Տրապիզոն
Տրապիզոն[1] (Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն), քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին, Տրապիզոնի մարզի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Տրապիզոն | ||
թուրքերեն՝ Trabzon | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Տրապիզոնի | |
Համայնք | Տրապիզոնի մարզ և Տրապիզոնի վիլայեթ | |
Ղեկավար | քաղաքապետ | |
Հիմնադրված է | Օրհան Ֆեվզի Գյումրյուքչյուօղլու թ. | |
Մակերես | 4685 կմ² | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 400 137 մարդ (2008) | |
Խտություն | 88,7 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 1 085 901 | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 462 | |
Փոստային դասիչ | 61x xx | |
Ավտոմոբիլային կոդ | 20 | |
Պաշտոնական կայք | trabzon.bel.tr | |
| ||
Անվան ծագում
խմբագրելՏեղադրված է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է մ․ թ. ա. 750 թվականին հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն մարզի կենտրոնը։
Բնակչություն
խմբագրել- 2012 - 757.898
- 2011 - 757.353
- 2010 - 763.714
- 2009 - 765.983
- 2008 - 748.000
- 2007 - 740.569
- 2000 - 775.137
- 1990 - 795.849
- 1985 - 786.194
- 1980 - 731.045
- 1975 - 719.008
- 1970 - 659.120
- 1965 - 595.782
- 1960 - 532.999
- 1955 - 462.249
- 1950 - 420.279
- 1945 - 395.384
- 1940 - 390.733
- 1935 - 360.679
Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թվականի եղեռնը հայերը մեծ թիվ էին կազմում։ 1872-1873 թվականներին քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել է 1414 թվականին՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։
Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Կոջամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ճարտարապետ Լևոն Կյուրեղյանը (1871-1950), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը (1896-1968), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995)։
Սպորտ
խմբագրել- Trabzonspor - Թուրքիայի ֆուտբոլային լիգայի "Մեծ քառյակի" ակումբներից մեկը։
Տեղական լրատվամիջոցներ
խմբագրելԹերթեր
խմբագրել- Kuzey Ekspres
- Karadeniz
- Taka
- Karadeniz'de İlkhaber
- Türksesi
- Karadeniz'de Günebakış
- İlk Haber
- TÜRKsesi
Ռադիոկայաններ
խմբագրելՀեռուստաալիքներ
խմբագրելՀյուպատոսարաններ
խմբագրելՔույր-քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
- ↑ Сочи Международного Официальный Сайт Արխիվացված 2004-11-19 archive.today(ռուս.)
- ↑ Kardeş kentler Արխիվացված 2012-07-03 Wayback Machine(թուրքերեն)
- ↑ Kahramanmaraş Trabzon Kardeşliği Արխիվացված 2013-12-14 Wayback Machine(թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրապիզոն» հոդվածին։ |