻԷ եւ յաւելուածք. ի լոյս ած Ք(երոբէ) Պ(ատկանեան), Ս. Պետերբուրգ, 1879։
- Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրութեամբ Հայրապետ Մարգարեանի, Երեւան, 1983։
- Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհավեպ մատյան, թարգմանությունը գրաբար բնագրից և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի, Ե., 2001:
ԳրականությունԽմբագրել
- Յովսէփեան Գարեգին կաթողիկոս, Մխիթար Անեցի գրիչ եւ նկարիչ, - «Հասկ» հայագիտական տարեգիրք, Ա տարի, 1948, Անթիլիաս, էջ 192-221։
- Մարգարյան Հ. Գ., Մխիթար Անեցու պատմության աղբյուրների մասին.- «Լրաբեր հասարակական գիտությունների», 1972, № 1, էջ 86-91։
- Գոյումջյան Տիգրան, Մխիթար Անեցին Ղազնավյանների և Սելջուկյանների մասին. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1972, № 4, էջ 74-84։
- Dickran K. Kouymjian, Problems of Medieval Armenian and Muslim Historiography: The Mxit'ar of Ani Fragment, - International Journal of Middle East Studies, Vol. 4, No. 4 (Oct., 1973), pp. 465–475.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրութեամբ Հայրապետ Մարգարեանի, Երեւան, 1983
- ↑ Լ.Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1981, էջ 189: