Շակաշեն

Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ

Շիկաշեն, գրաբար՝ Շակաշէն, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]։ Շակաշենի խոշոր կենտրոններից է Գանձակ քաղաքը։

Անվանում խմբագրել

Գավառը հիշատակվում է Շիկաշեն, Շակաշէն, Շիկաշէն ձևերով։ Ենթադրվում է, որ Շակաշեն անվանումը ծագել է սկյութացիների (սակերի) անունից[1]։

Պատմություն խմբագրել

Շակաշենի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերից է Գանձակ քաղաքը, որը կառուցվել է 12-րդ դարում և կարճ ժամանակահատվածում դարձել վաճառաշահ, մեծ քաղաք[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվել է Ուտի Առանձնակ գավառի արևմտյան կողմում։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է հետագայի Գանձակի գավառին։ Ս. Տ. Երեմյանը տեղադրում է Զակամի և Կուրակի Միջագետքում՝ Կուր գետի աջափնյա հովտում։ Անտիկ հեղինակների երկերում հիշատակվում է Սակասենե անունով։ Ըստ Ստրաբոնի` գավառանունն առաջացել է մ.թ.ա. VIIդ. այնտեղ հաստատված սակերի (շակք) ցեղանունից։ Արշակաշեն անվանաձևը (պահպանվել է Մովսես Կաղանկատվացու երկում), ինչպես նշել է Հ. Հյուբշմանը, առաջացել է հետագայում` ժողովրդական ստուգաբանությունից։ Աղբյուրներում Շակաշենի բնակավայրերից հիշատակվում է Վարտա ավանը։ V դ. 1-ին կեսին Սասանյան Իրանը Շակաշենը ևս անջատեց Մեծ Հայքից և կցեց Աղվանից մարզպանությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 244, էջեր 244 — 520 էջ. — 500 հատ։