Ուրմիա (քաղաք)

քաղաք
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Ուրմիա քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։

Ուրմիա, Օրումիե, Ուռմի - քաղաք է Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջանի օստանի վարչական կենտրոնը։ Ունի 577300 բնակիչ (2008)։ Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։ Թաղերից՝Ֆաթալի խանգոլ[2]։

Բնակավայր
OrumiehFromPlane.jpg
ԵրկիրԻրան Իրան
Մակերես42,7 կմ²
ԲԾՄ1332 մետր
Բնակչություն736 224 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0441
Պաշտոնական կայքurmia.ir
##Ուրմիա (քաղաք) (Իրան)
Red pog.png

Հայկական ՈւրմիանԽմբագրել

Եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ 1926 թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, 1979 թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և ամբողջ Ատրպատականում բնակվում է մոտ 2000 հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։ Քաղաքն ունի հայկական կանգուն եկեղեցի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.amar.org.ir/english
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 510 — 916 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել