Եղիշե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղիշե (այլ կիրառումներ)
Եղիշե (410[1] - 475), հայ գրականության Ոսկեդարի գրող, պատմագիր։
Եղիշե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 410[1] |
Մահացել է | 475 |
Մասնագիտություն | պատմաբան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ Սահակի և Մաշտոցի կրտսեր աշակերտներից։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան։ Եթե ընդունենք, որ Եղիշեն Ալեքսանդրիա մեկնելիս եղել է 24-25 տարեկան հասակում, ապա նա պետք է ծնված լինի 410-415 թթ ժամանակամիջոցում։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական[2] և կանոնական[3], խրատական[4] բնույթի աշխատություններ։ Մահացել է ենթադրաբար 470-475 թթ միջև ընկած ժամանակամիջոցում։
ԱշխատություններԽմբագրել
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»)[5], որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»։ Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար։
Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոնյանի պատվերով, և ավարտել է մոտ (458-464) թթ։ Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն։ Եղիշեի նպատակը, ինչպես ինքը գրում է, հույս և քաջություն ներշնչել սիրելիների համար։ Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ որևէ գիրք չի եղել Վարդանանց պատերազմի հետ կապված։ Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի և եկեղեցու հարատևումը պահպանող շարժում։ Բայց քանի որ ուժերը անհավասար էին, ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն։ Երբ Եղիշեն ասում է գիտակցված մահը անմահություն է, նկատի ունի հանուն հավատի և հայրենիքի իրեն զոհաբերելը, նա կարծում է, որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպանել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, և նշում է, որ միաբանությունը՝ «Մայր է բարյաց», իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ։ Եղիշեն կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգևոր առաջնորդները, եկեղեցին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #122539125 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Մեկնութիւն Արարածոց Գրոց Եղիշէի Վարդապետի («Մատենագիրք Հայոց»-ից)
- ↑ Կանոնք («Մատենագիրք Հայոց»-ից)
- ↑ Խրատք («Մատենագիրք Հայոց»-ից)
- ↑ Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին («Մատենագիրք Հայոց»-ից)
ԳրականությունԽմբագրել
- Հատվածներ Եղիշեի ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ երկից
- Նալբանդյան, Վ. Ս. Եղիշե.- «Պատմա-բանասիրական հանդես», 1987, № 2, էջ 210-225 Archived 2018-04-17 at the Wayback Machine.
- Հ. Ներսէս Վ. Ակինեան, Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի։ Մատենագրական - պատմական ուսումնասիրութիւն, հտ. Ա, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1932 (Ազգային մատենադարան, ՃԼԳ)
- Հ. Ներսէս Վ. Ակինեան, Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի։ Մատենագրական - պատմական ուսումնասիրութիւն, հտ. Բ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1936 (Ազգային մատենադարան, ՃԽ)
- Տ.-Մինասյան Ե., Եղիշեի «Վարդանանց պատմությունը» և նրա նորագույն քննադատը. ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի Տեղեկագիր. Հասարակական գիտություններ, 1943, № 3, էջ 63-98։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Տ.-Մինասյան Ե., Եղիշեի «Վարդանանց Պատմության» մասին եղած քննությունների շուրջը.- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1944, № 1-2, էջ 89-104։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Հ. Ներսէս Վ. Ակինեան, Եղիշէ վարդապետ և իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի։ Մատենագրական - պատմական ուսումնասիրութիւն, հտ. Գ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1960։
- Zekiyan Boghos Levon, Quelques observations critiques sur le "Corpus Elisaeanum",- The Armenian Christian Tradition /Taft Robert Francis. - Roma։ Pontificium Institutum Studiorum Orientalium / Pontificio Istituto Orientale, 1997. - p. 71-123.
- Юзбашян К. Н. Армянская эпопея V века։ От Аварайрской битвы к соглашению в Нуарсаке. Елишэ. Слово о войне Армянской / Пер. с древнеармян. И. А. Орбели. — ИД XXI век — Согласие, 2001. — 344 с.
Արտաքին հղումներԽմբագրել
- Élisée, Histoire de Vartan et de la guerre des arméniens.
- Ełišēi. History of Vardan and the Armenian War. Translation and Commentary by R. W. Thomson. Cambridge, Mass.։ Harvard University Press, 1982, ISBN 0674403355.
- Ełišē, Storia di Vardan e dei martiri armeni, edited by Riccardo Pane, Città Nuova, 2005. ISBN 8831131826
- Սուրբ Եղիշե վարդապետ, Աստվածաբանական երկեր, թարգմ. գրագարից Մարթա Արաբյան, Ս. Էջմիածին, 2007։
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եղիշե կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 506)։ |