Կորդովա (Արգենտինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորդովա (այլ կիրառումներ)
Կորդովա (իսպ.՝ Cordoba), քաղաք Արգենտինայում, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը։ 781, 6 հազար բնակչություն (արվարձաններով, 1978)։ Արդիական կենտրոն է, երկաթուղային հանգույց։ Կա մեքենաշինական, սննդի, կաշվի արդյունաբերություն։ Ունի համալսարան (1613 թվականից)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կորդովա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Քաղաքապետ | Խոսե դե լա Սոտա | ||||
Հիմնադրված է | 1573 թ. | ||||
Մակերես | 576 կմ² | ||||
ԲԾՄ | 389 մ | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 1 329 604 մարդ (2010) | ||||
Ագլոմերացիա | 1,7 մլն | ||||
Ժամային գոտի | UTC-3, ամառը UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 0351, 03543 | ||||
Փոստային ինդեքս | 5000 | ||||
Փոստային դասիչ | X5000 | ||||
Պաշտոնական կայք | cordoba.gov.ar | ||||
| |||||
Անվանում Խմբագրել
Հիմնադրվել է 1573 թվականին և կոչվել Իսպանիայի Կորդովա քաղաքի անունով[1]։
Հայերը Կորդովայում Խմբագրել
1920-ական թվականներին Արգենտինա գաղթած կիլիկիահայերի մի մասը բնակություն է հաստատել Կորդովայում։ Հայերին համախմբող կազմակերպությունը «Հայ գաղութային միությունն» է։ Համայնքի կազմավորման տարիներին գործել է ՀՕԿ-ի մասնաճյուղը։
Այժմ գործում են Արգենտինահայ մշակութային միության, ՀԲԸՄ Կորդովայի մասնաճյուղերը, հայրենակցական միություններ, մարզական, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև Սահակ-Մեսրոպ վարժարանը և հայկական եկեղեցի։ 1979 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 4 հազար հայ՝ հիմնականում առևտրականներ, արհեստավորներ, փաստաբաններ և այլն։ Կորդովայի փողոցներից մեկը կոչվում է «Արմենիա»։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։ |