Պիտեշտը (ռումիներեն՝ Piteşti), քաղաք է Ռումինիայում։ Քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 171.500 մարդ։

Քաղաք
Պիտեշտ
ռումիներեն՝ Pitești
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Այլ անվանումներՊիտեշտի, Ելիզավետապոլիս
Մակերես111,13±0,01 կմ²
ԲԾՄ289 մետր
Պաշտոնական լեզուՌումիներեն
Բնակչություն171.500 մարդ (2009)
Ազգային կազմռումիններ, հայեր
Կրոնական կազմՌումին ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունՊիտեշտցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ110001–110442
Պաշտոնական կայքprimariapitesti.ro
Պիտեշտ (Ռումինիա)##
Պիտեշտ (Ռումինիա)

Տնտեսություն խմբագրել

 
Կինոթատրոն

Տրանսպորտային հանգույց է։ Ունի ավտոմոբիլային և էլեկտրաշարժիչների գործարաններ, փայտամշակության, նավթավերամշակման և նավթաքիմիական կոմբինատներ, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են սննդի (մսի, կաթի, գինու), կաշվի, կոշիկի, մանածագործության, ռետինի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

Ենթադրվում է, որ Պիտոշտիում, ինչպես և հարևան Սլատինա և Կուրտեա դե Արճեշ քաղաքներում հայերը հաստատվել են 14-16-րդ դարերում։ Պիտոշտիում հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են 19-րդ դարին։ 1850-ական թվականներին հայերը Պիտոշտիում հիմնադրել են Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նորոգվել է 1882 թվականին), որի հոգևոր իշխանությանը ենթարկվել են նաև հարևան բնակավայրերի (Կրայովա, Տրգովիշտե ևն) համայնքները։

1881 թվականին Պիտեշտին ունեցել է մոտ 180, 1939 թվականին՝ 200 հայ բնակիչ։ 20-րդ դարի 1-ին կեսին Պիտեշտիում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ, հայկական Ս․ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին երգի համերգներ են։ 1965 թվականին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հայկական գերեզմանատանը տեղադրվել է խաչքարհուշարձան։ Այժմ Պիտեշում բնակվում են 15-20 հայ ընտանիք։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «АЗЕРБАЙДЖАН В МЕЖДУНАРОДНЫХ КУЛЬТУРНЫХ СВЯЗЯХ (1946-1990 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 305