Կորյուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորյուն (այլ կիրառումներ)
Կորյուն (380[1][2][3] - 450[1][3]), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։
Կորյուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 380[1][2][3] |
Մահացել է | 450[1][3] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Koryun Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Ուսանել է Վաղարշապատում, այնուհետև ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսում, իսկ Ասորիքում հմտացել հունարենին և ասորերենին։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431–ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկեայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442–ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443-450–ին։
«Վարք Մաշտոցի»–ն[4] հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։《Վարք Մաշտոցի》գիրքը գրել է հայոց վահեփառ հայրապետի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցու (Հողոցմեցի) պատվերով` 443-451 թվականների միջակայքում։ Այդ գիրքը հայ մատենագրության առաջին երկերից է, այսինքն` հայերեն գրված առաջին ինքնուրույն գրքերից մեկը։ Պատմությանը հայտնի է նաև Փոքր Կորյունը։ Սա գիրք է` ստեղծված ըստ Կորյունի 《Վարք Մաշտոցի》աշխատության և խմբագրված Խորենացու 《Հայոց պատմության》համապատասխան հատվածներով։ Փոքր Կորյունը 6-8-րդ դարերի հորինվածք է։ Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից։ Երկը սպառիչ է իր առաջադրված խնդրի սահմաններում։ Բաղկացած է չորս մասից. մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի։ Այստեղ էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը։ Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են Կոյրունի երկից և հենվել նրա վրա։ Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ։
ԱշխատություններԽմբագրել
- Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղյանի, Հայպետհրատ, Երեւան, 1941
- Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19)։
- Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)
- Կորիւն, Վարք Մաշտոցի. Ուղղեալ եւ լուսաբանեալ ի Գառնիկ Ֆնտգլեանէ, Երուսաղէմ, տպ. Սրբ. Յակոբեանց, 1930։
- Կորիւն, Վարք Մաշտոցի,- «Մատենագիրք Հայոց», հատոր Ա, Ե դար, էջ 229-272։
ԳրականությունԽմբագրել
- Ա. Ս. Մաթեւոսեան, Կորիւնի Մեսրոպ Մաշտոցի պատմութեան ձեռագրի մի թղթի տեղափոխութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1990 (Հայագիտական մատենաշար, «Բազմավէպ», թիւ 32)։
- The Heritage of Armenian Literature: From the Oral Tradition to the Golden Age. Edited by A. J. Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian, Vol. 1, 2000. ISBN 0-8143-2815-6
- Yuzbashyan, Karen. L'invention de l'alphabet arménien։ de langue parlée á la langue écrite.- "Revue des Études Arméniennes". 33 (2011), pp. 67–129.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://data.cerl.org/thesaurus/cnp00405158 — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=mzk2009502551
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Национальная библиотека Польши — 1928.
- ↑ Կորիւն, Վարք Մաշտոցի («Մատենագիրք Հայոց»-ից)
Արտաքին հղումներԽմբագրել
- R. W. Thomson. A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD. Brepolis-Turnhout, 1995, pp. 142-145. ISBN 978-2-503-50455-1
- Корюн, Житие Маштоца. История жизни и смерти блаженного мужа, святого вардапета Маштоца, нашего переводчика, (написанная) учеником его вардапетом Корюном. Пер. с древнеармянского Ш. В. Смбатяна и К. А. Мелик-Огаджаняна. М., 1962
- Կորյունը մատենագրութեան թուանշանային գրադարանում
- Գրախոսություն՝ Koriwns Biographie des Mesrop Maštoc'։ Übersetzung und Kommentar. By Gabriele Winkler. [Orientalia Christiana Analecta, 245] (Rome։ Pontificio Istituto Orientale. 1994. pp. 452.)