Յարխուշտա

հայկական ազգային պար

Յարխուշտա, Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պար, որը պարում էին տղամարդիկ։ Պատկանում է ծափ պարերի տեսակին[1][2]։

Յարխուշտա պարը «Կարին» խմբի կատարմամբ

Անվան ստուգաբանություն խմբագրել

Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։

Պատմություն խմբագրել

«Յարխուշտան» այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում։ Դեռևս 20-րդ դարի 30-ական թթ. այն բեմականացրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը[2]։ Յար խուշտա պարը Ս․ Լիսիցյանի գիտարշավներից մեկի ընթացքում ցուցադրել են Աշնակի բնակիչները՝ 1932 թվականին։

Պարի շարժումները խմբագրել

Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ[3]։ Պարն ունի իր տարատեսակները։

Թաք Յար խուշտա խմբագրել

Թաք կամ Խարզանի յար խուշտան անվանում են նաև Թաք Աղրուշտա։ Պատկանում է ռազմական ծափ- պարերի խմբին։ Պարային ֆիգուրան այնպես է կառուցվում, որ պարողների դերերը փոխվում են․ գրոհում ու պաշտպանվում են հերթով։ Խարզանի յար խուշտան պարելիս հարվածում են մեկ ձեռքով և ծնկի չեն իջնում։ Պարում են լայնադիր դասավորությամբ, առանց ձեռքերի բռնվածքի։ Դիմահար շարքերից մեկը գրոհում է, մյուսը դիմագրավում, ընդունում հարվածը, ապա հետ մղվում վահանի պես վեր բարձրացրած աջ ձեռքով՝ ձեռքերը հակառակորդի ձեռքերի բարձրության վեր հանելով։ Իրար դեմ կանգնած յուրաքանչյուր զույգ մենամարտ է ներկայացնում[4]։

Սլիվանի Յար խուշտա խմբագրել

Երկու ափով հարևանի ձեռնափերին հարվածելով՝ կատարվող պարերում հակառակորդները հարվածին պատասխանում են նույն պահին, այստեղ չկա վահանի դերը, երկու կողմն էլ մեկ գրոհում է, մեկ պաշտպանվում։ Պարելու այս ձևը անվանել են Սլիվանի Յար խուշտա։ Պարողները շրջանաձև են գնում, իրար հետևից՝ փոխելով ձեռքերի դիրքն ու իրենք իրենց ծափ զարկելով։ Հետո շարվում երկու շարքով, գրոհում, ձեռքերը վեր պարզած հարվածում հակառակորդի ձեռքերին ու կրկին պտույտ գործում։ Շատ տպավորիչ է կատարումը ձայնարկություններով․

 

Թոզըլբանո, Թոզըլբան,
Թոզըլբանո, Թոզըլբան․․․

 

Այս բացականչության իմաստը ստույգ վերծանված չէ, հավանաբար մարտակոչ է եղել։ Սլիվանի Յար խուշտայում նկատելի է բացառիկ մի երևույթ՝ զուռնայ-դհոլի ու երգի մեղեդիները տարբեր են։ Սովորաբար զուռնան նվագում է երգի մեղեդին՝ զարգացնելով այն ավելի, քան մարդկային ձայնն է կարողանում, այս պարում գործիքային ու երգային մեղեդիները տարբեր են, երկուսն էլ շատ կարճ։ Պարային ֆիգուրան կազմված է տարբեր կողմերի վրա կատարվող 12 շասեներից։ Առաջին մասի ռիթմը հանդարտ է։ Ապա մյուս մասերում արագանում է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կիլիչյան, Նաիրա (2002). Ծիսական պարը հայոց մեջ. Երևան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Մուղնի. էջեր էջ 46-53. ISBN ISBN 99930-929-9-1. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. 2,0 2,1 «Յարխուշտա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  3. Հայկական սովետական հանրագիտարան
  4. Ս․Լիսիցյան, Հայկական հինավուրց պարեր, Երևան, 2013, էջ 197։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 121