Շալախո, տղամարդու հայկական մենապար, հատկապես տարածում է գտել որպես խնջույքների ու երեկույթների պար։ Մեղեդին առաջինը գրի է առել, դաշնամուրի համար մշակել ու կատարել է Տիգրանյանը (1895)։ Այնուհետև պարի երաժշտությունը մշակել են և այլ կոմպոզիտորներ։ 1938 թվականից տեղ է գտել Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի, ապա և այլ անսամբլների ծրագրերում, օպերա-բալետային ներկայացումներում։ Պարաքայլերը կազմված են բարդ ու կտրուկ շարժումներից, որի համար պահանջվում է արագաշարժություն ու ճարպկություն։ Պարաձևն ունի ծնկածալ նստումներ (չաթմա), պտույտներ ու բարձր թռիչքներ։ Քայլերը կատարում են բացառապես ոտքերի մատներին, ձեռքերի ու իրանի կտրուկ դարձումներով։ Ոճով ավելի մոտ է վրացական ժողովրդական պարերին։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (հայկական chasse) իր տարբերակներով։ Պարեղանակի չափը երկմաս է Արամ Խաչատրյանը իր «Երջանկություն» և «Գայանե» բալետներում յուրատեսակ մեկնաբանել է երկմաս-եռամաս չափով։

Շալախո
Ծագել էԱնդրկովկաս
«Մասիս» անսամբլ (Արգենտինա)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 413