Հայերը Բարսելոնայում կամ Բարսելոնահայեր (կատ.՝ Els armenis de Barcelona, իսպ.՝ Los armenios de Barcelona), Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և դրա մերձակայքում բնակվող հայերը։

Բարսելոնահայեր
Ընդհանուր քանակ
15.000
Բնակեցում
Իսպանիա Իսպանիա 15 հազար
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
հայերեն, իսպաներեն, կատալոներեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն

Հայերը համարվում են Բարսելոնա քաղաքում ապրող խոշոր ազգային փոքրամասնություններից մեկը։

Պատմություն խմբագրել

Կատալոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները սկիզբ են առնում Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Զ-ի կնոջ՝ Կոնստանցա Սիցիլիացու ժամանակներից[1]։

Բարսելոնան Իսպանիայի երկրորդ ամենահայաշատ քաղաքն է՝ մայրաքաղաք Մադրիդից հետո։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ Բարսելոնա քաղաքում ապրում է շուրջ 2200 հայկական ընտանիք՝ 15 հազար բնակչով[2]։

Հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է մայրաքաղաքում և միայն մի ստվար զանգվածն է բնակվում Բարսելոնայի արվարձաններում։ Բարսելոնահայ համայնքը այժմ գտնվում է հասարակամշակութային կազմավորման շրջանում և ակտիվորեն մասնակցում է Բարսելոնայի քաղաքային կյանքին։

Իսպանիայի Թագավորության տարածքում չկա որևէ հայկական եկեղեցի, սակայն քննարկվում է Բարսելոնայում, ինչպես նաև Իսպանիայի մյուս հայաշատ քաղաքներում հայկական եկեղեցի կառուցելու հարցը։ Բարսելոնահայերի, ինչպես և Իսպանիայի տարածքում ապրող մյուս հայերի շահերը ներկայացնում է Մադրիդում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Բարսելոնայում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ուսուցանվում է նաև հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն։ Բարսելանահայերը խոսում են հայերեն և իսպաներեն, ինչպես նաև կատալոներեն լեզուներով։ Մեծ մասամբ նրանք հարում են հայ առաքելական եկեղեցուն։ Բարսելոնայում գործում են  իսպանահայերի համայնքային կազմակերպություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կատալոնիան և Հայաստանն ունեն պատմության ընդհանուր էջեր՝ ամեն ինչ Իսպանիայի քաղաքային կյանքի մասին». Испания по-русски. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. «Հայ համայնքի մասին՝ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն». spain.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել