Լևոն Անանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Զաքարի Անանյան (հոկտեմբերի 13, 1946, Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2013[1], Երևան, Հայաստան[2]), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2011 թվականներ)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2008)[3]։
Լևոն Անանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1946 |
Ծննդավայր | Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 2013[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1968) |
Անդամակցություն | ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Արամ Անանյան |
Լևոն Անանյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002-2013 թվականներին։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
Անձնական կյանք խմբագրել
Լևոն Անանյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ստեղծագործական աշխատանք խմբագրել
Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։
Ստեղծագործություններ խմբագրել
- Ողկուզավոր հակինթ
Մատենագիտություն խմբագրել
- Տագնապներ (էսսեներ, հոդվածներ), Ե., «Զանգակ-97», 2004, 200 էջ։
- Հուշանվեր (տարբեր տարիների բանաստեղծություններ), Ե., «Զանգակ-97», 2006, 72 էջ (գրքում զետեղված են նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությունները)։
- Դիմակայություն (հրապարակային ելույթներ), Երևան, «Ամարաս», 2006, 168 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը
- ↑ «Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը»։ Tert.am։ սեպտեմբերի 2, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին