Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, հայ պետական և քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954(1954-08-31)[1][2][3], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի երկրորդ նախագահը՝ 1998-2008 թվականներին, Արցախի Հանրապետության առաջին նախագահը՝ 1994-1997 թվականներին[Ն 1]։ Եղել է նաև Արցախի վարչապետը 1992-1994 թվականներին և Հայաստանի վարչապետը՝ 1997-1998 թվականներին։

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Հայաստանի նախագահ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 9, 1998 - ապրիլի 9, 2008
Նախորդող Լևոն Տեր-Պետրոսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Հայաստանի վարչապետ
10 հունիսի, 1997 - 9 ապրիլի, 1998
Նախորդող Արմեն Սարգսյան
Հաջորդող Արմեն Դարբինյան
Դրոշ
Դրոշ
Արցախի նախագահ
դեկտեմբերի 29, 1994 - մարտի 20, 1997
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան, Արկադի Ղուկասյան
Դրոշ
Դրոշ
Արցախի վարչապետ
օգոստոսի 15, 1992 - դեկտեմբերի 24, 1994
Նախորդող Օլեգ Եսայան
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 31, 1954(1954-08-31)[1][2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Հայաստան և  Արցախ
Հայր Սեդրակ Քոչարյան
Մայր Էմմա Քոչարյան
Ամուսին Բելլա Քոչարյան
Զավակներ Որդիներ՝ Սեդրակ և Լևոն
Դուստր՝ Գայանե
 
Կայք՝ robertkocharyan.am
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Լիբանանյան մայրու շքանշան (Լիբանան) «Փրկչի» շքանշան (Հունաստան) «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա)

«Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան) Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)

Վաղ տարիներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Հոր ընտանիքը 1918 թվականի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ փրկվել է՝ տեղափոխվելով Ստեփանակերտ, սակայն հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ով այդ ժամանակ 8 տարեկան է եղել, կորել է՝ հրաշքով հայտնվելով այլ փախստականների հետ նավի վրա ու տեղափոխվել է Տաշքենդ։ Այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո հայտնաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք՝ 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ քրոջ՝ Իվետայի, ավագ եղբոր՝ Վալերայի ու տատի հետ՝ Ստեփանակերտում[5]։ Ռոբերտ Քոչարյանը ունի երեք երեխա՝ Սեդրակ Քոչարյանը, Գայանե Քոչարյանը, Լևոն Քոչարյանը;[6]

Կրթություն ու բանակային ծառայություն

խմբագրել

Ռոբերտ Քոչարյանը գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոց Ստեփանակերտում, հաճախել է ազատ ոճի ըմբշամարտի դասերի։ Մոր պնդմամբ նաև հաճախել է ջութակի դասերի, որոնք դադարեցրել է երեք տարի անց։ Այնուհետև մեկնել է Մոսկվա ու ընդունվել Մոսկվայի Էներգետիայի ինստիտուտ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ տարիներին Մոսկվայում բնակվող քրոջ ու նրա ամուսնու օգնությամբ սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն, քաղաքական ու աստվածաբանական գրականություն, իմացել Ստալինյան բռնաճնշումների մասին, ծանոթացել մի շարք մտավորականների աշխատանքների։ Հաջորդ տարի ուսանողական պարահրապարակում վեճի է բռնվել հարբած մի երիտասարդի հետ, ում հետ խորհուրդ էին տալիս գործ չունենալ, քանի որ ինստիտուտի ղեկավարներից մեկի որդին էր։ Վերջինիս հետ կռվի բռնվելուց հետո Քոչարյանին կանչել են դեկանատ ու ստիպել բացատրություն գրել՝ սպառնալով հեռացմամբ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկանատի հետ փչացած հարաբերությունների ֆոնին՝ նա հեռացել է ինստիտուտից ու վերադարձել Ստեփանակերտ[5]։

1971 թվականին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում որպես հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ Հաջորդ տարի նա զինկոմիսարիատից զորակոչման ծանուցագիր չի ստացել՝ հավանաբար քանի որ Մոսկվայում ուսումը դադարեցնելուց հետո իր թղթերի ուղարկման հետ կապված խնդիրներեն եղել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա հորը խնդրել է կապվել զինկոմիսարի հետ, ում վերջինս ճանաչում էր, որ իրեն զորակոչվի նույն տարի։ 1972-1974 թվականներին մեկնել է ծառայության Խորհրդային բանակ, սակայն հիասթափությամբ իմացել է, որ իրեն ուղարկում են ոչ թե դասական ծառայության, այլ երկաթուղային զորքեր, որոնց գոյության մասին իմացել է հենց այդ ժամանակ։ Ծառայությունը անցել է Չերեպովեցկի ուսումնական զորամասում, հետո Պուշկինո քաղաքում, իսկ այնուհետև Վոլոգդայում։ Վերջին տարին ծառայության է անցել Մոնղոլիայի Դարխան ու Էրդենետ շրջաններում՝ անապատային ծանր պայմաններում[5]։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա ու շուրջ մեկ տարի աշխատել որպես շինարար։ Այնուհետև վերադարձել է Ստեփանակերտ ու աշխատել Ստեփանակերտի մետաքսի գործարանում՝ որպես էլեկտրիկ[5]։

1977 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ կուրսը գերազանց ավարտելուց հետո՝ չնայած դասախոսների հորդորներին մնալ ինստիտուտում ու հետագայում զբաղվել գիտությամբ՝ փոխադրվել է հեռակա ուսուցման ու կրկին վերադարձել Ստեփանակերտ։ 1982 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ինստիտուտը[5]։

Աշխատանքային փորձ

խմբագրել

1980 թվականին Կոմերիտմիության քաղկոմի առաջին քարտուղար Վիկտոր Քոչարյանի առաջարկով անցնում է աշխատանքի՝ որպես Բնակչության սպասարկման սպասարկման կոմբինատի քարտուղար։ Պաշտոնը մինչ այդ երկու տարի թափուր էր եղել, սակայն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, որոշ ժամանակ անց ծավալուն գործունեություն ծավալելու արդյունքում չորս ամիս անց ստանում է պաշտոնի բարձրացում՝ որպես Կոմերիտմության քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ։ Եվս մեկ տարի անց տեղափոխվում է Կոմերիտմության քաղկոմ՝ որպես երկրորդ քարտուղար, իսկ երկու տարի անց ընդունվում է ՍՄԿԿ ու տեղափոխվում Մետաքի կոմիբանտ՝ որպես կոսակցական կոմիտեի քարտուղար։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցական աշխատանքի տարիներին Քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանի կողմից քննադատության է ենթարկվել իր ելույթներում Կենտկոմի որոշումներին հղումներ չկատարելու, «Ինչպես ասում է Լեոնիդ Բրեժնևը…» և այլ տարանման արտահայտություններ չանելու համար[5]։

«Լեզուս մի տեսակ չի պտտվում»։ Մովսիսյանը հոգոց հանեց, սևեռուն նայեց ինձ ու շատ մեղմ, հայրաբար ասաց․ «Ի՞նչ է, կարծում ես ի՞նձ է դուր գալիս այս ամենը։ Բայց գոնե մի անգամ ասա… հասկանու՞մ ես, ուղղակի այդպես է ընդունված»…

Արցախյան շարժում

խմբագրել

1987 թվականին Ռոբերտ Քոչարյանը արտոնել է Մետաքսի կոմբինատի աշխատակիցներին, որը ԼՂԻՄ ամենամեծ ձեռնարկությունն էր, միանալ կազմակերպված ստորագրահավաքին՝ դիմելու Մոսկվային՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու խնդրանքով։ Ստորագրավահաքին կարճ ժամանակում միացել է մարզի գրեթե ողջ հասուն հայ բնակչությունը։ Առաջարկը մերժվել է Միխայիլ Գորբաչովի կողմից՝ պատճառաբանելով, որ ԽՍՀՄ տարածքում շուրջ քսան նման տարածքային վեճ կարող է բռնկվել դրա արդյունքում։ Քոչարյանը հետագա ամիսներին Ստեփանակերտում ցույցերի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր։ Մոսկվայում տեղի ունեցողը անվանել էին ազգայնական որոշ խմբերի գործողություն ու սպառնացել կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Ադրբեջանից ժամանած պատվիրակության կողմից նախաձեռնած Կուստնտեսական ակտիվի ժողովին նա սուր քննադատության է ենթարկել ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղար Բորիս Կևորկովին

Ելույթի ամենաթեժ պահին լսում եմ, թե ինչպես մեկը նետեց ատամների արանքից․ «Հերիք է, Ռոբերտ, հերիք է։ Հերիք է, կանգ առ»։ Շրջվեցի ու տեսա, որ կատաղությունից կարմրատակած Կևորկովն է։ Նույնիսկ ուրախացա ու շարունակեցի՝ արդեն նրան դիմելով․ «Լավ է, որ հիշեցրիք ձեր մասին։ Թե չէ՝ լռիվ մոռացել էի։ Հենց դուք էլ ուղղակի պատասխանատվություն եք կրում տեղի ունեցողի համար»։ Մի խոսքով, ասացի՝ ինչ նրա մասին մտածում էի, ու խոսքս ավարտեցի Կևորկովին զբաղեցրած պաշտոնից հանելու առաջարկով։

 
Ցույց Ստեփանակերտում՝ 1988 թվականի փետրվարի 13-ին

«Կռունկ» կոմիտե

խմբագրել

1988 թվականի փետրվարի Ստեփանակերտում հերթական մեծ ցույցի ընթացքում ինքնաբուխ ստեղծվում է «Կռունկ» կոմիտեն, որի նախագահ է ընտրվում Արկադի Մանուչարովը, իսկ ծրագրային փաթեթը ու կանոնադրությունը գրում է Ռոբերտ Քոչարյանը[7]։ Մարտ ամսին Քոչարյանի գլխավորությամբ ԼՂԻՄ 7 հոգանոց խմբը մեկնում է Մոսկվա, հանդիպում Կոմկուսի քարտուղար Եգոր Լիգաչևի, ինչպես նաև այդ օրերին Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Եվգենի Պրիմակովի հետ[8]։ Չնայած քաղաքական ասպարեզում աջակցություն չստանալով՝ խումբը լայն ծանոթություններ է ձեռք բերում քաղաքական շրջանակներում։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ մոտակա ամիսներին նա Ստեփանակերտում հանդիպում է Արցախ ժամանած բազմաթիվ միջազգային լրագրողների ու իրավապաշտպանների՝ ներառյալ Անդրեյ Սախարովին, Գալինա Ստարովոյտովային, Անատոլի Սոբչակին, Յուրի Աֆանասևին, և այլք[5]։

Մարտի 24-ին Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվում է որոշում, որով արգելվում է «Կռունկ» կոմիտեի գործունեությունը։ ԼՂԻՄ տարածքում արգելվում են ցույցերն ու գործադուլները։ Ակտիվիստներից շատերը ենթարկվում էին ձերբակալությունների, տեղափոխվում էին Ռոստով քաղաքի բանտ։ Դրանց թվում էր նաև «Սովետական Ղարաբաղ» թերթի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր ու ապագայում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը[5]։

«Միացում» շարժում

խմբագրել

1988 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում անցկացված բազմամարդ հանրահավաքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է նոր՝ «Միացում» շարժման ստեղծման մասին։ Շարժման նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը[9], իսկ տեղակալ՝ Սերժ Սարգսյանը[5] ու Լևոն Մելիք-Շահնազարյանը։

1989 թվականի օգոստոսին Կիրովականի ակտիվիստների ջանքերով Ռոբերտ Քոչարյանը ընտրվում է Հայաստանի ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[10]՝ նախկին պատգամավորի փոխարեն՝ դառնալով առաջին արցախցի պատգամավորը Հայաստանի օրենսդիր մարմնում։ 1989 թվականի նոյեմբերին Հայաստանի տարածքում գործող «Ղարաբաղ» կոմիտեն վերակազմակերպվում է Հայոց համազգային շարժում կուսակցության, որի վարչության կազմում ընտրում են նաև Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին նա, ըստ իր հիշողությունների, իմանում է թերթերից։ Այդ օրերին ադրբեջանական բնակչության զինման, ադրբեջանական գյուղերի ակտիվիստներին միլիցիայի կազմում ընդգրկելու ու զինելու արդյունքում հայ բնակչության դեմ ճնշումները ուժեղանում են, ու հայ բնակչության շրջանում ինքնապաշտպանական ջոկատներ են սկսում կազմավորվել։ Բնակչությանը զենքով ու այլ անհրաժեշտ իրերով ապահովելու հարցով զբաղվող համակարգող խորհուրդ է ստեղծվում, որի կազմի մեջ են մտնում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Դաշնակցությունից Գեորգի Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը ու Վալերի Բալայանը[5]։

Միացում շարժումը դիմում է Հայաստանի ՍՍՀ Գերագույն խորհրդին՝ ճանաչելու ԼՂԻՄ-ը Հայաստանի մաս[11]։ 1989 թվականի օգոստոսի 12-ին Միացում շարժման ջանքերով նախկին ներկայացուցչական մարմնի կազմալուծումից հետո ձևավորվեց ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, որտեղ ներկայացված էին Արցախի բոլոր շրջանների ներկայացուցիչներ, որոնցից 20-ը ընտրվեցին նախագահության կազմում։ Նախագահ է ընտրվում Վաչագան Գրիգոյանը։ Ազգային խորհուրդը՝ Հայաստանի ՍՍՀ Գերագույն խորհրդի հետ համատեղ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունում է որոշում ԼՂԻՄ-ը Հայաստանի ՍՍՀ հետ վերամիավորելու վերաբերյալ[12]։

1990 թվականի փետրվարին Ռոբերտ Քոչարյանը ընտրվում է Գերագույն խորհրդի նախագահության կազմում։ Իսկ մայիսին անցկացված նոր ընտրությունների արդյունքում այլ 13 արցախցի ակտիվիստների հետ կրկին ընտրվում է Գերագույն խորհրդի պատգամավոր նույն՝ Կիրովականի շրջանից[10]։

Խորհրդային կազմկոմիտեն Արցախում

խմբագրել

1990 թվականին Բաքվում ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող Հանրապետական կազմկոմիտե, որը գլխավորեց Ադրբեջանի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։ Կոմիտեն օրենքից դուրս հայտարարեց Արցախի Ազգային խորհուրդը, ինչպես նաև «Միացում» կոմիտեն։ Սկսվեցին հայերի զանգվածային ձերբակալություններ։ Կազմկոմիտեն տեղակայվում է ներկայիս Արցախի նախագահի նստավայրում, իսկ հարևանությամբ՝ ներկայիս Արցախի կառավարության շենքում՝ Մարզային խորհրդի լուծարված գործկոմը։ Ռոբերտ Քոչարյանը՝ գործկոմի ու Միացում շարժման այլ անդամների հետ զբաղվում էին ժամանող Խորհրդային ՊԱԿ աշխատակիցների հետ կապերի հաստատումով, ձերբակալված հայերին դուրս բերելով, ինչպես նաև Պոլյանիչկոյի կազմկոմիտեի կողմից ողջ Արցախի տարածքում անցակետերի մասին տվայլներ վերլուծելով, այլընտրանքային ճանապարհերի ստեղծմամբ, որոնք ապահովում էին հայերի տեղաշարժը մարզով մեկ։ 1991 թվականի հունիսի 1-ին ձերբակալված ու ադրբեջանական բանտում շուրջ կես տարի պահվող Սամվել Բաբայանին ազատելու նպատակով Արցախ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին առևանգում է Սամվելի եղբայր Կարեն Բաբայանը ընկերների հետ միասին։ Աբբասովի ազատության համար Ռոբերտ Քոչարյանը բանակցում է կազմկոմիտեի հետ ու պահանջում է ազատ արձակել 10 գերի հայերի։ Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար։ Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանը այլոց հետ վերադառնում են հետ[13]։

Կազմկոմիտեն հետապնդում էր բոլոր ակտիվիստներին այդ ժամանակ։ Ներքին աղբյուրներից տեղեկություն էին նաև ստացել, որ փորձելու են սպանել շարժման հայ ղեկավարներին՝ մարմինները Հայաստանի սահմանին թողնելով ու սկանդալներ հրահրելով Երևանի հետ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա ու Սերժ Սարգսյանը այդ ժամանակ շուրջ կես տարի ստիպված են եղել գիշերել Քոչարյանի եղբոր ավտոտնակում[5]։

ԽՍՀՄ փլուզման շրջան

խմբագրել

Արցախի անկախացում ու առաջին բանակցություններ

խմբագրել

1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը ՍՍՀՄ կազմից դուրս գալու որոշումից անմիջապես հետո անհապաղ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակագիրը, որը կազմել է Ռոբերտ Քոչարյանը՝ Կարեն Բաբուրյանի հետ միասին՝ խորհրդակցելով Հայաստանի փիլիսոփայության ու իրավունքի ինստիտուտի իրավաբանների հետ[14]։ Սեպտեմբերի 2-ին հռչակվում է անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, ինչի արդյունքում ակտուալությունը կորցնում է 1989 թվականին Արցախն ու Հայաստանի ՍՍՀ վերամիավորվելու որոշումը, սակայն առաջ է քաշվում ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ որպես Արցախի անկախության հիմք, ինչն իր հերթին նաև համահունչ էր այդ օրերին գործող ՍՍՀՄ կազմից դուրս գալու խորհրդային օրենքին։ Սեպտեբերի 22-ին Ստեփանակերտ են ժամանում Բորիս Ելցինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը։ Վերջինիս հետ գործկոմում հրաժարվում են հանդիպել, ու հանդիպումը տեղի է ունենում միայն Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների հետ, մինչ Մութալիբովը ստիպված է լինում քայլելով մտնել հարևան Կազմկոմիտեի շենքը։ Հայկական կողմը ներկայացնում էին Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը ու Զորի Բալայանը։ Արդյունքում Ելցինը հրահանգել է ռուսական զորքերին նվազեցնել ճնշումներն, ինչը բերել է խորհրդային զորքերի հետ լարվածության ու անձնագրային ռեժիմի թուլացման։

Հաջորդ օրը Ժելեզնովոդսկում տեղի են ունեցել ռուսական միջնորդությամբ առաջին հայ-ադրբեջանական բանակցությունները, որտեղ Արցախը ներկայացնում էին Ռոբերտ Քոչարյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, նորանկախ Հայաստանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ Ադրբեջանը՝ Այազ Մութալիբովի գլխավորած պատվիրակությունները։ Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է մի քանի կետ, որոնց հետ կտրուկ համաձայն չեն եղել հայկական կողմի ներկայացուցիչները։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդմիջման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Հասան Հասանովի միջև տհաճ խոսակցություն է տեղի ունեցել։ Վերջինս ագրեսիվ կերպով ասել է[5]

«Համաձայնեք, քանի ուշ չէ։ Մտածեք, թե ինչ եք անելու ու որտեղ եք հայտնվելու, երբ ռուսները հեռանան»։ Ես բավական կտրուկ հակադարձեցի․ «Առայժմ ռուսները միայն ձեզ են օգնում։ Կսպասենք՝ գնան, հետո կտեսնենք, թե ով որտեղ կհայտնվի»։

Սեպտեմբերի 23-ին ստորագրվել է Ժելեզնովոդսկի հուշագիրը՝ գործողությունների նախագիծ, որը դարձավ հետագա բանակցությունների հիմքը։ Սակայն հաջորդ օրվանից սկսած Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտի հրետակոծումը, ինչը փակ ավտո, երկաթգծային ու օդային ճանապարհների հետ մեկտեղ դարձնում է իրավիճակն Արցախում աղետալի։

Խորհրդային զենքի պահպանումը Արցախում

խմբագրել

1991 թվականի դեկտեմբերին Մոսկվայից որոշվում է Խորհրդային զորքերը դուրս հանել, իսկ սպառազինությունը թողնել անկախացած հանրապետություններին։ Արցախում տեղակայված Միլիցիայի ու հատուկ 366-րդ մոտոհրաձգային գնդի զենքը պետք է հանձնվեր Ադրբեջանին։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա մի խմբով մուտք է գործել միլիցիայի գնդի տարածք ու հրամանատարի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է զենքը հանձնել հայերին։ Վերջինս միայն խնդրել է ստորագրել զենքը նրանց թողնելու անդորագիր, որը Քոչարյանը ստորագրել է։ Հայերին է մնացել 4 դեսանտի մարտական մեքենա ու մոտ 600 ինձնաձիգ։

Մինչ այդ Արցախում տեղակայված ամենամեծ՝ 366-րդ գնդի հրամանատարությունը տեխնիկան փորձում էր ամեն կերպ դուրս հանել դեպի Ադրբեջան։ Մի քանի հետևակային մարտական մեքենա դուրս են հանել, բայց հայերը կանգնեցրել են դրանք Բալուջա գյուղի մոտ, ինչից հետո զինվորները որոշել են մեքենաները այրել՝ հայերին չփոխանցելու համար։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա ու Սերժ Սարգսյանը մի բնակարանում հանդիպել են Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ Յուրի Գրեկովի հետ, հայտնել, որ հենց այնպես զենքը չեն թողնելու փոխանցվի Ադրբեջանին, օղու շուրջ բանակցել ու հարցադրումներ արել, թե արդյոք վերջինս ցանկանում է ուժեղացնել Ադրբեջանը՝ թողնելով Արցախը անպաշտպան։ Երեկոյի արդյունքում պայմանավորվել են բարձր հրամանատարությանը ներկայացնել այրված մեքենաների ավելի մեծ թիվ, իսկ մնացածը պետք է հոգար Գրեկովը։ Հայերին արդյունքում փոխանցվել է մոտ 100 հետևակային մարտական մեքենա, 9 տանկ, գնդային հրետանի, հակատանկային միջոցներ, «Շիլկա» ու այլ զենիթային ինքնագնաց կայանքներ[5]։

Արցախի ինքնապաշտպանության կազմակերպում

խմբագրել

1991 թվականից սկսած Ստեփանակերտը հայտնվում է հրետանային հրետակոծության տակ, որը տևում է շուրջ 2 տարի։ Այդ օրերին Քոչարյանի ընտանիքը՝ քաղաքի գրեթե ողջ բնակչության պես, տեղափոխվում են շենքի նկուղներ։ Շարժման առաջնորդների մի մասը իրենց ընտանիքները տեղափոխում են գյուղեր կամ Հայաստանի տարածքում բարեկամների մոտ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա ու մի շարք այլ գործիչներ պնդում են, որ Արցախի պաշտպանները ավելի մարտունակ կարող են լինել, եթե իրենց ընտանիքները գտնվեն իրենց թիկունքում, իսկ նրանց տեղափոխումը ավելի ապահով վայրեր կարող է բացասաբար ազդել բնակչության տրամադրության վրա։ Այդ օրերին վիրավորվում է Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը․ նա բարձրացել էր իրենց բնակարան ինչ որ բան վերցնելու ու ստացել բակում պայթած արկից բեկորայն վիրավորում[5]։

1991 թվականի դեկտեմբերին չնայած հրետակոծությանը անցկացվում են տեղական օրենսդիր մարմնի ընտրությունները, ու Ռոբերտ Քոչարյանը ընտրվում է որպես պատգամավոր Մարտունու շրջանից։ Ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը մեծամասնություն է ստանում։ Ընդ որում, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ շատ դաշնակցականներ բացահայտել են իրենց պատկանելիությունը կուսակցությանը միայն խորհրդարանում մեծամասնություն ձևավորելուց հետո, մինչ մնացածը՝ ներառյալ ՀՀՇ-ի հետ կապված այլ գործիչներ միասնական կուսակցություններ չէին ստեղծել։ Ըստ պատգամավոր Սամվել Շահմուրադյանի՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար հունվարի 7-ի նիստում հավակնում են Լեոնարդ Պետրոսյանը ու Արթուր Մկրտչյանը՝ Դաշնակցությունից, սակայն ոչ մեկ չի հավաքում անհրաժեշտ ձայներ։ Հունվարի 8-ի նիստում առաջադրվում են Արթուր Մկրտչյանը, Ռոբերտ Քոչարյանը և Վագիֆ Գալստյանը։ Ըստ պատգամավոր Մուրադ Պետրոսյանի․ «Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, աջակցում էր պաշտոնական Երևանը»։ Սակայն ընտրությունից առաջ Քոչարյանը պնդում է, որ իր փոխարեն պետք է առաջադրվի Լեոնարդ Պետրոսյանը։ Վերջինս անհրաժեշտ ձայներ չի հավաքում, ու Արթուր Մկրտչյանը դառնում է Գերագույն Խորհրդի նախագահ։ ՀՅԴ-ն Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրում են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ ՀՅԴ-ՀՀՇ պառակտումից խուսափելու համար, սակայն վերջինս կտրականապես մերժում է։ Ըստ Գեորգի Պետրոսյանի՝ երրորդ օրը Քոչարյանի դիմադրությունը կոտրվում է, սակայն այս անգամ պատգամավորներն են դեմ քվեարկում։ Առաջին տեղակալի պաշտոնը մնում է թափուր մինչ խորհրդարանի աշխատանքների ավարտը, իսկ տեղակալի պաշտոնում ընտրվում է դաշնակցական Գեորգի Պետրոսյանը[15]։

Վարչապետի պաշտոնի համար Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առաջադրում են Օլեգ Եսայանի թեկնածությունը, իսկ Մուրադ Պետրոսյանը՝ դաշնակցական Բորիս Առուշանյանին։ Խորհուրդը պայմանավորվում է այս անգամ ընտրել ոչ դաշնակցականի, ու Օլեգ Եսայանը ընտրվում է վարչապետ, իսկ Առուշանյանը՝ տեղակալ[15]։

Վերջինիս կողմից առաջին որոշումներից մեկը Արցախի Պաշտպանության կոմիտեի ստեղծումն էր, որի ղեկավար է նշանակվում Սերժ Սարգսյանը, իսկ նրա տեղակալ՝ Սամվել Բաբայանը, ովքեր փաստացի շարունակում են մինչ այդ շուրջ երեք տարի կատարվող գործունեությունը, սակայն արդեն պաշտոնական կարգավիճակով[5]։

1992 թվականի մարտին ինքնաշեն նռնակի պայթյունից ծանր վիրավորում է ստանում Քոչարյանի ավագ եղբայր Վալերի Քոչարյանը՝ կորցնելով աջ ձեռքի թաթը, ձախ ձեռքի մի քանի մատ ու գրեթե զրկվում է ոտքից։

Շուշիի օպերացիա

խմբագրել

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Շուշիի օպերացիայից առաջ Արցախ ժամանած ՀՀՇ անդամներից բաղկացած կամավորների մի ջոկատ Ռոբերտ Քոչարյանին հորդորում են չեղարկել օպերացիան՝ պնդելով, որ միջազգային արձագանքը չափազանց կոշտ է լինելու։ Նրանք հղում են արել Աշոտ Մանուչարյանին, ով այդ ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը։ Քոչարյանը պնդել է, որ իրավիճակը Ստեփանակերտում անելանելի է․ քաղաքը շրջափակված է, զրկված է սնունդից, դեղորայքից, հոսանքից, ու շրջափակումը չվերացնելը հավասարազոր է Արցախը Ադրբեջանին հանձնելուն։ Շուշիի օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը 50-60 զինվորների մի խումբ, որի մեջ էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ուղարկում է դեպի Լիսագոր լեռ՝ ադրբեջանական դիրքերի խորքը՝ վերահսկելու Լաչինից եկող ճանապարհը։ Հրաման է եղել օպերացիայի մեկնարկից հետո կասեցնել ադրբեջանական զորքերի հնարավոր տեղաշարժը դեպի Շուշի, բայց չվնասել Շուշիից դեպի Լաչին դուրս եկող մարդկանց։ Ըստ Քոչարյանի՝ իր միանալուց հետո խմբին է միանում նաև Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանը իր հերթին իր հուշերում չի նշում, որ այս ուղղության իր ղեկավարումը որևէ կերպ կապված է եղել Քոչարյանի հետ[13]։

Մայիսի 7-ի երեկոյանից խումբը անցնում է սարերով, որտեղ մինչ այդ առատ ձյուն էր տեղացել, ու մայիսի 8-ի առավոտյան հասնում կիրճի վերին մասը, որտեղ մարտի են բռնվում տեղակայված ադրբեջանական դիրքի հետ։ Վերջինիս զինվորների փախուստից հետո վերահսկում են ճանապարհը, սակայն Լաչինից օգնություն այդպես էլ չի գալիս դեպի Շուշի։ Երեկոյան հիմնական ուժերով իջնում են հետ ու դրանից մի քանի ժամ հետո զորքերի հետ մուտք գործում Շուշի, որտեղից փախչում են վերջին ադրբեջանական ուժերը։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Արցախի զորքերը ազատագրում են Լաչինի ողջ շրջանը ու մայիսի 18-ին՝ Լաչին քաղաքը, ինչից հետո բացվում է մոտ 3 տարի փակ պահվող Արցախը Հայաստանի հետ կապող կենսական ճանապարհը։

1992 թվականի հուլիսին Հռոմում կազմակերպվում են բանակցություններ, որոնց Արցախի Գերագույն խորհրդի մեծամասնությունը պնդում է, որ պետք չէ մասնակցել, քանի որ Արցախի կողմին կարող է պարտադրեն ինչ-ինչ թղթեր ստորագրել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա պնդում է, որ մասնակցությունը պարտադիր է, ու վարչապետ Օլեգ Եսայանի հետ մեկնում են Մինսկի խմբի ձևաչափով առաջին հանդիպմանը։ Այդտեղ Արցախի կողմի վրա ուժեղ ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում Քոչարյանը պնդում է, որ հասկացում է, որ միայն ռազմի դաշտում հաջողություններ ունենալով հնարավոր կլինի միջազգային հանրությանը պարտադրել իրենց հետ հաշվի նստել[5]։

Պաշտպանության պետական կոմիտե

խմբագրել

Շուշիի օպերացիայից շուրջ մեկ ամիս անց Ադրբեջանը մեծ թափով անցնում է հարձակման Ասկերանի, այնուհետև Մարտակերտի ու Լաչինի ուղղությամբ։ Միասնական ռազմական ղեկավարման ու ցաքուցրիվ ֆիդայական ջոկատների պայմաններում արդեն օգոստոսի սկզբներին Ադբեջանի հսկողության տակ էր անցել ԼՂԻՄ կեսից ավելին, իսկ Ստեփանակերտն ու ճանապարհը դեպի Հայաստան լի էր փախստականներով։ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը այդ ժամանակ հայտարարել էր, թե աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում լվալու է ոտքերը։

 
Պետական պահպանության կոմիտեի արձանագրությունը, օգոստոսի 28, 1992 թվական

Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե՝ մարմին, որը լիազորված կլիներ ռազմական դրության պայմաններում կառավարումն իրականացնել։ Առաջարկը կարճ ժամանակում ստանում է Գերագույն խորհրդի հավանությունը։ 1992 թվականի օգոստոսի 12-ին Գերագույն խորհուրդը միաձայն ընդունում է առաջարկը, ԳԽ խոսնակ Գեորգի Պետրոսյանը ու վարչապետ Օլեգ Եսայանը հրաժարական են տալիս ու իշխանությունը փոխանցում նորաստեղծ ՊՊԿ-ին, որի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա տեղակալ է նշանակվում Ժիրայր Պողոսյանը։ Նախարարների խորհուրդը դե յուրե պահպանվում է, սակայն փաստացի վարչապետի պաշտոնը իրականացնում է Ռոբերտ Քոչարյանը[10], ով առաջադրում է հիմնական նոր կազմ՝

Կոմիտեի առաջին որոշումները ուղղված էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչ կազմակերպելուն, ռազմական դատախազություն, պարետատուն ու զինվորական տրիբունալի ստեղծմանը։ Ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրում է հրաման, որով ստեղծվում էին Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանները, ինքնապաշտպանական ուժերի հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ)[16]։ Կոմիտեն նախաձեռնում է Պարտադիր զորակոչ․ բանակին են միանում բոլոր տղամարդիկ անխտիր, ովքեր կարող են զենք բռնել։ Ստացվող օգնությունը տրամադրվում էր բանակին, ու բնակչությունը իր հերթին շահագրգռված էր միանալու զինվորականներին՝ աջակցություն ստանալու համար։ Կոմիտեն որոշում է կայացում սեփականությունից զրկել բոլորին, ովքեր խուսափում են զորակոչվելուց ու լքում են ԼՂԻՄ-ը, իսկ բնակարանները տրվում էին կռվողներին։ Այդպես բնակարաններից զրկվում են նույնիսկ շարժման ակունքներում կանգնած Արկադի Մանուչարովի որդին ու Հենրիկ Պողոսյանի փեսան, ովքեր լքել էին երկիրը։ Դրանից հետո մարդկանց արտագաղթը դանդաղում է։ Իրականացվում է Հայաստանից էլեկտրական լարերի վերականգնում ու Արցախում հոսանքի վերականգնում։

Կոմիտեն նախաձեռնում է նաև առանձին զինվորական ջոկատների միավորումը՝ կազմավորելով դասակներ, վաշտեր ու գումարտակներ։ Այդ աշխատանքը իրականացնում է Սամվել Բաբայանը։ Չենթարկվող ու կանոնավոր բանակային կանոններ չընդունող ռազմիկները ենթարկվում էին պատասխանատվության։ Արդյունքում մի քանի ամիս անց Արցախը ուներ արդեն մոտ 15 հազարանոց կանոնավոր բանակ, որը ենթարկվում էր գլխավոր շտաբին։ Շտաբը ղեկավարում էին խորհրդային տարիներից ռազմական մեծ փորձ ունեցող մի շարք զինվորականներ՝ այդ թվում Քրիստափոր Իվանյանը, Անատոլի Զինևիչը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը և այլք։

Սեպտեմբերին Ադրբեջանը գրավել էր գրեթե ողջ Մարտակերտի շրջանը, որտեղ մինչ այդ բնակվում էր 45 հազար հայ։ Աշնանը իրավիճակը սկսեց փոխվել, ու մինչ աշնան վերջ Արցախի զորքերը դուրս եկան Խաչենագետ ու Թարթար գետերը բաժանող սարերի բնագծին։ Որպես շրջանի ղեկավար Քոչարյանը նշանակել է Բորիս Բաբայանին, ով կազմակերպում է շրջանի հոսանքի մատակարարումը ու մի շարք այլ գործողություններ, ինչը օգնում է մարդկանց արտագաղթը կանգնեցնել։ Ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ Բաբայանը զոհվում է։

Պաշտպանության պետական կոմիտեն գործում է մինչև 1993 թվականի նոյեմբերի 10-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը հրամանով ստեղծվում է Արցախի Պաշտպանության բանակը[16]։

Անվտանգության գոտու ստեղծում

խմբագրել

Մարտակերտի գործողությանը հաջորդում է Արցախի զորքերի մուտքը Քելբաջարի շրջան։ Գործողությունը ավարտվում է 1993 թվականի ապրիլի 1-ին[17], ինչը մեծապես չեզոքացնում է վտանգը Լաչինի ու Մարտակերտի դեմ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ օրերին նրան տեղեկացնում են, որ երկու օր է, ինչ Աշոտ Մանուչարյանի կարգադրությամբ Հայաստանի Ազգային ռադիոյով ծրագրեր են եթեր արձակվում՝ շեշտելով Քելբաջարի օպերացիայի անթույլատրելիությունը։ Քոչարյանը մի քանի օրից մեկնում է Երևան, հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում ասում է, որ ընթացող ռազմական գործողությունների ընթացքում դա դավաճանական քայլ է։ Տեր-Պետրոսյանը պնդում է, թե տեղյակ չի եղել հաղորդման մասին։ Մի քանի օր հետո Աշոտ Մանուչարյանը ազատվում է աշխատանքից։

Քելբաջարի գործողությանը հաջորդում է միջազգային կոշտ արձագանք․ ապրիլի 30-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը ընդունում է քննադատող բանաձև[18]։ 1993 թվականի հունիսի 14-ին առաջին անգամ Արցախ է ժամանում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հորդորով պահանջում է հետ հանձնել Քելբաջարի շրջանը[19]։ Ռոբերտ Քոչարյանը ու հանդիպման այլ մասնակիցները կոշտ ընդդիմանում են որոշմանը, սակայն ստիպված են լինում Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ միասին համաձայնվել՝ խնդրելով մի քանի ամիս ժամանակ՝ տեխնիկան հանելու ու Քելբաջար-Մարտակերտ սահմանագիծը ամրացնելու համար։

Ադրբեջանում սրված հականախագահական գործողություններից օգտվելով՝ Արցախի բանակը մուտք է գործում այնուհետև Աղդամ, իսկ դրանից հետո հարավային Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Հորադիզի, Զանգելանի ու Կուբաթլուի շրջանները՝ ստեղծելով ԼՂԻՄ ու հայկական բնակչության շուրջ անվտանգության գոտի։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Աղդամի օպերացիայի ընթացքում Հայաստանից ստացվող զանգերին ի պատասխան Քոչարյանն ու այլք պնդում են, որ Աղդամ զորքերը չեն մտցնում, միայն հարակից բարձունքները, իսկ Աղդամի բնակչությունը ինքնաբերաբար փախչում է։

Գաղտնի բանակցություններ Հեյդար Ալիևի հետ

խմբագրել

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ 1993 թվականի սեպտեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳՆ ու Վլադիմիր Կազիմիրովի միջնորդությամբ Յասնայա Պոլյանայում Տոլստոյի առանձնատանը կազմակերպվում են Քոչարյանի ու Հեյդար Ալիևի հանդիպումը, ով այդ օրերին Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի փախուստից հետո փաստացի ղեկավարն էր։ Հանդիպմանը Ալիևը հարց ու փորձ է անում Քոչարյանին, թե արդյոք ռուսներն են իրենց փոխարեն կռվում, ինչը բացարձակ անհեթեթություն էր։ Ալիևը հարցնում է, թե որտեղից հայերին այդքան տանկեր, ինչին Քոչարյանը պատասխանում է, որ մի քանիսը 366-րդ գնդից են մնացել ու ՀՀ-ից տեղափոխվել, սակայն հիմնական մասը հենց Ադրբեջանի նախկին զինտեխնիկան է, ու որ դրանք Արցախը կիրառելու թե փորձ, թե պատրաստակամություն ունի։ Հանդիպումը տևում է մոտ մեկ ու կես ժամ։ Հանդիպման փաստը որոշվում է պահել գաղտնի։ Դրա մասին Ռոբերտ Քոչարյանը խոսում է միայն Հեյդար Ալիևի մահվանից մի քանի տարի անց։

Արցախի նախագահ (1994-1997)

խմբագրել

1994 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Գերագույն խորհրդի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ[20], իսկ դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարվա ժամկետով ընտրվում է Արցախի նախագահ[10]։ Առաջնային խնդիրներն էին էլեկտրական, ջրային ու ճանապարհային՝ նախկինում Ադրբեջանի հետ սերտաճաց ու ջախջախված համակարգերի վերակառուցում՝ կապելով այն Հայաստանի հետ, տնտեսության վերականգնում ու արտասահմանից գումարների ներգրավում, բանակի ամրապնդումը, սահմանագծին լոգիստիկ համակարգի, հակատանկային ու խրամատային ցանցի կառուցում, և այլն։ 1994 թվականի դեկտեմբերի Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հայտնել է, որ հնարավոր չի համարում Արցախի տնտեսության զարգացման մասին լուրջ խոսելը՝ չունենալով Հայաստանը ու Արցախը կապող կառուցված ճանապարհ։ Ստանալով դրական պատասխան, սակայն չունենալով անհրաժեշտ գումարներ Հայաստանի բյուջեում, նպատակ է դրվում Հայաստանի համահայկական հիմնադրամի առաջ։ Մի քանի տարվա ընթացքում դեռևս խորհրդային տարիներին աղետալի վիճակում գտնվող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը վերակառուցվում է։ Այնուհետև վերակառուցվում է նաև Արցախի Հյուսիս-հարավ ճանապարհը, որն ապահովում է ճանապարհ Ստեփանակերտից Մարտակերտ՝ չմոտենալով Ադրբեջանի հետ շփման գծին։

Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այցեր է ունեցել դեպի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, և այլն։ Բոլոր տեղերում հանդիպումներ էին տեղի ունենում տեղի ազդեցիկ կոնգրեսականների, սենատորների հետ, հայկական համայնքի ու նրանց ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Իրականացվել են մի շարք նախագծեր Արցախի տարածքով մի շարք գյուղերի, դպրոցների, ենթակառուցվածքային համակարգերի վերականգնման ուղղությամբ։

1996 թվականի նոյեմբերի 24-ին այս անգամ համաժողովրդական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն երկրորդ անգամ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում[10]։ Հայաստանում գործող իշխանության ու Դաշնակցություն կուսակցության միջև հակամարտությանն ժամանակ, որը բերեց վերջինիս գործունեության կասեցմանը Հայաստանում ու մի շարք ազդեցիկ անդամների բանտարկությանը, Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է չեզոքություն՝ պահպանելով կապերը թե Սփյուռքի, թե Հայաստանի դաշնակցականների հետ, նաև սերտորեն կապը պահելով գործող իշխանության հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանին Քոչարյանը հորդորել է, որ գտնվում է՝ Արցախը չպետք է խառնվի ներքաղաքական պայքարին։

Հայաստանի վարչապետ (1997-1998)

խմբագրել

1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը բավական խնդրահարույց հաղթանակ է տանում։ Վարչապետի պաշտոնում նշանակված Արմեն Սարգսյանը պաշտոնավարելուց մոտ մեկ ու կես ամիս անց վերադառնում է Մեծ Բրիտանիա, ու մի քանի ամիս Հայաստանի նախագահը իրականացնում է նաև վարչապետի լիազորություններն ու վարում կառավարության նիստերը։ 1997 թվականի մարտին Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանը ժամանում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, ու Բաբայանի աջակցությամբ Վազգեն Սարգսյանը հայտնում է Քոչարյանին, որ նրան որոշել են առաջադրել որպես Հայաստանի վարչապետ։ Սարգսյանը ներկայացնում է Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը, վիճակագրական տվյալներ, ամիսներով չվճարված աշխատավարձեր ու թոշակներ, ու պնդում է, որ բոլորը համակարծիք են պաշտոնում առաջադրել հենց իրեն։ Մինչ համաձայնությունը տալը Քոչարյանը մեկնում է Երևան ու Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրում է մի շարք պայմաններ, որոնցից էր լիարժեք անկախությունը իրեն վստահված ոլորտներում, ինչպես նաև աջակցություն ՀՀ Ազգային ժողովում ներկայացվելիք օրենսդրական առաջարկների ընդունման հարցում։ Տեր-Պետրոսյանը համաձայնվում է՝ հավելելով, որ ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանը կօգնի Ազգային ժողովի հետ հարաբերություններում, որտեղ Քոչարյանը գրեթե ոչ մեկի չէր ճանաչում։ Չնայած ընտանիքի՝ կնոջ, երեխաների ու մոր դեմ լինելուն՝ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվում է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Իր նշանակումը տեղի է ունենում 1997 թվականի մարտի 20-ին։

Աշխատանքի սկզբի ամիսները Ռոբերտ Քոչարյանը նկարագրում է որպես մղձավանջային․ նրանից սպասում էին հրաշք, մինչ տնտեսական անկումը զգալի էր։ Բյուջեն դատարկ էր, իսկ չվճարված աշխատավարձերի պարտքերը հասնում էին մեկ տարվան։

Հարկային քաղաքականություն

խմբագրել

Հարկահավաքության ոլորտում խառնաշփոթ էր, ու պարզվեց գործարարների մեջ բազմաթիվ էին այնպիսիք, ովքեր ունենալով ազդեցիկ բարեկամություն կամ կապեր, չէին վճարում հարկեր ընդհանրապես։ Մինչև նույն տարվա օգոստոս՝ 5 ամիս անց, միայն հարկահավքության ոլորտում կարգապահություն հաստատելու արդյունքում հնարավոր եղավ փակել աշխատավարձերի ու թոշակների ողջ չվճարված պարտքը՝ չավելացնելով հարկային բեռը։

Կասկածելի վարկային նախագծերի սառեցում

խմբագրել

Սառեցվում են մի շարք կասկածելի ու ոչ բավարար կերպով հաշվարկած նախագծեր, որոնցից երեքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ։ Մի շարք վարկային գծերով միջոցների հափշտակման մեղադրանքով հարուցվել են քրեական գործեր։

Վաուչերային սեփականաշնորհման կասեցում

խմբագրել

Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը հրաժարվում է մինչ այդ Հրանտ Բագրատյանի կառավարության կողմից նախաձեռնած վաուչերային սեփականաշնորհման համակարգից։ Թվացյալ լավ գաղափարը՝ տալ յուրաքանչյուր մարդու հավասար հնարավորություններ դառնալ սեփականաշնորհվող օբյեկտների սեփականատեր, փաստացի ձախողվել էր․ շատերը իրենց վաուչերները վաճառում էին զգալի էժան գներով՝ ստանալու գոնե ինչ որ գումար, իսկ վաուչերները գնում էին փող ունեցողները, նախկին ցեխավիկները, տնօրենները, ՀՀՇ-ի ակտիվիստները, ովքեր կարճ ժամանակում բազմապատկում էին իրենց ունեցվածքը։

Ներդրումների ներգրավում

խմբագրել

Նախորդ տարիներին սեփականաշնորհման ողջ գործընթացը արժեզրկվել էր․ նախկինում գործող արդադրությունների ղեկավարներ գտնում էին ավելի ձեռնտու իրենց արտադրությունը մաս-մաս վաճառելու, քան գումարներ ներդնելու, որոնք մեծ առումով չկային։ Այդ օրերին հնարավոր է եղել առաջին լուրջ արտասահմանյան ներդրողներին ներգրավել Հայաստան՝ սեփականաշնորհելով Արարատի կոնյակի գործարանը, Արմենիա ու Անի հյուրանոցները։ Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից ժամանած նոր սեփականատերերի առաջ դրվում էր պայման կենդանացնել ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպությունները նաև լուրջ ներդրումներ անելով։

Սոցիալական նպաստների նոր համակարգ

խմբագրել

Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը վերանայվեց Հայաստանում խորհրդային տարիներին գործող սոցիալական նպաստների համակարգը։ Ներդրվեց հասցեական նպատային համակարգը, ընտանեկան նպաստների համակարգը։ Այդ պատճառով որոշվեցին աղքատության սահմանման մեթոդաբանությունը ու դրանց կարգավորման մեխանիզմները։ Փաստացի նպաստային համակարգը Հայաստանում բարեփոխվեց ԱՊՀ երկրների մեջ առաջինը։

Էներգետիկ ոլորտ

խմբագրել

Էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակը, չնայած վերագործարկված ատոմակայանի, օրեցօր վատանում էր։ Գազ ու էլեկտրականություն գողանում էին զանգվածաբար։ Երկրի հսկայական տարածք գազաֆիկացված չէր։ Հրավիրվում են «Գազպրոմ» ու «Իտերա» ռուսական ընկերությունների առաջարկվել էր Հայաստանում նոր ձեռնարկություն ստեղծել՝ գործող ցանցի հիման վրա, որտեղ վերջիններս իրենց մասնաբաժինը պետք է վճարեին գազի մատակարարմամբ։ «Գազպրոմ» ընկերության նախագահ Ռեմ Վյախիրևի հետ Երևանում տեղի ունեցած ծանր բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել գալ ընդհանուր հայտարարի։

Այլ ոլորտներ

խմբագրել

Հայաստանի ողջ տարածքում վառելիքը վաճառվում էր անմիջապես ցիստերներից․ ներկրողներին կառավարությունը երեք ամիս ժամանակ է տվել քաղաքակիրթ բենզալցակայններ կառուցելու ու փողոցներից ցիստերնները հեռացնելու համար։ Բարեփոխվեց նաև փողոցային լուսավորության հարցը, որը մինչ այդ աղետալի վիճակում էր։

Հայաստանի նախագահ (1998-2003)

խմբագրել

Իշխանափոխություն

խմբագրել

1997 սեպտեմբերի 26-ին կազմակերպած ասուլիսի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորության և անհրաժեշտության մասին։ Նույն միտքը նա հայտնում է կառավարության անդամներին՝ հանդիպելով լուրջ դիմադրության այդ օրերին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից։ Դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ստանում է հրավեր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից, ով իրեն հայտնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվել է հակամարտության փուլային լուծմանը, սակայն նեղսրտել է, որ իր ղարաբաղցի վարչապետը, ով մինչ այդ Արցախի նախագահ է եղել, կտրականապես դեմ է։ Տեր-Պետրոսյանը խոսել է դրա մասին նաև 1998 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ են արտահայտվել, հայտարարելով, որ հարցի լուծման խիստ անհրաժեշտություն չկա։ Մի քանի օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը Ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց իր հրաժարականի մասին երկրում քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առաջարկել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ստանձնել նախագահի պարտականությունները, սակայն վերջինս հրաժարվել է։ Ըստ 1995 թվականին ընդունված սահմանադրության՝ Հայաստանի նախագահը պետք է 10 տարի բնակված լիներ Հայաստանում, իսկ այդ կետին համապատասխանում էր Վազգեն Սարգսյանը, ով կտրուկ դեմ է արտահայտվել, ու առաջարկել Ռոբերտ Քոչարյանին լինել նախագահ։ Վերջինս պնդել է որ սահմանադրության այդ կետը առաջացնելու է լեգիտիմության հարց, սակայն մոտակա օրերին Վազգեն Սարգսյանը մի խումբ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո Քոչարյանին ներկայացրել է, որ հաշվի առնելով 1989 թվականի ԼՂԻՄ ու Հայաստանի ՍՍՀ միավորման մասին որոշումը, որտեղ նշվում է, որ Հայաստանի ՍՍՀ քաղաքացիների բոլոր իրավունքները կիրառվում են նաև ԼՂԻՄ բնակչության վրա, լեգիտիմության հարց լինել չի կարող[11]։ 1998 թվականի մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ[21]։ Ընտրությունները անցել են լրջագույն կեղծիքների մասին ահազանգերով, ինչի մասին կա տեսանյութ։ ՀԺԿ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը միտված է եղել դիմելու Սահմանադրական դատարանին, սակայն Վազգեն Սարգսյանի խնդրանքով հետ է կանգնել այդ մտքից։


Հայաստանի վարչապետ է նշանակվում Արմեն Դարբինյանը, ով մինչ այդ եղել էր Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար։

Տնտեսություն

խմբագրել

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո բազմաթիվ գործարարներ ու ՀՀՇ-ի մերձավոր շրջանակների ներկայացուցիչներ հեռանում են Հայաստանից՝ ենթադրելով սեփականության վերաբաշխում նոր իշխանությունների կողմից, սակայն ՀՀՇ-ն հետապնդումների չի ենթարկվում։ Ռոբերտ Քոչարյանը փոխանցում է նաև Ֆրանսիայում ապաստանած գործարար Խաչատուր Սուքիասյանին վերադառնալ Հայաստան ու շարունակել իր գործունեությունը, ինչը և վերջինս անում է[5]։

Տնտեսության ոլորտում փորձ է արվել նախ վերականգնել նախկին արյունաբերական ճյուղերը, որոնց մեջ ներգրաված մասնագետները դեռևս մեծ թիվ էին կազմում։ Հանդիպումներ են կայացվում ոսկերչական ու ադամանդագործության ոլորտի մասնագետների հետ։ Մոսկվայից գտնում են նախկինում գործող Ոսկերչական գործարանի տնօրենին։ Ոլորտում մի շարք օրենսգրական կարգավորումներ են արվում, վերացվում են ակցիզային պարտականությունները, ինչպես նաև խորհրդային շրջանից մնացած պարտադիր ստուգումները իրավապահների կողմից։ Օրենքում փոփոխություններ կատարելուց ու ոլորտի ազատականացման արդյունքում, ինչպես նաև Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրի արդյքում հաջողվում է ստորագրել ռուսական մենաշնորհային «Ալռոսա» ընկերության հետ ադամանդների ներկրման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որոնք պետք է երեսակվեին Հայաստանում։ Հայաստան է մուտք գործում հնդկական խոշոր «Ռոզի Բլյու» ընկերությունը, իսկ ալմաստի գործարանը գնում է իսրաելական գործարար Լև Լիվաևը ու ամբողջ ծավալով վերագործարկում այն։ Կարճ ժամանակ անց ոսկերչական ոլորտում բազմաթիվ մանր ու միջին ընկերություններ են բացվում։ Մի քանի տարիների ընթացքում ոլորտում զբաղված էին արդեն մի քանի հազար մարդ, իսկ ալմաստի երեսակման տարեկան ծավալը 20 միլիոնից հասնում է 250 միլիոն դոլարի[5]։

Դավոսի միջազգային ֆորում կատարած Քոչարյանի առաջին այցելության ընթացքում շվեյցարական գործարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում գյուղատնտեսական ապրանքների վերամշակման 4 հոսքագիծ Հայաստան բերելու վերաբերյալ։ Հաջորդ տարի իրացվում է Հայաստանի լոլիկի ողջ բերքը։ Վերամշակված լոլիկի մեծ մասը իտալական ընկերությունների հետ պայմանավորվածության արդյունքում արտահանվում է Իտալիա։ Օրենսդրական փոփոխություններ են կատարվում գորգագործությունն ու կարի արտադրությունը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև զարգացնելու ռազմարդյունաբերության ոլորտը։

Բանկային ոլորտ

խմբագրել

Նախորդ տարիներին բանկերը մեծ թվով հիմնականում պետական պարտատոմսեր էին գնում 30-35% տոկոսով, ֆինանսների նախարարությունն էլ գումարները հիմնականում ներդնում էր բյուջեի պակասուրդը փակելու։ Տնտեսության մեջ բանկերը մեծ գումարներ չէին մուտքագրում վարկերի կամ այլ տեսքով։ Ազդեցության վարչական ու շուկայական մեխանիզմենրի համադրումով նվազեցվում են ոչ ռիսկային արժեթղթերի տոկոսադրույքները, ինչը ստիպում է բանկերին ավելի լավ պայմաններ ապահովել բիզնեսի վարկավորման համար։ Նվազեցվում են պետական ստուգումները բիզնեսներում, որոնք գործարարները նշում էին, որպես գործունեությունը խաթարող գործոններից մեկը։ Գործարարներին ապահովելու համար դատախազությունը զրկվում է ընդհանուր հսկողության գործառույթից, որը Խորհրդային տարիներից սկսած թույլ էր տալիս ստուգել, արգելափակել ու պատժել անցանկալի որևէ մեկի։ Ստուգումները մնում են միայն Հարկային ու Մաքսային մարմինների լիազություններում։ Նախագահական վերահսկողության ծառայությունն էլ թիրախավորվում է պաշտպանելու մանր ու միջին բիզնեսները տարբեր մակարդակի չինովնիկներից ու ուժայիններից։

Համախառն ներքին արդյունք

խմբագրել

Մի շարք տնտեսական բարեփոխումների արդյունքում 1998 թվականին գրանցվեց մինչ այդ Հայաստանում ՀՆԱ ամենաբարձր աճը՝ 7.3%։ Նույն թվականին Ռուսաստանում արձանագրված դեֆոլթի արդյունքում հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը եղավ 3.3%, ինչից հետո հիմնականում աճում էր՝ Քոչարյանի ղեկավարման վերջին տարում՝ 2007 թվականին հասնելով 13.9%[22]:


Արտաքին քաղաքականություն

խմբագրել

Ընտրման առաջին տարում ընդունվում է ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որում նշվում է կոմպլեմենտարիզմի սկզբունքը որպես արտաքին քաղաքականության հիմնաքար։ Կոմպլեմենտարիզմ եզրույթը առաջարկում է նորանշանակ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը[5]։ Հայեցակարգի մեջ է ներառվում նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչից հետո Քոչարյանը իշխանության տարիներին ցեղասպանությունը քննադատող բանաձևեր ու օրենքներ են ընդունում Արգենտինան (2004, 2005, 2006, 2007), Բելգիան (1998), Գերմանիան (2005), Իտալիան (2000), Լեհաստանը (2005), Լիբանանը (1997, 2000), Լիտվան (2005), Կանադան (2002, 2004, 2006), Նիդերլանդները (2004), Շվեդիան (2000), Շվեյցարիան (2003), Չիլին (2007), Ռուսաստանը (2005), Սլովակիան (2004), Սլովենիան (2004), Վատիկանը (2000), Վենեսուելան (2005), Ուրուգվայը (2004), Ֆրանսիան (1998, 2000, 2001, 2006), Եվրոպական միությունը (2000, 2002), Արդարադատության միջազգային կենտրոնը (2002), Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (2007), Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբը (1998), առանձին պետությունների շրջաններ ու համայնքներ։ 2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը անդամակցում է Եվրոպայի խորհրդին, որին անդամակցելու հայտ էր ներկայացրել 1996 թվականին[23]։ Անդամակցման պաշտոնական արարողությանը նպատակով 2001 հունվարին Ռոբերտ Քոչարյանը այցելում է Սթրասբուրգ[23]։ 1999 ու 2001 թվականներին Հայաստան է այցելում ԵԽ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոնը[23]։

1999 թվականի ապրիլին, 2000 թվականի հունիսին ու 2001 թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը այցելություններ է իրականացնում ԱՄՆ։ 2000 թվականի հունիսի 27-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, փոխնախագահ Ալբերտ Գոռի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ[24]։ 2001 թվականին Հայաստան է այցելում ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Ռամսֆիլդը, իսկ 1999 ու 2004 թվականներին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալներ Սթրոբ Թալբըթը ու Ռիչարդ Արմիթիջը։ 2000 թվականի հունիսի 30-ին ու 2001 թվականի փետրվարի 12-16-ը Ռոբերտ Քոչարյանը կատարում է այց Ֆրանսիա։ 2001 թվականի հունվարի 18-ին Ժակ Շիրակը ստորագրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք[25]։

Ազգային Ժողովի ընտրություններ (1999)

խմբագրել

1999 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ով Աշոտ Նավասարդյանի մահից հետո գլխավորում է Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, հայտնում է Ռոբերտ Քոչարյանին, ով իր հերթին որևէ կուսակցության հարելու ցանկություն չուներ, սակայն աջակցում էր Վազգեն Սարգսյանին, հիմնական ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք ստեղծելու ցանկության մասին։ Մոտ մեկ ամիս հեռակա բանակցություններից հետո Դեմիրճյանը ցանկություն է հայտնում զրուցել Քոչարյանի հետ՝ ստանալու երաշխիքներ, որ միասին ընտրություններին մասնակցելուց հետո Վազգեն Սարգսյանը կկատարի միասին իշխանություն ձևավորելու խոստումը։ Հանդիպում են Գագիկ Հարությունյանի կառավարական առանձնատանը, որտեղ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի անունից կրկին տալիս է իր երաշխիքները։ Հանդիպման ընթացքում Դեմիրճյանը ու Սարգսյանը որոշում են, որ վերջինս կստանձնի վարչապետի, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը։ Միասին մասնակցելով «Միասնություն» դաշինքը հավաքում է 41% ձայն ու ձևավորում կառավարություն։

Հոկտեմբերի 27

խմբագրել

Պողոս Պողոսյանի սպանություն

խմբագրել

Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանի «Առագաստ» սրճարանում։ Նա սպանվել է այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում[26]։ Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի ձևը՝ «Բարև Ռոբ»[27]։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ վկաների պնդմամբ ծեծին մասնկացել էին մի քանի մարդիկ, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը ներկայացրեց մեղադրանք և նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով[28]։ Այս դատավճիռը առաջացրեց հանրության և Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպություններ խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին նախագահ Քոչարյանին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ[29][30]։

Հայաստանի նախագահ (2003-2008)

խմբագրել

2003 թվականի մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։

Արտաքին քաղաքականություն

խմբագրել

2003 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը կես տարի ժամկետով։ 2005 ու 2007 թվականներին Հայաստան է ժամանել ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը, իսկ 2007 թվականի նոյեմբերին ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը։ 2004 թվականի հունիսին ու 2005 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը այցելում է Եվրոպայի Խորհուրդ[23]։

2006 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստան է այցելում Ժակ Շիրակը[31]։

2008 թվականի մարտի 1

խմբագրել
 
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը

2008 թվականին տեղի ունեցած Հայաստանի նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։ 30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած[32] շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։ 00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Շահումյանի անվան հրապարակ։ Այստեղ կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Մինչ այդ՝ արդեն երեկոյան, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարները արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ, դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով[33]։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուժային կառույցների կազմում էին ընդգրկվել նաև Հայաստանի իշխանամետ մեծահարուստների (Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան և այլն) անձնական թիկնապահական ստորաբաժանումները[34]։ Արդեն առավոտյան Հայաստանի Ոստիկանությանը, ՀՀ ԱԱԾ–ին, ՀՀ ԶՈՒ–ին ու նրանց կազմում ընդգրկված անձնական թիկնապահական ստորաբաժանումներին հաջողվել էր ցրել բողոքավոր ցուցարարներին։

Կալանավորում և վերադարձ ակտիվ քաղաքականություն

խմբագրել

Դատական գործընթաց

խմբագրել

2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։ Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար[35]։ Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով[36]։

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ է արձակվել[37]։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության[38]։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի[39]։

 
 
 
 
 
Բողոքի ցույց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ, 2019 մայիսի 18-19, Երևան
 
 
«Դիմադրության» շարժման ներկայացուցիչները Մաշտոց-Խորենացի խաչմերուկում

2021 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության և Վերածնվող Հայաստան կուսակցության հետ նախընտրական դաշինքով։ Նոր քաղաքական միավորը կոչվեց «Հայաստան դաշինք», որի ղեկավարումը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը[40][41]։ Նախնական արդյունքներով Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինք֊ը հավաքեց 21% ձայն զիճելով Նիկոլ Փաշինյան֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը (53%)։

2022 թվականի ապրիլի 25֊ից Երևանում մեկնարկած զանգվածային ցույցերին մասնակցել է նաև Քոչարյանը սակայն ելույթներ չի ունեցել։ Հունիսի 14֊ին Իշխան Սաղաթելյանի «վաղվանից հավաքում ենք մեր վրանները» արտահայտությունից հետո, լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Քոչարյանը հայտարարել է,որ շարժումը չի մարել։

Սեպտեմբերի 28֊ի մամուլի ասուլիսում Քոչարյանը հայտարարեց,որ ինքը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։

Քոչարյանի ընտանիքը

խմբագրել
 
Քոչարյանն ընտանիքի հետ (2013)

Ամուսնացած է, ունի երեք զավակ և 7 թոռնիկ՝ Բելլա, Անի, Էմմա, Ռոբերտ, Միքայել, Դավիթ և Զաբել։

Սեդրակ Սարգսի Քոչարյան

Ծնվել է 1910 թվականի Ցարական Ռուսաստանի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին։

Էմմա Արսենի Օհանյան

Ծնվել է 1926 թվականին ԽՍՀՄ ԱԽՍՀ ԼՂԻՄ Հադրութ բնակավայրում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինականի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև՝ Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում՝ ավագ գիտաշխատող։ Մահացել է 2015 թվականին։

Ռոբերտ Քոչարյանի կինը

խմբագրել
 
Բելլա Քոչարյան

Բելլա Լևոնի Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին ԽՍՀՄ ԱԽՍՀ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա՝ բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թվականներին) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։

Զավակները

խմբագրել
Ավագ որդին
խմբագրել

Սեդրակ Քոչարյան

Ծնվել է 1981 թվականին ԽՍՀՄ ԱԽՍՀ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։

Դուստրը
խմբագրել

Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թվականին ԽՍՀՄ ԱԽՍՀ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Ամուսնացած է։

Կրտսեր որդին
խմբագրել

Լևոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականին ԽՍՀՄ ԱԽՍՀ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Քոչարյանի նախագահ դառնալուց առաջ Արցախում ի պաշտոնե առաջին դեմք համարվում էր Արցախի Հանրապետության ԳԽ նախագահը, Արցախի Հանրապետության ԳԽ առաջին նախագահը եղել է Արթուր Մկրտչյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133957853 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. վերցրել եմ Ռոբերտ Քոչարյանի ինստագրամյան օֆֆիցիալ էջից;
  7. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 302». Հայկական Հանրագիտարան. 2004. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Կռունկ Կոմիտե | historyofarmenia.am.am». www.armin.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  9. «Официальный сайт Президента Нагорно-Карабахской Республики». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Հայաստանի երկրորդ Նախագահը - Գրադարան - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. 11,0 11,1 admina. «Историческое решение для Роберта Кочаряна – 1 декабря, 1989г. | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման տեքստը. 1 դեկտեմբերի, 1989թ». Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամ. 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  13. 13,0 13,1 Г. Хачатрян, Г. Казарян, С. Маргарян (2009). Победы как они были: позывные 44. Երևան: Հայկական հանրագիտարան. ISBN 978-5-89700-036-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախի անկախության հռչակման, Հայաստան իր տեղափոխման, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ապագայի մասին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. 15,0 15,1 Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ Կանաչ և սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. ISBN 978-9939-51-146-7.
  16. 16,0 16,1 «Պաշտպանության Կոմիտե ԼՂՀ | historyofarmenia.am.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «1993 թ. այսօրը ավարտվեց Քարվաճառի օպերացիան. մասնակիցների հիշողություններից». ArtsakhPress. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  18. «S/PV.3205 - R - S/PV.3205». undocs.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  19. admina. «Тер-Петросян Кочаряну: "После войны я буду учить тебя грабару (староармянский)" | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. «Կազմավորման պատմություն». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  21. «ՀՀ նախագահական ընտրություններ. հետադարձ հայացք». www.7or.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  22. «GDP growth (annual %) - Armenia | Data». data.worldbank.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  24. «Քոչարյան և Քլինթոն. հանդիպում ԱՄՆ-ում». www.2rd.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  25. «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քառօրյա պաշտոնական այցով կմեկնի üրանսիա». armenpress.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  26. «Արդարադատության նախարարը կարծում է, թե Պողոս Պողոսյանի մահը դժբախտ պատահարի հետևանք չէ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  27. «Սկսվեց Պողոս Պողոսյանի սպանության գործի դատաքննությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  28. «Ազատություն Ռադիոկայան։ Նախագահի թիկնապահը դատապարտվում է պայմանական պատժի».
  29. «Ազատություն Ռադիոկայան։ Ընդդիմությունը բողոքում է «Առագաստ» սրճարանում ջազային երաժշտության համերգի անցկացման դեմ».
  30. «ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին 2001 թ».
  31. «Ժակ Շիրակը ժամանեց Երևան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  32. Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանություններն, ըստ էության, բացահայտված են
  33. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
  34. Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ից 2008-ի մարտի 1-ին հանդերձանք հատկացնելու ցուցակի վերջին մեկնաբանությունների մասին
  35. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել». 26.07.2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  36. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
  37. «Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը». timenews.am. 13.08.2018.(չաշխատող հղում)
  38. «Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ)».
  39. «Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի».
  40. ««Վերածնվող Հայաստան»-ը հայտարարում է ընտրություններին ՀՅԴ-ի հետ դաշինքով մասնակցելու մասին՝ Քոչարյանի գլխավորությամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  41. «Հայաստան դաշինքի եզրափակիչ հանրահավաքն ու երթը». news.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել