Վեներա (դիցաբանություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վեներա (լատին․՝ venus - «սեր»), սիրո և գեղեցկության աստվածուհի հռոմեական դիցաբանությունում, նույնացվում է հունական դիցաբանության Ափրոդիտեի հետ։
Վեներա | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն, պտղաբերության աստված և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Աֆրոդիտե, Turan? և Venus? |
Ամուսին | Վուլկան[1] |
Զավակներ | Formido? և Էրոս |
Ասպարեզ | սեր, մարդու սեռականություն, seduction?, գեղեցկություն և Կանացիություն |
Venus (dea) Վիքիպահեստում |
Վեներայի պաշտամունքն սկիզբ է առել Լատիում երկրամասում։ Նրան նվիրված ամենահին տաճարը կառուցված է մ․թ․ա․ 293-ի օգոստոսի 18֊ին։ Այդ օրը Հին Հռոմում նշվում էր Վեներային նվիրված տոնը՝ Վինալիան։ Ապրիլի 1-ին նշվում էր մեկ այլ տոնակատարություն՝ Վեներալիան։
Վեներան սովորաբար պատկերվում է ձեռքին որևէ կլոր առարկա (օրինակ՝ խնձոր կամ հայելի), հաճախ Կուպիդո կամ Վիկտորիա աստվածների հետ, երբեմն էլ թիակի կամ դելֆինի հետ։ Վեներայի պաշտամունքը շարունակվել է մինչև մ․թ․ 4-րդ դար։
Հետաքրքիր
խմբագրել- Վեներական հիվանդություններ բժշկական տերմինն առաջացել է Վեներայի անունից և վերաբերում է սեռավարակային հիվանդություններին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա (դիցաբանություն)» հոդվածին։ |