Հուսիկ, հայկական արական և իգական անուն՝ որպես հունական անվան թարգամանություն։ Առաջացել է հայերեն հույս բառից։ Որպես իգական անուն սկսել է գործածվել 1680 թվականից[1][2]։

Հուսիկ
Հուսիկ
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական
իգական
Նշանակությունհույս
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Հուսիկ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Հուսիկ ոմն, որի քույրը՝ Մարիամը, Բարդուղիմեոս առաքյալի կողմից նշանակվեց վանամայր Հոգեաց վանքի[3]։
  • Հուսիկ, նահատակ Արորակցի։
  • Հուսիկ Ա, սուրբ, որդի Վրթանեսի և թոռն Լուսավորչի։ Ծնվել է 295 թվականին, կաթողիկոս հայոց՝ 341-347 թվականներին՝ որպես Վրթանեսի հաջորդ[4]։
  • Հուսիկ Բ, կաթողիկոս հայոց՝ 373-377 թվականներին՝ Աղբիանոսի ցեղից[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ձեռագիր Վասպուրական 570
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 733-737 — 742 էջ։
  3. Չամչ․ Ա․ 297
  4. Բուզանդ Գ․ ե․
  5. Բուզանդ Ե․ իթ․