Սանտյագո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտյագո (այլ կիրառումներ)
Սանտյագոն (իսպաներեն՝ Santiago de Chile) Չիլիի մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը, նաև Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։ Չնայած Սանտյագոն երկրի մայրաքաղաքն է, սակայն օրենսդիր մարմինների նստավայրը Վալպարաիսո քաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սանտյագո | |||||
իսպ.՝ Santiago de Chile | |||||
| |||||
Երկիր | Չիլի | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
Հիմնադրված է | 1541 թ. | ||||
Մակերես | 837,89 կմ² | ||||
ԲԾՄ | 521±1 մետր | ||||
Բնակչություն | ▲6 257 516 մարդ (2017)[1] | ||||
Խտություն | 8 46 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 56 2 | ||||
Փոստային դասիչ | 3580000 | ||||
Պաշտոնական կայք | gobiernosantiago.cl(իսպ.) | ||||
| |||||
Սանտյագոն հիմնադրվել է 1541 թվականի փետրվարի 12-ին իսպանացի կոնկիստադոր և Չիլիի առաջին նահանգապետ Պեդրո դե Վալդիվիայի կողմից և անվանվել է Հակոբոս առաքյալի անունով (իսպ.՝ Santiago), ով համարվում էր Իսպանիայի հովանավորը։
Տեղակայված է Չիլիի կենտրոնական մասում, Խաղաղ օվկիանոսից 145 կմ դեպի արևելք, միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 540 մ, քաղաքի մակերեսը կազմում է 600 կմ², իսկ ընդհանուր մայրաքաղաքային տարածքը - 2109 կմ²[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։ |