Վրոցլավ (լեհ.՝ Wroclaw), քաղաք Լեհաստանի հարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։

Բնակավայր
Վրոցլավ
լեհ.՝ Wrocław
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքՆերքինսիլեզյան վոյեվոդություն
Հիմնադրված է10-րդ դար թ.
Մակերես293±1 կմ²
ԲԾՄ111 մետր
Բնակչություն673 531 մարդ (հունիսի 30, 2024)[1]
Ժամային գոտիUTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2
Հեռախոսային կոդ71
Փոստային դասիչ50-041 և 50-325
Ավտոմոբիլային կոդDW, VW[2], DX[2] և VX[2]
Պաշտոնական կայքwroclaw.pl(լեհ.)(անգլ.)(գերմ.)(իտալ.)
Վրոցլավ (Լեհաստան)##
Վրոցլավ (Լեհաստան)

Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակիչներից ավելի քան 130 հազարը ուսանողներ են և Վրոցլավը դարձնում են Լեհաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը[3]; Քսաներորդ դարասկզբից ի վեր Վրոցլավի համալսարանը տվել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր[4] և ուսման բարձր որակ ապահովող բուհի համբավ է վայելում[5]։

Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից Վրոցլավը դասվել է գամմա գլոբալ քաղաքների շարքին[6], Մերսեր (Mercer) խորհրդատվական ֆիրմայի կողմից ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող 100 քաղաքների ցանկում[7], իսկ IESE Cities in Motion Index-ի 2019 թվականի զեկույցում էլ տեղ է զբաղեցրել 100 ամենախելացի քաղաքների ցանկում[8]։

Վրոցլավը համբավվել է նաև որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաք, որոնցից հիշատակման են արժանի հատկապես շուկայի հրապարակը, Տաճարի կղզին, Հարյուրամյակի սրահը (ի դեպ, վերջինս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։

Տնտեսություն

խմբագրել

Վրոցլավը հզոր աշխատաշուկա ունեցող քաղաք է։ Աշխատանքային առաջարկներն առանձնանում են բարձր աշխատավարձով (2023թ. ամսական միջինը 8026,73 PLN համախառն) և գործազրկության ցածր մակարդակով (ամենացածրը Վարշավայից և Կրակովից հետո)։ Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղաքի մոտավորապես 674000 բնակչից գործազուրկ է գրանցվել ընդամենը 6200 մարդ, ինչը գործազրկության մակարդակը տալիս է 1,5%[9]։

Քաղաքի դիրքը և լավ զարգացած կրթական շուկան նպաստում են տնտեսական զարգացմանը։ Այստեղ առավել դինամիկ զարգանում են հետևյալ ոլորտները՝ արդյունաբերություն, դեղագործություն, արտադրություն, հետազոտություն և սպասարկում։ Ընկերությունների դինամիկ զարգացում կա նաև էլեկտրոնային առևտրի, ՏՏ և ավտոմոբիլային ոլորտներում։ Քաղաքում գործում են բազմաթիվ միջազգային կորպորացիաներ, ինչպիսիք են[10].

  • Nokia
  • IBM
  • Վոլվո
  • HP
  • Իմպել
  • AmRest

Քաղաքի տեսարաններ

խմբագրել
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx
  2. 2,0 2,1 2,2 https://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WDU20220001847
  3. Administrator. «Wrocław – Dark Tourism – the guide to dark & weird places around the world». Dark-tourism.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  4. «University of Wrocław – University of Wrocław». International.uni.wroc.pl. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Russian Universities Lead 2016 Rankings for EECA Region». Topuniversities.com. 2016 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  6. «GaWC – The World According to GaWC 2012». Lboro.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2013-10-10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  7. «2015 Quality of Living survey». Uk.mercer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  8. IESE Cities in Motion Index 2019
  9. «Urząd Statystyczny we Wrocławiu». wroclaw.stat.gov.pl. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Najwięksi pracodawcy we Wrocławiu - GoWork Serwis Pracy
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 532