Օսիրիս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օսիրիս (հուն․՝ Ὄσῑρις - Ուսիր եգիպտական անվան հունականացված ձև), վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը։ Օսիրիս աստծուն Հին Եգիպտոսում տվել են բազմաթիվ ֆունկցիաներ, նա համարվում էր ամենաժողովրդական աստվածներից մեկը։ Նրան էին վերագրվում նաև այլ աստվածների հատկանիշներ։ Օսիրիսի մահվան և հարության տոնակատարության ժամանակ պարզորոշ երևում է նրա որպես հացի աստծո մասին պատկերացումը Այդ տոնը ավելի շատ հողագործության տոնն էր այդ ժամանակ հողագործները թաղում էին հացի աստծո կավից և հացահատիկից պատրաստված պատկերը։ Այս ծեսը կախարդանք էր, որի նպատակն էր մոգության միջոցով ապահովել ցանքսերի աճը[1]։ Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն և արհեստներ։
Օսիրիս | |
---|---|
![]() | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, բնության աստվածություն և dying-and-rising deity? |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Osiris Hemag? |
Սպանված է | Սեթ |
Հայր | Գեբ |
Մայր | Nut? |
Քույր/Եղբայր | Սեթ, Nephthys? և Իսիդա |
Ամուսին | Իսիդա |
Կողակից | Nephthys? |
Զավակներ | Գոր և Անուբիս |
![]() |
Համաձայն առասպելի նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի և ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։
Թաղելով ամուսնու միակցված և զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հորուսին։ Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հորուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ։ Հորուսը մեծանում է, զորեղանում և չափահաս դառնալով՝ անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը։ Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը պարտվում է և կորցնում աչքը։ Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին։ Սակայն վերջինս հրաժարվում է իր գահից՝ հօգուտ որդու, և թողնելով լույս աշխարհը, վերադառնում Ստորերկրայք, դառնում մեռյալների թագավորության տիրակալ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Рак И. В. Мифы Древнего Египта. СПб.: Петро-РИФ, 1993.