Վոլգոգրադի մարզ (ռուս.՝ Волгоградская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Վոլգոգրադ քաղաքը։

Picto infobox map.png
Վոլգոգրադի մարզ
ռուս.՝ Волгоградская область
flag of Volgograd Oblast? Զինանշան
Flag of Volgograd Oblast.svg
Coat of Arms of Volgograd oblast.svg
Volgograd Oblast border.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էԵվրոպական Ռուսաստան, Հարավային դաշնային շրջան, Volga Economic Region? և Հարավային ռազմական շրջան
ԿարգավիճակՄարզ
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՎոլգոգրադ
Ամենաբարձր կետSerpokrylovskaya?[2]
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2010)
2 610 161 (18 տեղ)
Տարածք113900  (31 տեղ)
Map of Russia - Volgograd Oblast (2008-03).svg
Հիմնադրված է23 սեպտեմբերի 1937 թ. թ.
Սահմանակցում էՍարատովի մարզ, Վորոնեժի մարզ, Ռոստովի մարզ, Կալմիկիա, Աստրախանի մարզ և Արևմտյան Ղազախստանի մարզ
Ժամային գոտիMSD?
ISO 3166-2 կոդRU-VGG
Ավտոմոբիլային կոդ34 և 134
volganet.ru

Սահմանակից է Ռուսաստանի Սարատովի, Ռոստովի, Աստրախանի և Վորոնեժի մարզերի հետ, ինչպես նաև Կալմիկիայի և Ղազախստանի հետ։

Աշխարհագրական դիրքԽմբագրել

 
Վոլգոգրադի մարզի քարտեզը

Վոլգոգրադի մարզը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ լինելով Իրանից, Կովկասից, Ուկրաինայից և Ղազախստանից Ռուսաստան տանող ճանապարհի գլխավոր դարպասը։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ կենտրոնական Ռուսաստան և Պովոլժիե։ Բացի այդ, մարզում Վոլգա-Դոնյան ջրանցքի միջոցով միանում են Ռուսաստանի եվրոպական հատվածի երկու կարևոր գետերը՝ Վոլգան և Դոնը։ Դրա օգնությամբ հնարավոր է դուրս գալ Կասպից, Սպիտակ, Բալթիկ, Սև և Ազովի ծովերը։

Հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մարզը ձգվում է ավելի քան 400 կմ։ Մարզի սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 2221,9 կմ, այդ թվում Սարատովի մարզի 29,9 %, Ռոստովի մարզի՝ 26,8 %, Աստրախանի՝ 11,4 %, Վորոնեժի՝ 11,3 %, Կալմիկիայի Հանրապետության՝ 10,9 % և Ղազախստանի 9,7 % տարածքի հետ։

Զբաղեցնում է 112,9 հազ. կմ² մակերես (78 %-ը կազմում եմ գյուղատնտեսական նշանակության հողերը)։

Կլիմայական պայմաններԽմբագրել

Մարզի կլիման չորային է։ Հյուսիս-արևմտյան հատվածը գտնվում է անտառատափաստանային գոտում, արևելյանը՝ կիսաանապատների գոտում՝ մոտենալով իսկական անապատներին։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -8-ից մինչև -12 °C, իսկ հուլիսին՝ +23-ից մինչև +25 °C: Տեղումների տարեկան միջին քանակը թափվում է հյուսիս-արևմուտքում մինչև 500 մմ, իսկ հարավ-արևելքում՝ 300 մմ-ից քիչ։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +42… +44 °C գրանցվում է սովորաբար հուլիս – օգոստոս ամիսներին։ Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -36... -42 °C և նկատվում է հունվար – փետրվար ամիսներին։

Հյուսիսային շրջաններում կայուն ձնածածկույթի գոյացման միջին բազմամյա ժամկետներն են՝ դեկտեմբերի 11 – 17-ը, իսկ հարավային շրջաններում՝ դեկտեմբերի 20 – 25-ը։ Ձնածածկույթը պահպանվում է 90- 110 օր։ Ձնածածկույթի միջին բարձրությունը տատանվում է 13 – 22 սմ։

Ձմեռը Վոլգոգրադի մարզում, որպես կանոն, սկսվում է դեկտեմբերին և տևում է 70 – 90 օր։ Գարունը, սովորաբար, կարճ է, մարտապրիլ ամիսներին։ Մայիսին սովորաբար լինում են ցրտահարություններ՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսական մշակաբույսերին և բերքատու այգիներին։ Ամառը հաստատվում է մայիսին, երբեմն՝ հունիսին և տևում է մոտ երեք ու կես ամիս։ Աշունը տևում է սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հոկտեմբերին երբեմն լինում են ցրտահարություններ։

ՀողերԽմբագրել

Ռելիեֆը բազմազան է։ Մարզը գտնվում է երկու բնական գոտիների սահմաններում՝ սևահողեր և շագանակագույն հողեր։ Սևահողերը զբաղեցնում են մակերեսի մոտ 22 %-ը, շագանակագույն հողերը՝ 44 %, իսկ աղուտահողերը՝ 14 %: Վոլգոգրադի մարզի հողերը ջերմության և խոնավության կազմի առանձնահատկությունների համաձայն, բաժանվում են չորս ագրոկլիմայական զոնաների՝ տափաստանային, չոր տափաստանային, անապատային և կիսաանապատային։

Վոլգոգրադի մարզը, որը գտնվում է չոր տափաստանների և կիսաանապատների գոտում, դասվում է սակավաանտառային տարածաշրջաններին։ 112,9 հազար կմ² մակերեսի դեպքում, մարզում անտառները զբաղեցնում են ընդամենը 4,3 %-ը։ Վոլգոգրադի մարզի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 699,0 հազար հա։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել