Հովհան Մամիկոնյան
հայ գրող
Հովհան Մամիկոնյան (VII–VIII դարեր), միջնադարյան հայ պատմիչ, որի, ինչպես նաև Ս. Կարապետ վանքի վանահայր Զենոբ Գլակ Ասորու անունով մեզ է հասել «Տարոնի պատմություն» աշխատությունը։ Աշխատանքի առաջին մասում ներկայացված է IV դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները։ Երկրորդ մասը՝ քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է։ Հայագետների կողմից «Տարոնի Պատմությունը» համարվում է VII-IX դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու։
Հովհան Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 7-րդ դար |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ժամանակագիր, հոգևորական և պատմաբան |
Աշխատություններ եւ թարգմանություններԽմբագրել
- Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարաւնոյ, գիտա-քննական նոր բնագիր, աշխատասիրութեամբ Ալեքսան Յակոբեանի (Մատենագիրք Հայոց)-ից
- Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» թվային տեքստը
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Վարդան Վարդանյանի, Երևան, 1989: