Մոնրեալ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնրեալ (այլ կիրառումներ)
Մոնրեալ (ֆր.՝ Montréal [mɔ̃ʁeˈal]), ամենախոշոր քաղաքը Քվեբեկ նահանգում և մեծությամբ երկրորդ քաղաքը Կանադայում։ Սկզբնապես անվանվել է Վիլ-Մարի՝ Մարիամի քաղաք։ Մոնրեալ անունը եկել է Մոն Ռուայալ (Արքայական լեռ) լեռան անվանումից[2], որ գտնվում է քաղաքի կենտրոնում[3][4], միջին ֆրանսերենում այն հնչում էր որպես Մոնտ Ռեալ[5]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մոնրեալ | |||||
Montréal | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Համայնք | Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա | ||||
Ներքին բաժանում | Վիլ-Մարի, Պիերեֆոնֆս-Ռոքսբորո, Լե Պլատո Մոն Ռոյալ, Ըհաթսիք Կարտերվիլ, Կոտ դը Նեժ Նոտր Դամ դե Քրաս, Լիլ Բիզար Սենտ Ժենեվևե, Լաչին, ԼաՍալ, Րիվյեր դե Պրերի Պուանտ օ Տրեմբլ, Անժու, Ռոզմոն Լա Պտի Պատրի, Լե Սյուդ Էստ, Սեն Լորեն, Սեն Լեոնար, Վերդեն, Վիլրե Սեն Միշել Պարկ Իքստենշն, Մերսյե Հոխելաժ Մազոնյով, Մոնրեալ Նորդ և Օտրեմոն | ||||
Քաղաքապետ | Լորան Բլանշեր | ||||
Հիմնադրված է | 1642 թ. | ||||
Մակերես | 363,13 կմ² | ||||
ԲԾՄ | 31 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 1,65 մլն. մարդ (2011) | ||||
Խտություն | 4518 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +1 514 +1 438 | ||||
Փոստային դասիչ | H | ||||
Պաշտոնական կայք | ville.montreal.qc.ca | ||||
| |||||
2009 թվականի հուլիսի տվյալներով՝ Մեծ Մոնրեալի բնակչության թիվը կազմել է 3 814 000 մարդ[6], Մոնրեալ ագլոմերացիայի բնակչությունը, որի կազմի մեջ մտնում են Մոնրեալ կղզու մունիցիպալիտետները, կազմում է 1 906 811 մարդ[7]։ Իսկ Մոնրեալ քաղաքի բնակչությունը գնահատվում է մոտավորապես 1 620 693 մարդ[8]։
Քաղաքի միակ պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, քաղաքի 59,8 % բնակչության համար այդ լեզուն մայրենին է, ապա լեզվակիրների հաջորդ մասը կազմում են անգլերեն իմացողները՝ 19,4 %[9][10]: Մեծ Մոնրեալում ֆրանսերենով խոսողների մասը կազմում է բնակչության 67,9 %-ը, երկրորդ տեղը զբաղեցնում է անգլերենը՝ 16,5 %[11]: Քաղաքի բնակչության կեսից ավելին խոսում է երկու լեզուներով էլ[12]։ Մոնրեալը աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսալեզու քաղաքն է Փարիզից հետո։ Նաև աշխարհում կան այլ ֆրանսախոս քաղաքներ՝ Քինշասա, Ալժիր և Աբիջան, սակայն այդ քաղաքներում ֆրանսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի[13][14]։
Մոնրեալը սովորաբար զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները աշխարհի ամենահարմարավետ քաղաքների շարքում։ Monocle Magazine ամսագիրը քաղաքն անվանել է «Կանադայի մշակութային քաղաք», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մոնրեալն անվանել է դիզայնի քաղաք[15][16]։ 70-ական թվականների կեսերին, զիջելով տնտեսական մայրաքաղաքի տիտղոսը Տորոնտոյին, Մոնրեալը մնում է Կանադայի կարևոր արդյունաբերական, գործարար և մշակութային կենտրոնը։ Առավել նշանակալի ճյուղերից են աէրոտիեզերականը, դեղագիտականը, կենսատեխնոլոգիականը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, զբոսաշրությունը, կինոարդյունաբերությունը, ինչպես նաև զարգացած է համակարգչային խաղերի արդյունաբերությունը[17]։
Հայերը Մոնրեալում
խմբագրելՄոնրեալում հայերը հաստատվել են 19-րդ դարի վերջից, սակայն հայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարի կեսին։ 1961 թվականին Մոնրեալում բնակվում էր ավելի քան 900, 1982 թվականին՝ 20 հազար հայ։ Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ և այլն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկական երկու դպրոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Հակոբ առաքելական եկեղեցիները, Նարեկ հայ կաթոլիկ եկեղեցին։ Իր ժողովարաններն ունին հայ ավետարանական համայնքը։ Եքեղեցիներու կից կան մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վարչությունը, Կանադահայ բժիշկների միությունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամեր։ Լույս են տեսնում նաև «Հորիզոն» և «Ապագա» շաբաթաթերթերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://ville.montreal.qc.ca/portal/page?_pageid=5798,40709569&_dad=portal&_schema=PORTAL
- ↑ «Old Montréal / Centuries of History». 2000-04. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Island of Montreal». Natural Resources Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 07-02-2008-ին.
- ↑ Poirier, Jean (1979). «Commission de toponymie du Québec». Île de Montréal. Vol. 5. Quebec: Canoma. էջեր 6–8.
- ↑ «real». Merriam-Webster's Dictionary of Law. 2007 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Population of census metropolitan areas (2006 Census boundaries)». 0.statcan.gc.ca. 2010 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Estimation de la population des régions administratives, 1er juillet des années 1996, 2001 et 2006 à 2009 (découpage géographique au 1er juillet 2009)». Stat.gouv.qc.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Մոնրեալի բնակչություն». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.[1] Արխիվացված 2019-07-08 Wayback Machine
- ↑ Chapter 1, article 1, «Chartre de la Ville de Montréal» (French). 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Chapter1, article 1, «Charter of Ville de Montréal». 2008. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Population selon la langue maternelle» (PDF). Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Table 22.4 Language spoken most often at home, by census metropolitan area, 2006
- ↑ «LIVING IN CANADA: MONTREAL, QUEBEC». Abrams & Krochak - Canadian Immigration Lawyers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Roussopoulos, Dimitrios; Benello, C. George, eds. (2005). Participatory Democracy: Prospects for Democratizing Democracy. Montreal; New York: Black Rose Books. էջ 347. ISBN 1551642247,1551642255 (paperback). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ «Montreal, Canada appointed a UNESCO City of Design». UNESCO. 2006 թ․ հունիսի 7. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Wingrove, Josh (2008 թ․ հունիսի 9). «Vancouver and Montreal among 25 most livable cities». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «City of Toronto, History Resources». Toronto.ca. 2000 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոնրեալի պաշտոնական պորտալը Արխիվացված 2009-04-07 Wayback Machine
- Մոնրեալի զբոսաշրջության պաշտոնական կայքը Արխիվացված 2009-04-13 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 18)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալ» հոդվածին։ |