Հայաստանի բնակչություն
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․[3][4]։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4]։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4], Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Հայկական մարզ և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող հյուսիսային մասերլ հարակից շրջաններ[3]։ Արևելյան Հայաստանի Երևանի նահանգում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ այդ նահանգի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Հարավային Կովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստանի Երևանի նահանգ և մայիսին այդտեղ կազմավորված Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ։
Հայաստանի բնակչություն | |
---|---|
Հայաստանի բնակչությունը (հազարով) 1949–2010 թվականներին. | |
Բնակչություն | 3,046,100 (Նոյեմբեր 7, 2018)[1] |
Խտություն | 102.73/ կմ² |
Ծնելություն | 12.3 ծնունդ/1,000 բնակչին (2018) |
Մահացություն | 8.6 մահ/1,000 բնակչին (2018) |
Պտղաբերություն | 1.57 (2017) |
Լեզուներ | |
Պաշտոնական | Հայերեն |
Խոսվող | հայերեն, անգլերեն, ռուսերեն, քրդերեն, ֆրանսերեն |
Սակայն 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920 թվականին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։[փա՞ստ] 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։
Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։[փա՞ստ] Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։[փա՞ստ]
Արցախը ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, Հայաստանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։
1976 թվականին կանխատեսվում էր, որ Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ, խտությամբ՝ 156 մարդ/կմ², քաղաքներում պետք է բնակվեին հանրապետության բնակչության 80%-ը, իսկ Երևանի բնակչությունը պետք է լիներ ավելի քան 1,2 միլիոն մարդ, սակայն կանխատեսումները չիրականացան Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, Արցախյան պատերազմի, տնտեսական շրջափակման, արտագաղթի, ինչպես նաև ծննդաբերության ցածր մակարդակի պատճառով[5]։
Ըստ 2011-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։[փա՞ստ] Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։[փա՞ստ]
Տարի | Ընդամենը՝ տարեսկզբի
դրությամբ (հզ․ մարդ) |
Այդ թվում՝ | Տոկոսներով՝ ընդհանուրի
նկատմամբ | ||
---|---|---|---|---|---|
քաղաքային | գյուղական | քաղաքային | գյուղական | ||
1920 | 720,0 | 121,7 | 598,3 | 16,9 | 83,1 |
1926[Ն 1] | 881,3 | 167,1 | 714,2 | 19,0 | 81,0 |
1939[Ն 1] | 1282,3 | 366,4 | 915,9 | 28,4 | 71,6 |
1959[Ն 1] | 1765,3 | 873,1 | 892,2 | 49,5 | 50,5 |
1970[Ն 1] | 2492,6 | 1472,7 | 1019,9 | 59,1 | 40,9 |
1979[Ն 1] | 3037,3 | 1985,7 | 1051,6 | 65,4 | 34,6 |
1989[Ն 1] | 3304,7 | 2222,2 | 1082,5 | 67,2 | 32,8 |
2001[Ն 1] | 3214,5 | 2066,1 | 1146,9 | 64,3 | 35,7 |
2005 | 3217,5 | 2062,3 | 1153,6 | 64,1 | 35,9 |
2006 | 3221,1 | 2062,6 | 1156,6 | 64,1 | 35,9 |
2009 | 3238,0 | 2073,4 | 1164,6 | 64,0 | 36,0 |
2010 | 3249,5 | 2081,0 | 1168,5 | 64,0 | 36,0 |
2011 | 3262,6 | 2088,5 | 1174,1 | 64,0 | 36,0 |
2017 | 2986,1[1] | 1901,7 | 1084,8 | 63,7 | 36,3 |
Բնակչության բնական շարժը
խմբագրելԽորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմնական միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստիճանաբար նվազումը։ 1920-ական թվականների կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբնական շրջանը (1939-1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Խորհրդա–գերմանական Պատերազմի տարիներին (1941-1945) բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։ 1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալի նվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6; Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնց շնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։ 1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։ 2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։ Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք թյունը, որի խթանումը ՀՀ- այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ ում դարձել է սոցիալական ոլորտի փոփոխություններ։ Եթե 1926-ին 15-49 առաջնահերթություն։ Տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։ 2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։
Երևանի նահանգի, Հայկական ԽՍՀ–ի և Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը 1915-2011 թվականներին | |||
---|---|---|---|
Տարիները | |||
Ծնվածների թիվը | Մահացածների թիվը | Բնական աճը, % | |
1915 | 46,3 | 23,9 | 22,4 |
1925 | 51,5 | 16,2 | 35,3 |
1926 | 56,0 | 17,0 | 39,0 |
1940 | 41,2 | 13,8 | 27,4 |
1950 | 32,1 | 8,5 | 23,6 |
1955 | 38,0 | 8,8 | 29,9 |
1960 | 40,1 | 6,8 | 33,3 |
1965 | 26,6 | 5,7 | 22,9 |
1970 | 22,1 | 5,1 | 17,0 |
1975 | 22,2 | 5,5 | 16,7 |
1979 | 22,9 | 5,6 | 17,3 |
1985 | 24,1 | 5,9 | 18,2 |
1990 | 22,5 | 6,2 | 16,3 |
1995 | 13,0 | 6,6 | 6,4 |
2000 | 9,6 | 6,0 | 3,6 |
2005 | 11,7 | 8,2 | 3,5 |
2009 | 13,7 | 8,5 | 5,2 |
2010 | 13,8 | 8,6 | 5,2 |
2011 | 13,3 | 8,6 | 4,7 |
Բնակչության միգրացիան
խմբագրելՄիգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դարերում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։ 1604-ին Իրանի Շահ Աբբասն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։ Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828-ի Թուրքմենչայի և 1829-ի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, երբ Արևելյան Հայաստանի Հայկական մարզ են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։
Խորհրդային տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-1930-ական թթ., 1946-1950-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։
Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 միլիոն մարդ՝ բնակչության 18 %-ը։ Հայաստանում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ, գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են Հայաստանի այլ մարզեր և Երևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն, ու նախալեռն, շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։
Միջին բնակչություն (x 1000) | ծնունդներ | Մահեր | Բնական փոփոխություն | Ծննդյան գործակից (1000 բնակչին) | Մահացության գործակից (1000 բնակչին) | Բնական փոփոխություն (1000 բնակչին) | Պտղաբերության մակարդակ | Նորածնային մահացություն(1000 ծնվածին) | Տղամարդկանց կյանքի սսպասվող տևողություն | Կանանց կյանքի սսպասվող տևողություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1950 | 1,354 | 43,414 | 11,525 | 31,889 | 32.1 | 8.5 | 23.6 | ||||
1951 | 1,378 | 49,790 | 12,482 | 37,308 | 36.1 | 9.1 | 27.1 | ||||
1952 | 1,415 | 53.845 | 12,916 | 40,929 | 38.1 | 9.1 | 28.9 | ||||
1953 | 1,454 | 51,025 | 14,007 | 37,018 | 35.1 | 9.6 | 25.5 | ||||
1954 | 1,504 | 57,995 | 12,301 | 45,900 | 38.6 | 8.2 | 30.4 | ||||
1955 | 1,564 | 59,477 | 13,763 | 45,714 | 38.0 | 8.8 | 29.2 | ||||
1956 | 1,616 | 62,119 | 12,286 | 50,000 | 38.5 | 7.6 | 30.8 | ||||
1957 | 1,671 | 66,862 | 14,101 | 52,761 | 40.0 | 8.4 | 31.6 | ||||
1958 | 1,732 | 71,213 | 14,089 | 57,124 | 41.1 | 8.1 | 33.0 | ||||
1959 | 1,796 | 72,211 | 13,968 | 58,243 | 40.2 | 7.8 | 32.4 | ||||
1960 | 1,867 | 74,825 | 12,675 | 62,150 | 40.1 | 6.8 | 33.3 | 4.63 | |||
1961 | 1,942 | 72,377 | 12,496 | 59,881 | 37.3 | 6.4 | 30.8 | 4.27 | |||
1962 | 2,005 | 69,505 | 13,297 | 56,208 | 34.7 | 6.6 | 28.0 | 4.17 | |||
1963 | 2,064 | 67,382 | 12,046 | 55,336 | 32.6 | 5.8 | 26.8 | 4.11 | |||
1964 | 2,133 | 64,454 | 12,415 | 52,039 | 30.2 | 5.8 | 24.4 | 3.98 | |||
1965 | 2,205 | 62,969 | 12,582 | 50,387 | 28.6 | 5.7 | 22.9 | 3.91 | |||
1966 | 2,273 | 61,594 | 12,445 | 49,149 | 27.1 | 5.5 | 21.6 | 3.69 | |||
1967 | 2,337 | 57,031 | 12,622 | 44,409 | 24.4 | 5.4 | 19.0 | 3.55 | |||
1968 | 2,401 | 57,503 | 12,231 | 45,272 | 23.9 | 5.1 | 18.9 | 3.46 | |||
1969 | 2,462 | 56,203 | 12,782 | 43,421 | 22.8 | 5.2 | 17.6 | 3.20 | |||
1970 | 2,518 | 55,694 | 12,844 | 42,850 | 22.1 | 5.1 | 17.0 | 3.17 | |||
1971 | 2,580 | 58,188 | 12,518 | 45,670 | 22.6 | 4.9 | 17.7 | 3.18 | |||
1972 | 2,644 | 59,313 | 13,730 | 45,583 | 22.4 | 5.2 | 17.2 | 3.07 | |||
1973 | 2,708 | 59,593 | 14,102 | 45,491 | 22.0 | 5.2 | 16.8 | 2.92 | |||
1974 | 2,770 | 60,419 | 14,276 | 46,143 | 21.8 | 5.2 | 16.7 | 2.82 | |||
1975 | 2,826 | 62,866 | 15,498 | 47,368 | 22.2 | 5.5 | 16.8 | 2.79 | |||
1976 | 2,883 | 65,065 | 15,688 | 49,377 | 22.6 | 5.4 | 17.1 | 2.72 | |||
1977 | 2,943 | 65,830 | 15,813 | 50,017 | 22.4 | 5.4 | 17.0 | 2.61 | |||
1978 | 3,001 | 66,698 | 16,465 | 50,233 | 22.2 | 5.5 | 16.7 | 2.46 | |||
1979 | 3,051 | 69,786 | 17,125 | 52,661 | 22.9 | 5.6 | 17.3 | 2.38 | |||
1980 | 3,096 | 70,324 | 17,124 | 53,200 | 22.7 | 5.5 | 17.2 | 2.33 | |||
1981 | 3,144 | 73,682 | 16,659 | 57,023 | 23.4 | 5.3 | 18.1 | 2.31 | |||
1982 | 3,194 | 74,225 | 17,469 | 56,756 | 23.2 | 5.5 | 17.8 | 2.26 | |||
1983 | 3,243 | 76,436 | 18,369 | 58,067 | 23.6 | 5.7 | 17.9 | 2.35 | |||
1984 | 3,292 | 79,767 | 19,043 | 60,724 | 24.2 | 5.8 | 18.4 | 2.44 | |||
1985 | 3,339 | 80,306 | 19,581 | 60,725 | 24.1 | 5.9 | 18.2 | 2.56 | |||
1986 | 3,387 | 81,192 | 19,410 | 61,782 | 24.0 | 5.7 | 18.2 | 2.58 | |||
1987 | 3,435 | 78,492 | 19,727 | 58,765 | 22.9 | 5.7 | 17.1 | 2.55 | |||
1988 | 3,453 | 74,707 | 35,5672 | 39,140 | 21.6 | 10.3 | 11.3 | 2.49 | |||
1989 | 3,482 | 75,250 | 20,853 | 54,397 | 21.6 | 6.0 | 15.6 | 2.61 | |||
1990 | 3,545 | 79,882 | 21,993 | 57,889 | 22.5 | 6.2 | 16.3 | 2.63 | |||
1991 | 3,604 | 77,825 | 23,425 | 54,400 | 21.6 | 6.5 | 15.1 | 2.60 | |||
1992 | 3,549 | 70,581 | 25,824 | 44,757 | 19.9 | 7.3 | 12.6 | 2.44 | |||
1993 | 3,410 | 59,041 | 27,500 | 31,541 | 17.3 | 8.1 | 9.2 | 2.14 | |||
1994 | 3,309 | 51,143 | 24,648 | 26,495 | 15.5 | 7.4 | 8.0 | 1.878 | |||
1995 | 3,255 | 48,960 | 24,842 | 24,118 | 15.0 | 7.6 | 7.4 | 1.842 | |||
1996 | 3,247 | 48,134 | 24,936 | 23,198 | 14.8 | 7.7 | 7.1 | 1.834 | |||
1997 | 3,242 | 43,929 | 23,985 | 19,944 | 13.5 | 7.4 | 6.2 | 1.680 | |||
1998 | 3,235 | 39,366 | 23,210 | 16,156 | 12.2 | 7.2 | 5.0 | 1.509 | |||
1999 | 3,230 | 36,502 | 24,087 | 12,415 | 11.3 | 7.5 | 3.8 | 1.388 | |||
2000 | 3,221 | 34,276 | 24,025 | 10,251 | 10.6 | 7.5 | 3.2 | 1.305 | |||
2001 | 3,214 | 32,065 | 24,003 | 8,062 | 10.0 | 7.5 | 2.5 | 1.239 | |||
2002 | 3,205 | 32,229 | 25,554 | 6,675 | 10.1 | 8.0 | 2.1 | 1.207 | |||
2003 | 3,188 | 35,793 | 26,014 | 9,779 | 11.2 | 8.2 | 3.1 | 1.349 | |||
2004 | 3,172 | 37,520 | 25,679 | 11,841 | 11.8 | 8.1 | 3.7 | 1.383 | |||
2005 | 3,155 | 37,499 | 26,379 | 11,120 | 11.9 | 8.4 | 3.5 | 1.366 | |||
2006 | 3,139 | 37,639 | 27,202 | 10,437 | 12.0 | 8.7 | 3.3 | 1.348 | 13.9 | 70.0 | 76.4 |
2007 | 3,122 | 40,105 | 26,830 | 13,275 | 12.8 | 8.6 | 4.3 | 1.417 | 10.9 | 70.2 | 76.6 |
2008 | 3,106 | 41,185 | 27,412 | 13,773 | 13.3 | 8.8 | 4.4 | 1.444 | 10.8 | 70.4 | 76.9 |
2009 | 3,089 | 44,466 | 27,528 | 16,938 | 14.4 | 8.9 | 5.5 | 1.551 | 10.4 | 70.6 | 77.0 |
2010 | 3,073 | 44,825 | 27,921 | 16,904 | 14.6 | 9.1 | 5.5 | 1.556 | 11.3 | 70.6 | 77.2 |
2011 | 3,056 | 43,340 | 27,963 | 15,377 | 14.2 | 9.1 | 5.0 | 1.499 | 11.6 | 70.7 | 77.5 |
20123 | 3,037 | 42,480 | 27,599 | 14,881 | 14.0 | 9.1 | 4.9 | 1.58 | 10.7 | ||
2013 | 3,022 | 41,770 | 27,165 | 14,605 | 13.8 | 9.0 | 4.8 | 1.57 | 9.8 | ||
2014 | 3,014 | 43,183 | 27,196 | 15,987 | 14.3 | 9.0 | 5.3 | 1.65 | 8.7 | ||
2015 | 3,007 | 41,763 | 27,878 | 13,885 | 13.9 | 9.3 | 4.6 | 1.64 | 8.8 | ||
2016 | 2,998 | 40,592 | 28,226 | 12,366 | 13.5 | 9.4 | 4.2 | 1.64 | |||
2017 | 2,986 | 37,700 | 27,157 | 10,543 | 12.7 | 9.2 | 3.5 | 1.57 | |||
2018 | 2,973 | 36,502 | 25,645 | 10,857 | 12.3 | 8.6 | 3.7 | ||||
2019 | 2,965 |
1 Մինչև 1959 թվական ծնվածների ևմ ահածաների քանակը համապատասխանաբար հաշվել են ծնելիության և մահացության մակարդակներից.
2 1988 թվականի մահվան բարձր քանակը կապված է Սպիտակի երկրաշարժի հետ. Մինչդեռ 19-րդ դարում մահացության մակարդակը հավասար էր այլ Եվրոպական երկրների մակարդակին[11]։
3 2012 թվականի բնակչությունը վերահաշվարկվել է 2011 թվականի մարդահամարի հիման վրա։
Բնակչության սեռատարիքային կազմը
խմբագրելՄինչև Խորհրդա–գերմանական պատերազմը (1941- 1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959-ին կանայք կազ- ՀՀ մշտական են Բնակչության 52,2 %-ը, 1970-ին՝ բնակչության բաշխումը՝ 51,2 %-ը, 1979-ին 51,3 %-ը, 1989-ին 51 %-ը, ըստ տարիքային խմբերի 2001-ին 52 %-ը, 2010-ին 51,5 %-ը։
Հզ․ մարդ | Բնակչության ընդհանուր թվաքանակից, % | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2007 | 2008 | 2009 | 2010 | 2007 | 2008 | 2009 | 2010 | |
Ամբողջ բնակչությունը | 3222,9 | 3230,1 | 3238,0 | 3249,5 | 100 | 100 | 100 | 100 |
0-14 | 634,8 | 614,0 | 601,2 | 595,7 | 19,7 | 19,0 | 18,6 | 18,3 |
15-64 | 2238,9 | 2268,3 | 2298,8 | 2326,8 | 69,5 | 70,2 | 71,0 | 71,6 |
65 և բարձր | 349,2 | 347,8 | 338,0 | 327,0 | 10,8 | 10,8 | 10,4 | 10,1 |
Հրապարակվել են նար 2017թ. տվյալները[1]։
Բնակչության տեղաբաշխումը և խտությունը
խմբագրելՀայաստանի մշտական բնակչության միջին խտությունը 110 է (2010)։ Խտությունն առավել ըստ մարզերի և Երևանի մեծ է Արարատյան դաշտում, որը Հայաստանի տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված Հայաստանի լեռնային և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։
Ընդամենը | Քաղաք | Գյուղ | |
---|---|---|---|
Հայաստան | 3266,4 | 2091,1 | 1175,3 |
Երևան | 1124,3 | 1124,3 | |
Արագածոտնի մարզ | 142,5 | 33,2 | 109,3 |
Արարատի մարզ | 281,0 | 82,9 | 198,1 |
Արմավիրի մարզ | 286,6 | 102,2 | 184,4 |
Գեղարքունիքի մարզ | 242,3 | 79,9 | 162,4 |
Լոռու մարզ | 281,8 | 165,1 | 116,7 |
Կոտայքի մարզ | 282,7 | 158,7 | 124,0 |
Շիրակի մարզ | 281,7 | 169,3 | 112,4 |
Սյունիքի մարզ | 152,8 | 103,4 | 49,4 |
Վայոց ձորի մարզ | 56,0 | 19,4 | 36,6 |
Տավուշի մարզ | 134,7 | 52,7 | 82,0 |
Քաղաքային և գյուղական բնակչություն
խմբագրելՀայերի թիվն աշխարհում մոտ 10 միլիոն է (2011), որից 3,2 մլն-ը՝ Հայաստանում, 141 հազարը՝ Արցախում։ Հայկական մեծ համայնքներ կան ՌԴ- ում (1,13 մլն, այլ տվյալով՝ 2,2 մլն), ԱՄՆ-ում (1 մլն, այլ տվյալով՝ 1,6 մլն), Ֆրանսիայում (500 հգ.), Վրաստանում (248 հգ., այլ տվյալով՝ 350 հգ.), Սիրիայում (190 հգ.), Արգենտինայում (130 հգ.), Իրանում (100 հգ.), Լիբանանում (60 հգ., այլ տվյալով՝ 140 հգ.), Ուկրաինայում (100 հգ.), Լեհաստանում (92 հգ.), Թուրքիայում (70 հգ.), Ուզբեկստանում (70 հգ.) և այլն։ ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հգ. ընդհանուր բնակչությամբ։ Խորհրդային շրջանում, արդյունաբերության զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ, բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։
Մարդկային զարգացվածության գնահատական
խմբագրելՀամաձայն 2016 թ. հրապարակված հետազոտության[12]
- Հայաստանի մարդկային զարգացվածության ցուցանիշը (HDI) ցածր է քան բոլոր հարևան երկրներում
- Անհավասարության գործակիցը (Coefficient of human inequality) Հայաստանում ավելի ցածր է քան բոլոր հարևան երկրներում
- Անհավասարությունը հաշվի առնող զարգացվածության ցուցցանիշը (inequality-adjusted HDI) Հայաստանում ավելի բարձր է քան բոլոր հարևան երկրներում։
Այսինքն միջին բնակչի զարգացվածության գնահատակը ավելի բարձր է, չնայած նրան որ երկրի ցուցանիշը ավելի ցածր է։ Դա բացատրվում է ցածր անհավասարության գործաքցով։ Այսինքն հարևան երկրների ցուցանիշները ավելի լավ են շատ փոքր քանակով բարեկեցիկ մարդկանց առկայության շնորհիվ։
Այլ միջազգային ուսումնասիրությունների արդյունքներ
խմբագրել2017 թ. Հայաստանը զբաղեցնում էր 121-րդ տեղը համաձայն Երջանկության գնահատականի[13]։ Հայաստանի երջանկության գնահատականը նվազել է 2005-2016 թթ. միջև ընկած ժամանակահատվածում[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «The Demographic Handbook of Armenia, 2017 - Summary» (PDF). Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Map Armenia - Popultion density by administrative division». www.geo-ref.net. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։
- ↑ 4,0 4,1 4,2 Աշխարհի ատլաս, Երևան, 2014։
- ↑ admina. «4 միլիոն 650 հազար՝ Հայաստանում կանխատեսվող բնակչությունը 2000թ-ին. գրում է «Սովետական Հայաստանը» 1976-ին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ B.R. Mitchell. International historical statistics 1750-2005: Africa. Asia and Oceania
- ↑ http://unstats.un.org/unsd/demographic/products/dyb/dyb2.htm#2001 United nations. Demographic Yearbooks
- ↑ «Statistical Committee of Armenia». armstat.am.
- ↑ «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей». www.demoscope.ru.
- ↑ «The Demographic Handbook of Armenia, 2014 / Armenian Statistical Service of Armenia». armstat.am.
- ↑ Baten, Jörg (2016). A History of the Global Economy. From 1500 to the Present. Cambridge University Press. էջ 265. ISBN 9781107507180.
- ↑ «HDI 2016 report» (PDF).
- ↑ «World Happiness Report 2017 – World Happiness Report». worldhappiness.report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «երջանկության գնահատականի փոփոխությնները Եվրոպայում 2005-2016 թթ».
Նշումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |