Բացել գլխավոր ցանկը

Երուսաղեմ[4] (եբր.՝ יְרוּשָׁלַיִםՅերուշալ́աիմ, արաբ․՝ القدس‎‎‎‎ ալ-կուդս), հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։

Բնակավայր
Երուսաղեմ
եբր.՝ ירושלים
արաբ․՝ القدس‎‎
Դրոշ Զինանշան
Flag of Jerusalem.svg Emblem of Jerusalem.svg

Jerusalem Dome of the rock BW 14.JPG
Կոորդինատներ: 31°47′0″ հս․ լ. 35°13′0″ ավ. ե. / 31.78333° հս․. լ. 35.21667° ավ. ե. / 31.78333; 35.21667
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՔաղաքապետՆիր Բարկաթ
Հիմնադրված էմ.թ.ա. 4-րդ հազարամյակ թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. XIX-XX դարեր
Այլ անվանումներՇալեմ,
Հիևուս,
Սիոն,
Իր Դավիթ (Դավթի քաղաք)
Մակերես125,42 կմ²
ԲԾՄ754 մետր
Պաշտոնական լեզուեբրայերեն
Բնակչություն865 721 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[1]
Ազգային կազմհրեաներ (474,435),
արաբներ,
այլք
Կրոնական կազմհուդաներ (65%),
քրիստոնեաներ (2%),
մուսուլմաններ (32%),
այլք (1%)
Տեղաբնականուներուսաղեմցի
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ2[2]
Փոստային ինդեքսներ91000–91999[3]
Պաշտոնական կայքjerusalem.muni.il
##Երուսաղեմ (Իսրայել)
Red pog.png
Երուսաղեմ
սուրբ Հակոբ

Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։

Բովանդակություն

Երուսաղեմի կարգավիճակԽմբագրել

Ե՛վ Իսրայելը, և՛ Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը՝ չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը։ Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը։ Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում։

Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է։ ՄԱԿ-ի ԳԱ-ի՝ 1947 թվականի նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես «Պաղեստինի բաժանման բանաձև», ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 թվականի մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան։

1950 թվականին Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք։ Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական ու պետական կառույցները։ 1950-1967 թվականներին, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը։

1967 թվականին՝ յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում, Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղեմում իր սուվերենության մասին։

Երուսաղեմի մասին օրենքով (1980 թվականի հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք։

ՄԱԿ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում։ Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում՝ Մեվասերետ-Սիոն։

Դեռևս 2000 թվականին ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն։ Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր հյուպատոսությունը։

2006 թվականի օգոստոսի 15-ին Կոստա Ռիկայի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը։ Այս կերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում։

Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ։

Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայրԽմբագրել

Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։

Երուսաղեմը հուդաիզմի ժամանակաշրջանումԽմբագրել

 
Արևմտյան պատ

Մ.թ.ա. 960 թվականին Սողոմոն թագավորը Մորիա սարի վրա կառուցում է Առաջին տաճարը, որը մ.թ.ա. 586 թվականին ավերվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից։ Բաբելոնի գերությունից վերադառնալով՝ հրեաները կառուցում են Երկրորդ տաճարը, որը գոյատևում է 500 տարուց ավելի և ամբողջությամբ վերակառուցվում Հերովդես թագավորի կողմից (մ.թ.ա. 34-7 թվականներին)։ Երուսաղեմի տաճարը, որը եղել է բոլոր ժամանակների հոյակապ կառույցներից մեկը, Երուսաղեմի խորհրդանիշն է համարվում, վկայում նրա մեծության ու հզորության մասին։ Հրեական մեծագույն սրբավայրն ամբողջությամբ ավերվում է 70 թվականին, Հռոմեական կայսր Տիտոսի (10-րդ Հռոմեական կայսր) կողմից։

1534 թվականին Երուսաղեմում ծնվել է լուիրական Կաբբալայի (միստիկ-փիլիսոփայական հոգևոր ուսում) հիմնադիր Արին (ռաբբի Իսահակ Լուրիա Աշկենազի)։

Երուսաղեմը իսլամի ժամանակաշրջանումԽմբագրել

 
Ժայռի Գմբեթ

638 թվականին մուսուլմանները զավթում են Երուսաղեմը, Տաճարի սարը իսլամի սրբավայր հայտարարում և մի հարյուրամյակի ընթացքում բլուրի վրա կառուցում են ալ-Ակսա և Ժայռի Գմբեթ մոնումենտները։

Ըստ մուսուլմանների՝ Մուհամմադ մարգարեն գիշերը Կայծակ թևավոր ձիով Մեդինայից Երուսաղեմ ճանապարհորդելիս «իր սուրբ իզը դրել է Մորիա Ժայռի վրա, որը ճոճվում էր երկրի և երկնքի միջև»։ Կար բախում, որը հասնում էր մինչև դրախտի դարպասները, և Ժայռը ցնծության ձայն արձակեց։ Բայց մարգարեն հրամայեց լռել, և ներս մտավ դրախտի դարպասներով։ Իսկ Ժայռը նորից ընկավ երկրին և նորից վեր թռավ և իր շարժման մեջ է մինչև հիմա։

Երուսաղեմը քրիստոնեության ժամանակաշրջանումԽմբագրել

Երուսաղեմում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում՝ Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք։

1099-1187 թթ ինչպես նաև 1229-1244 թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները։ Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններով։

Երուսաղեմում գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքությունը։

 
Հայ պատրիարքարանի փողոցը

Երուսաղեմի պատմությունԽմբագրել

Երուսաղեմի պեղումները սկսվել են 1864 թվականին և շարունակվում են մինչ այսօր։

Մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ։ Առաջին բնակավայրերի հնէաբանական նշանները Տաճարի սարի արևելյան լեռնալանջում։

Ուշ բրոնզե դարում առաջին բնակավայրը հեբուսացիների քաղաքն էր, ովքեր քանանական ժողովուրդներից մեկն են (Բ Թագ. V)։ Այն գտնվում էր Օֆել սարի վրա (ներկա Երուսաղեմի հարավարևելյան մասում)։

Տարբեր ժամանակներում Երուսաղեմի վրա տիրապետել են Հրեական թագավորությունը, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Սիրիան, Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, խաչակիրները, մոնղոլ-թաթարները, Էյուդների պետությունը, մամլուկների պետությունը, Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը։

Երուսաղեմը աստվածաշնչյան ժամանակաշրջանումԽմբագրել

Հնգամատյանում (Աստվածաշնչի առաջին հինգ գրքեր՝ Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց, այսպես կոչված Մովսեսի Օրենքներ) Երուսաղեմը հիշատակվում է, որպես Շալեմ, կամ Հեբուս, որպես հեբուսացիների բնակավայր։ Սիոն անունով, որի բացատրությունը հայտնի չէ աստվածաշնչից, առաջին անգամ կազմավորվել է հեբուսացիների քաղաքի ամրոցը։

  Եվ ինքը, (Աբրահամը) Քոդողագոմորը ու անոր հետ եղող թագավորները զարնելէն ու դառնալէն ետքը, Սոդոմի թագավորը զանիկա դիմավորելու ելավ դեպի Շավէ ձորը (այսինքն Թագավորի ձորը)։ և Սաղէմի թագավորը, Մելքիսեդեկ հաց ու գինի հանեց ու անիկա Բարձրեալ Աստուծոյ քահանա էր։ և օրհնեց զանիկա ու ըսավ. Օրհնեալ ըլլայ Աբրահամ, երկինքի և երկրի տերը եղող Բարձրեալ Աստուծմէն։ և Օրհնեալ ըլլայ Բարձրեալ Աստուածը, որ քու թշնամիներդ քու ձեռքդ մատնեց։ և անիկա ամեն տասանորդ տուավ անոր  


  Քանզի այս Մելքիսեդեկը Սաղէմի թագավորն էր, Բարձրեալ Աստուծոյ քահանան, որ Աբրահամը դիմավորեց՝ երբ անիկա թագավորներում կոտորածեն կդառնար ու օրհնեց զանիկա  


  Բայց Յուդայի որդիները կարող չեղան Երուսաղեմի մեջ բնակվող Յեբուսացիները վռնտել, ուստի Յեբուսացիները Յուդայի որդիներուն հետ Երուսաղեմի մեջ կբանակին մինչև այսօր  


Առաջին Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 950-586 թվականներ)Խմբագրել

 
Դավթի քաղաքի վերակառուցում, մ.թ.ա. I դար

Ենթադրվում է, որ մ.թ.ա. 1000 թ. հրեաները Դավիթ թագավորի ղեկավարությամբ զավթել են քաղաքը։ Դավիթ թագավորը այստեղ կառուցում է իր քաղաքը, որը ստանում է «Իր Դավիթ» անունը և մեծ հանդիսությամբ այնտեղ է տեղափոխում Ուխտի Տապանակը (2 թագավորաց 6.), որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը քաղաքում, այսկերպ Դավիթը մայրաքաղաքը սուրբ քաղաք է դարձնում, որի շուրջ համախմբվում են Իսրայելի 12 ցեղերը։

Մ.թ.ա. 1000-586 թվականներին Երուսաղեմը Հրեական թագավորության մայրաքաղաքն է եղել։

Երուսաղեմում Դավիթ թագավորը հեբուսացի Արավնից գնում է Մորիյա սարը, որտեղ ողջակեզներ էին մատուցում Իսրայելի Աստծուն։ Ըստ աստվածաշնչի Մորիյան հենց այն սարն է, որտեղ տեղի է ունեցել Իսահակի զոհաբերությունը։ Դավիթ թագավորը պատրաստվում է տաճար կառուցել այդ սարի վրա, սակայն Աստված Նաթան մարգարեի միջոցով արգելում է նրան կառուցել այն, այդ առաքելությունը թողնելով նրա որդի Սողոմոնի վրա։

Սողոմոն (մ.թ.ա. 970-930 թվականներ) թագավորը Երուսաղեմի Տաճարի շինարարությունը սկսում է իր թագավորության չորրորդ տարում՝ 480 թվականին, հրեաների՝ Եգիպտոսից դուս գալուց հետո։ Տաճարի շինարարությունը տևում է 7 տարի՝ մ.թ.ա. 957-950 թվականներին (այլ տվյալներով՝ 1014-1007)։ Տաճարը թագավորի նստավայրի մաս էր կազմում, և, աներկբայորեն տիրապետում էր շրջապատող կառույցներին։ Թագավորի պալատը գտնվում էր Տաճարիի հարևանությամբ, և առանձին մուտք ուներ դեպի Տաճար։ Սողոմոնը Տաճարից ոչ հեռու կառուցել է նաև ամառային պալատ, և պալատ եգիպտական փարավոնի աղջկա համար, ում կնության էր առել նա։ Սողոմոնի տաճարական համալիրի շինարարությունը տևել է 16 տարի։

Ժամանակի ընթացքում Մորիայի սարը, որի վրա կառուցվել է Տաճարը, Տիրոջ լեռն է համարվում, իսկ Տաճարը՝ Աստծո տունը։ Մարգարեներն արդեն ասում էին, որ Սիոնը (որի մասն է կազմում Մորիայի սարը), երկրի վրա Աստծո գտնվելու վայրն է, (ինչպես մի ժամանակ Սինա լեռը)։

Եզիկել թագավորի ժամանակ, մ.թ.ա. VIII դարում (մ.թ.ա. 727-698 թվականներ) Տիրոպեոնի երկայնքով գտնվող գոտին մտնում է քաղաքի սահմանները։

Հյուսիսային թագավորության տապալման և ասորեցիների կողմից Դանում և Բեթ Էլումը (մ.թ.ա. 732 և 721 թվականներ) հրեական տաճարների ավերման ժամանակ համախմբում է Իսրայելի ցեղերին Երուսաղեմի Տաճարի շուրջ՝ այն նրանց համար դարձնելով վեհավայր։

Սողոմոն թագավորի մահից հետո Քանանի երկիրը երկու թագավորություն ունեցավ՝ Իսրայելի և Հուդայի։

Եզեկիայի թագադրությունից հետո (մ.թ.ա. 662 թվական) նա հրամայեց բնաջնջել բոլոր կուռքերը և Տաճարը վերջնականապես դարձրեց ազգային-կրոնական կենտրոն։ Այս ժամանակից Հուդայում կար միայն մեկ սրբավայր, որտեղ ուխտի էին գալիս նաև սամարացիները։

Մ.թ.ա. 587 թվականին Բաբելոնի Նաբուգոդոնոսր II թագավորը զավթում է Երուսաղեմը և թալանում ու ավերում է Աստծո տաճարը, որը կառուցել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը։ Բազմաթիվ բնակիչների Հուդայի թագավորի հետ միասին գերի են վերցնում և տանում Բաբելոն։

Երբ Եդեկիան հայտարարում է Հուդան Բաբելոնից անջատելու մասին, բաբելոնացիները նորից են գրավում Երուսաղեմը և այս անգամ հիմնահատակ քանդում Սողոմոնի Տաճարը։ Երուսաղեմի բնակիչների մեծ մասին սպանում են, իսկ մնացածներին գերության տանում Բաբելոն։ Այդ ժամանակ կորչում է նաև Ուխտի Տապանակը։

Երկրորդ Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 516-70 թվականներ)Խմբագրել

 
Տաճարի վերակառուցում

Մ.թ.ա. 538 թվականին՝ Բաբելոնի նվաճումից հետո, Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան։ Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեսզի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ։

Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը։ Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի։ Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը։ Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատժի։

Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո։

Մ.թ.ա. 333 թվականին Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին։ Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալի կողմից գրավվում է Երուսաղեմը և մասամբ ավերվում։

Երուսաղեմի քաղաքապետերԽմբագրել

Հետաքրքրաշարժ փաստերԽմբագրել

Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այգու անվանումը հուշում է, որ ստեղծողները նպատակ ունեին այստեղ հավաքել Աստվածաշնչում հիշատակբած Նոյան տապանի կենդանիներին։ Հատկապես հիշարժան է Եդեմյան պարտեզներ կոչվող հատվածը, որտեղ կարելի տեսնել տարբեր կենդանիների ձագերի։ Ամբողջ կենդանաբանական այգու տարածքը կազմում է 25 հա[5]: Մուտքի տոմսը մեծահասակի համար 42 շեկել (մոտ $11) է[6]:

Քույր քաղաքներԽմբագրել

ՀամայնապատկերԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել