Աթենաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթենաս (այլ կիրառումներ)
Աթենաս[2] (հին հունարեն ՝ Ἀθηνᾶ կամ Ἀθηναία «երկրի տիրուհի»), Աթենաս-Պալլաս (Παλλὰς Ἀθηνᾶ), հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմ: Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից: Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում:
Աթենաս | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստվածուհի |
Դիցաբանություն | հին յունական դիցաբանութիւն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Նանե |
Երևի համընկնում է | Միներվա և Pallas? |
Նստավայր | Օլիմպոս[1] |
Աշակերտ է | Օլիմպոս[1] |
Հայր | Զևս |
Մայր | Մետիս և Կորիֆ |
Քույր/Եղբայր | Մանես |
Զավակներ | Broteus? |
Ասպարեզ | իմաստություն[1], պատերազմ[1], մանածագործություն[1], Խեցեգործություն[1] և Գյուղատնտեսություն[1] |
Athena Վիքիպահեստում |
ՀանդերձանքըԽմբագրել
Աթենասը առավել տարբերվող է մյուս աստվածուհիներից ի շնորհիվ իր արտաքինի: Նա պատկերվել է զենք ու զրահով և նրան ուղեկցել են սուրբ համարվող կենդանիները: Հանդերձանքի մեջ մտնում են՝
- Սաղավարտ
- Էգիդա՝ այծի կաշվից և զարդարված Մեդուզա Գորգոնայի գլխով
- Հանդես է գալիս Նիկե աստվածուհի ուղեկցությամբ
- Ձիթենի՝ հին հույների սուրբ ծառը
- Բու՝ իմաստության խորհրդանիշ
- Օձ՝ խորամանկության խորհրդանիշ
Նրան նկարագրել են մոխրագույն աչքերով և ոսկեգանգուր մազերով: Հոմերոսը նրան վերագրել է «բվաչյա» ընդգծելով նրա մեծ աչքերը։
Առասպելներ Աթենասի մասինԽմբագրել
Աթենասի ծնունդըԽմբագրել
ՏոհմածառԽմբագրել
Ուրանոս | Գեա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուրանոս | Օվկիանոս | Թետիս | Քրոնոս | Հռեա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մետիս | Զևս | Հերա | Պոսեյդոն | Հադես | Դեմետրա | Հեստիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աթենաս[3] | a[4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
b[5] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արես | Հեփեստոս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լետո | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ապոլլոն | Արտեմիս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մայա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հերմես | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեմելե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիոնիսոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիոնե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
a[6] | b[7] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աֆրոդիտե | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աթենասի ծննդյան առասպելը հաճախ պատմվում է մի քանի տարբերակով: Աթենասին համարում են Զևսի սիրելի զավակ, ով ծնվել է վերջինիս գլխից: Ըստ մի առասպելի՝ երբ հղիանում է Մետիսը (Աթենասի մայրը և իմաստության աստվածուհին), մոյրաները Զևսին հայտնում են ապագա ժառանգի կատարելության մասին. նա լինելու էր հզոր, իմաստուն և համարձակ: Սա իմանալով Զևսը կուլ է տալիս հղի կնոջը: Մի որոշ ժամանակ անց Զևսն ունենում է սարսափելի գլխացավ և պատվիրում Հեփեստոսին բացել իր գլուխը: Հեփեստոսը կացնով հարվածում է գլխին և Զևսի գլխից դուրս է գալիս զինավառ Աթենասը: Ըստ Պինդարեսի Աթենացի ծննդյան օրը Ռոդոս կղզում տեղաց ոսկի անձրև: Հայտնի է նաև առասպելի մեկ այլ տարբերակ: Ըստ Արիստոկլեսի՝ Կրետե կղզում Աթենասը փակվել էր ամպի մեջ և հայտնվեց ի շնորհիվ Զևսի կայծակնային հարվածի: Այս առասպելն արտացոլում է կայծակի շանթահարումը անձրևաբեր ամպից:
ԾնողներըԽմբագրել
Թեև ամենատարածվածը Աթենասի ծնունդն է Զևսի գլխից, գոյություն ունեն մի քանի տարբերակներ նրա ծնողնեի առումով:
- Մայրը
- Հայրը
ԾննդավայրըԽմբագրել
Աթենասի ծննդավայրրի մասին գոյություն ունեն մի շարք հակասություններ: Էսքիլեսը առաջ է բերում հետևյալը, որ նա ծնվել է Լիբիայի Տրիտոնիդոս լճի մոտ: Հերոդոտոսն արձանագրում է, որ ավսեիները նրան համարում են Պոսեյդոնի և Տրիտոնիդոս լճի աստվածուհու դուստրը: Ըստ Լուկանոսի՝ գլխից դուրս գալուց հետո նա գնաց Լիբիա, որտեղ անվանեցին նրան Տրիտոնիդոս (այս պատմությունները կապված են Աթենասի մականունների հետ՝ Տրիտոնիա և Տրիտոգենեա, որոնք հանդիպում են Հոմերոսի ավանդազրույցներում):
- Կրետե կղզու Տրիտոն գետի տարբերակը, որտեղ դեռևս պահպանվել է Աթենասի տաճարը առաջ է բերում Դիոդորոս Սիցիլիացին
- Բացի դրանից Ֆեսալիայի արևմուտքում գտնվող Տրիտոն գետում
- Պավսանիասը պատմում է, որ Աթենասը ծնվել է Արկադիայում, որտեղ գտնվում էր Զևսի զոհասեղանը
- Աթենասի ծննդավայրը համարում են Ապալկոմեն քաղաքը, որտեղ նրան մեծացրել են տեղի բնակիչները
Ծննդյան տարեթիվըԽմբագրել
Աթենասի տարեդարձը նշվել է Պանաֆինեյական խաղերի ժամանակ (հեկատոմբեոնի 28-ին՝ օգոստոսի 18-ին) և այդ օրերին չեղյալ են համարվել բոլոր դատական նիստերը: Համաձայն «Եվսենիոսի քրոնիկոնի» կույսը (Աթենասը) հայտնվել է Տրիտոն լճի մոտ Աբրահամից 237 տարի հետո (մ. թ. ա. 1780 թ.):
Ատտիկեի դատըԽմբագրել
Մեկ այլ կարևոր դիցաբանական սյուժե պատմում է թե ինչպես նա ստացավ տիրապետություն Ատտիկեի վրա, քաղաքն անվանեցին իր պատվին և մտավ պատմության մեջ:
Ըստ լեգենդի՝ առաջինը Պոսեյդոնն եկավ Ատտիկե, եռաժանիով հարվածեց Ակրոպոլիսի վրա և հայտնվեց ծովի ջրի աղբյուր (ըստ մեկ այլ առասպելի նա ստեղծեց ձի) Էրեքթեոնի տաճարի մոտ: Նրա ետևից հայտնվեց Աթենասը, որն իր նիզակի մեկ հարվածով հողից աճեցրեց ձիթենի: Դատավորների որոշմամբ հենց նա ճանաչվեց հաղթող, քանի որ նրա նվերը մարդկանց շատ ավելի օգուտ կտար քաղաքին, իսկ քաղաքը կոչեցին Աթենասի պատվին՝ Աթենք: Լեգենդի հետագա շարադրանքը առաջ է բերում Վառոն: Երբ քաղաքում հայտնվում է ձիթենին և աղբյուրը Կեկրոպ թագավորը գնաց Դելֆի ըստ օրակուլի քվեարկության դրեց քաղաքի անվանման հիմնահարցը: Տղամարդիկ քվեարկեցին Պոսեյդոնի օգտին, կանայք՝ Աթենասի, իսկ կանանց քանակը մեկով շատ էր: Դրանից հետո Պոսեյդոնն ալեկոծեց քաղաքը, իսկ աթենացիները կանանց դատապարտեցին եռակի պատժի՝ զրկեցին ձայնի իրավունքից, ոչ մի երեխա չպիտի կրեր մոր ազգանունը և ոչ մեկ չպետք է նրանց կոչեր աթենուհի:
Աթենասը, Հեփեստոսը և ԷրիխտոնիոսըԽմբագրել
Չնայած որ դասական բանահյուսությունում Աթենասին համարում են կույս, հանդիպում են հուշագրեր Աթենասի և Հեփեստոսի երեխայի ծննդի վերաբերյալ:
Ըստ լեգենդի՝ Զևսը երդվել էր կատարել Հեփեստոսի խնդրանքը, քանի որ նա ստեղծել էր աստվածների անպարտելի զենքը (մեկ այլ տարբերակում նա ազատել էր Հերային կապանքներից): Հեփեստոսը (Պոսեյդոնի դրդմամբ) խնդրեց Աթենասին իրեն կնության տալ. Զևսը չէր կարող երդումը դրժել, բայց խորհուրդ տվեց դստերը զգուշանալ: Երբ Աթենասն իր զենքի համար եկավ Հեփեստոսի մոտ, վերջինս փորձեց տիրանալ նրան, իսկ դիցուհին՝ ազատվել նրանից: Հեփեստոսը գնաց նրա հետևից, իսկ Աթենասը նիզակով վիրավորեց նրան: Աթենասը բրդյա շորով մաքրեց և թաղեց Հեփեստոսի սերմերը հողի մեջ, իսկ մայր Գեան երեխա ծնեց: Այդ պատճառով էլ Էրիխտոնիոսին համարում են ինչպես Հեփեստիոսի և Գաեյի այնպես էլ Հեփեստոսի և Աթենասի որդին, իսկ անունը թարգմանաբար նշանակում է «էրիոն» - բուրդ կամ «էրիս» - պառակտություն և «խտոն» - հող: Աթենասը գաղտնի մեծացնում է Էրիխտոնիոսին, ցանկանալով դարձնել անմահ, հետո զամբյուղով ուղարկում է Կեկրոպի դստեր՝ Պանդրոսեի մոտ (կամ երեք դստրերին՝ Ագլավրիսին, Հերսեին և Պանդրոսեին): Եվրիպիդեսը պատմում է, որ Աթենասը երեխայի հետ դրել էր երկու օձ, այդ պահից ի վեր Աթենքում երեխաների վզից կախում էին օձերով կամ վիշապներով կախազարդեր: Քույրերը տեսնելով օձերին սարսափահար են լինում և իրենց գցում են անդունդը: Քույրերի մահից հետո Էրիխտոնիոսին մեծացնում է Աթենասը իր իսկ տաճարում: Հասունանալով պատանին Ակրոպոլիսում կանգնեցնում է Աթենասի քսոանը և մեկնարկում պանաֆինեական խաղերը դիցուհու պատվին:
Մեդուզա և ՏիրեսիասԽմբագրել
Ըստ առասպելի Մեդուզան, չնմանվելով իր քույրերին Գորգոնաներին, գեղեցիկ կին էր և Աթենասի տաճարի քրմուհի: Պոսեյդոնը, մերժում ստանալով Մեդուզայից, որոշում է բռնի ուժով տիրանալ նրան: Մեդուզան պաշտպանվելով Պոսեյդոնից թաքնվում է Աթենասի տաճարում և խնդրում աստվածուհուց օգնել իրեն: Աթենասը լիովին կերպարանափոխում է նրան՝ Մեդուզայի վարսերը դառնում են օձեր, իսկ ամբողջ մարմինը ծածկվում է թեփուկներով, և նրա մեկ հայացքը կարող էր տղամարդուն դարձնել քար:
Մեկ այլ պատմության մեջ, երբ աստվածուհին լոգանք էր ընդունում, նրան տեսնում է Տիրեսիասը և կուրանում: Կորցնելով իր տեսողությունը նա ստանում է առանձնահատուկ նվեր՝ թռչուննեի հետ խոսելու կարողություն և ապագան գուշակելու հմտություն:
Աթենաս—հովանավորԽմբագրել
Որոշ առասպելներում ասվում է, որ հենց նա է Պերսևսին օգնել՝ տալով իր վահանը, որպեսզի կարողանա գլխատել Գորգոնա Մեդուզային: Նա հանձնարարեց Հերակլեսին մաշկազերծ անել նեմեյան առյուծին օգտագործելով իր իսկ ճանկերը: Նա նաև օգնեց Հերակլեսին ոչնչացնել Սպիմֆալյան թռչուններին և նավարկել անդրշիրիմյան աշխարհ՝ Կերբերոսին կապելու համար:
«Ոդիսական»-ում Ոդիսևսի խորամանկամտությունը նկատելի եղավ Աթենասի համար: Այստեղ Աթենասը հայտնվում է Ոդիսևսի մտքերում ուղորդելով նրան Տրոյայից տուն՝ Իթաքե: Նրա առաջնորդող գործողությունների շնորհիվ Աթենասն ստացավ «հերոսների պաշտպան» անունը: Աթենասը հայտնվում է նաև Նավսիկայի երազներում և կարգադրում հոգ տանել Ոդիսևսի մասին և օգնել նրան տուն վերադառնալ: Դիցուհին նաև պատմում է Ոդիսևսին, որ Իթաքեում նրան արդեն մեռած են համարում և իր կնոջ ձեռքն են խնդրում: Տպավորված Ոդիսևսի խորամանկամտությունից նա խորհուրդ է տալիս այնպես անել, որ ետ գրավի իր թագավորությունը: Նա քողարկում է Ոդիսևսին մուրացկանի արտաքինի տակ այնպես, որ ոչ ոք չկարողանա ճանաչել՝ նույնիսկ Պենելոպեն և օգնում է վռնդելու կնոջ փեսացուներին:
Պարիսի ընտրությունըԽմբագրել
Մեկ այլ առասպել. Օլիմպոսի բոլոր աստվածները և աստվածուհիները, ինչպես նաև հունական դյուցազունները հրավիրված էին Պելևսի և Թետիսի հարսանիքին: Միայն Էրիսը՝ երկպառակության և կոնֆլիկտների աստվածուհին, հրավիրված չէր այդ տոնախմբությանը: Նա ցասում ապրեց դրանից. այսպիսով Էրիսը եկավ ոսկե խնձորը ձեռքին, որի վրա գրված էր καλλίστῃ (ամենագեղեցիկին), և նետեց այն դիցուհիների կողմը: Աֆրոդիտեն, Հերան և Աթենասը վիճեցին «ամենագեղեցիկ»-ի կոչմանն արժանանալու համար, քանի որ երեքն էլ լիիրավ արժանիքներ ունեին:
Վեճը լուծելու համար նրանք դիմեցին Պարիսին՝ տրոյական արքայազնին: Իդա լեռան մոտ լոգանք ընդունելուց հետո, որը գտնվում էր Տրոյայի հարևանությամբ, նրանք եկան Պարիսի մոտ լսելու նրա վճռի մասին: Քանի դեռ Պարիսը իր ընտրությունը չէր կայացրել (երեքն էլ իդեալական գեղեցկություն ունեին) դիցուհիները սկսեցին սիրաշահել նրան: Հերան՝ մայր դիցուհին, պատրաստ էր տալու նրան իշխանություն ամբողջ Ասիայի և Եվրոպայի վրա, Աթենասը՝ իմաստնություն, համբավ և ռազմական փառք, իսկ Աֆրոդիտեն՝ ամենագեղեցիկ կնոջ սերը, և Պարիսը առանց տատանվելու խնձորը տվեց Աֆրոդիտեին: Այդ կինը Հեղինեն էր, որը դժբախտաբար արդեն Սպարտայի արքա Մենելայոսի կինն էր: Աթենասը և Հերան զայրացան որոշման վրա և ի պատիժ Պարիսի առաջ բերեցին Տրոյական պատերազմը:
Տրոյական ձիԽմբագրել
Աթենասի կապը տրոյական ձիու կառուցման հետ, որը վերջ դրեց պատերազմին, շատ ակնհայտ է: Նախ՝ իրեն է պատկանում ձիու միտքը, երկրորդ՝ ձին համարում են Աթենասի նվերը, երրորդ՝ նա ամեն գնով փորձում էր գրավել Տրոյան: Եվրիպիդեսը գրում է, որ Իլիոնն ընկավ «Պալլասի կամքով» և նրա ուժով: Պատմում են, որ Էպեյոսը կառուցեց տրոյական ձին աստվածուհու մտահաղացմամբ և օգնությամբ: Քվինտ Սմիրնսեցին գրում է. Էպեյոսը երազում տեսնում է դիցուհուն, իսկ արդեն երեք օր հետո ձին արդեն պատրաստ էր: Հետո իր կառուցողական գործիքները նվիրաբերեց Աթենասին՝ դնելով դրանք դիցուհու տաճարում:
Դրանից բացի՝ Աթենասը սուրհանդակի կերպարանքով խորհուրդ տվեց Ոդիսևսին թաքցնել աքայական դյուցազուններին: Հետագայում դիցուհին աստվածային ուտելիք էր մատուցում նրանց, որպեսզի սովից չմահանան: Երբ մտահղացումը իրագործվում էր, Սինոնը ասում է տրոյացիներին, որ այս նվերը Աթենասին կպաշտպանի իրենց քաղաքը պալլադիումի փոխարեն: Շատ գրողներ են համարում ձին աքայացիների նվերը աստվածուհուն: Դիցուհին վատ կանխանշաններ (երկրաշարժ) է ուղարկում տրոյացիներին, Լաոկոոնի ձին ոչնչացնելու առաջարկից հետո, և ուրախանում է, երբ տրոյացիները չէին հավատում նրան և որոշում են ձին մտցնել քաղաք, նաև օձեր է ուղարկում Լաոկոոնի և իր երկու որդիների վրա: Աստվածուհին ինքն է օգնում տրոյացիներին ձին տանել քաղաք դեպի Աթենասի տաճար: Հոմերոսը հիշատակում է, որ Աթենասը պարտադրում է Հեղինեին ետ մնալ ձիուց: Տրիֆիոդորոսը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, թե ինչպես Հեղինեն եկավ Աթենասի տաճար և երեք անգամ պտտվեց ձիու շուրջը, հատ առ հատ տալով դյուցազունների անունները, այդ պահին նրան երևում է Աթենասը ստիպում հեռանալ տաճարից: Տրոյայի կործանման գիշերը Պալլասը նստած էր Ակրոպոլիսի վրա և շողշողացնում էր էգիդան:
Աթենասը և դյուցազուններըԽմբագրել
Հին հունական դիցաբանությունում մանրամասն ներկայացված է Աթենասի օգնությունը հույն հերոսներին, հենց նա է օգնում նրանցից շատերին իրենց սխրագործություններ կատարելիս:
Դյուցազուն | Պատկեր | Առասպելներ |
---|---|---|
Պերսևս | Դիկտիսը Պերսևսին դաստիարակում է Աթենասի տաճարում: Աթենասը խնամում է նրան և տալիս է նրան իր սուրն ու վահանը (մեկ այլ տարբերակում ասվում է,որ սուրը նրան տալիս է Հերմեսը) և հուշում նրան ինչպես հաղթել Մեդուզային:
Պերսևսը որպես նվեր դիցուհուն զոհ մատուցեց և նվիրեց Գորգոնայի գլուխը. Աթենասը նվերն ընդունելով զարդարեց Մեդուզայի գլխով իր վահանը: Ըստ առասպելի՝ Աթենասը Պերսևսին, Անդրոմեդային, Կասսիոպեային և Կեփեոսին տարավ երկինք և դարձրեց համաստեղություներ: | |
Կադմոս | Աթենասի մասնակցությունը Կադմոսի ճակատագրում մեծ է, սակայն դրանք պահպանվել են հետագա աշխատություններում:
Աթենասը ոգևորում է նրան թեբեական վիշապի դեմ մարտից առաջ և տալիս է նրան քար, որով էլ Կադմոսը սպանում է վիշապին: Աթենասի խորհրրդով նա վիշապի ատամները ցանում է հողի մեջ: Դրանից հետո Կադմոսը զոհ է մատուցում դիցուհուն, որը տանում է իրեն դեպի Թեբե: | |
Հերակլես | «Իլիական»-ում մանրամասն ներկայացվում է Աթենասի օգնությունը Հերակլեսին:
Աթենասը փրկում է նրան մանուկ ժամանակ, Հերային խնդրում կերակրել նրան և տանում Ալկմենեի մոտ դաստիարակության: Աթենասը քար է նետում խելակորույս Հերակլեսի գլխին և փրկում Ամֆիտրիոնին. այդ քարը հայտնի է Սոֆրոնիստեր անվանումով՝ գիտակցություն պարգևող: Հերակլեսը դիցուհուց ստանում է զենք ու զրահ Օրհոմենի դեմ պայքարից առաջ (մեկ այլ տարբերակում նա ստանում է Հեփեստոսից ոսկե զրահ, իսկ Աթենասից՝ թիկնոց): Աթենասի Տասներկու սխրանքների աջակցությունը՝
Գիգանտոմաքիայի ժամանակ Աթենասը երկնքից իջնելով սպանում է Աստերոսին (Հերակլեսի հակառակորդին), մաշկազերծ է անում: Հայտնի է, որ հենց Աթենասի խորհրդով Զևսը կանչեց Հերակլեսին տիտանների դեմ պայքարի, և հենց իր խորհրդով Հերակլեսը կարողացավ սպանել Ալկիոնեոսին: Աստվածուհին օգնում է նրան նաև ուրիշ սխրագործություններում՝
Երբ արդեն եկել էր մահվան ժամը Հերակլեսը կանչում է աստվածուհուն, և վերջինս նրան բարձրացնում է երկինք: | |
Տիդեյոս |
Աթենասը Տիդեյոսին օգնել է թեբեացիների դեմ կռվի ժամանակ: Յոթնյակը ընդդեմ թեբեացինեի արշավի ժամանակ Աթենասը ուղեկցում է նրանց և իր վահանով պաշտպանում նրանց նիզակներից և նետերից: Երբ Տիդեյոսը մահացու վիրավորվեց, Աթենասը Զևսից խնդեց անմահության հեղուկը, սակայն տեսնելով, որ Տիդեյոսը չէր կարողանում իրեն տիրապետել և վնասում էր Մելանիպին, հրաժարվում է տալ նրան թուրմը: | |
Դիոմեդես | Աթենասը Դիոմեդեսին օժտում է հզորությամբ և ի պատիժ Աֆրոդիտեի ուղղում է Դիոմեդեսի նիզակը դեպի Պանդարոսը: Դիոմեդեսի հետ զրուցելիս նա ոգևորում է նրան Արեսի դեմ մարտից առաջ, իսկ մարտի ժամանակ Դիոմեդեսի նիզակը ուղղում է դեպի Արեսի որովայնը:
Ըստ Քվինտ Սմիրնսեցու՝ Ոդիսևսն ու Դիոմեդեսը առևանգում են դիցուհու արձանը Տրոյայից և Արգոսում կառուցում են տաճար ի պատիվ աստվածուհու: Դիոմեդեսը առաջիններից մեկն էր, որ տիրացել էր Պալլադիումի: Ըստ Հորացիոսի՝ դիցուհին Դիոմեդեսին բարձրացրել էր երկինք, որպես աստվածություն: | |
Աքիլլես |
Աքիլլեսի ուսուցումը Ջեյմս Բարրի 1772 թ. |
«Իլիական»-ում Աթենասը հայտնվում է Աքիլլեսին մարդկային կերպարանքով և ուժ է տալիս նրան: Նաև խորհուրդ է տալիս մենամարտել Հեկտորի հետ, միևնույն ժամանակ հայտնվում է Հեկտորի մոտ Դեիֆոբոսի կերպարանքով և ստիպում՝ ընդունել մենամարտը: Այնուհետև Աթենասը Աքիլլեսին է տալիս իր նիզակը: Սա ստանալով Աքիլլեսը Հեկտորին դիմում է հետևյալ խոսքերով. «Իմ նիզակով Տրիտոգեան քեզ կհնազանդեցնի»:
Հեկտորին հաղթելուց հետո նա զոհ մատուցեց Աթենասին և նիզակը դրեց Ֆասելիդեում՝ աստվածուհու տաճարում: Դյուցազնի մահից հետո նա գալիս է, ողբում հերոսի մահը և օծում նրան ամբրոզիայով: |
Ոդիսևս |
Ոդիսևսը և սիրենները Ջոն Ուիլիամ Ուոթերհաուս 1891 թ. |
Ինչպես «Իլիական»-ում այնպես էլ «Ոդիսական»-ում Աթենասը աջակից է հանդիսանում Իթաքեի արքային:
Հերայի խորհրդով նա կերպարանափոխում է Ոդիսևսին, որպեսզի վերջինս լռեցնի ժողովրդին: Նրան և Դիոմեդեսին օգնում է պաշտպանվել հակառակորդի նետերից տրոյական պատերազմում: Կարևոր է նշել, որ «Ոդիսական»-ում Աթենասի կերպարը չի հայտնվում ոչ մի տեսարանում, բացի այն դեպքից, երբ Ոդիսևսը և իր ընկերները գտնվում են Պոլիֆեմի քարանձավում, և Ոդիսևսը աղոթում է աստվածուհուն: Կիրկեի կղզում նրան օգնության է հասնում Հերմեսը և Կալիպսոյի մոտ գնում է ևս նա, իսկ Ոդիսևսը մակույկ է կառուցում առանց Աթենասի օգնության: Սակայն երկրորդ պոեմում դիցուհին հայտնվում է մի քանի կերպարանքներով.
Իթաքե վերադառնալու ճանապարհին Աթենասը Ոդիսևսին կերպարանափոխում է ալեհեր ծերունու, իսկ արդեն Իթաքեի արքունական պալատում վերադարձնում է իր իրական տեսքը: Ոդիսևսը կրկնակի անգամ խնդրում է աստվածուհուց օգնություն Պենելոպեի փեսացուներից ազատվելու համար: Հոմերոսը գրում է՝ Ոդիսևսը Աթենասի հետ մշակում է փեսացուների պատիժը: |
Յասոն |
Յասոնը ոսկե գեղմը ձեռքին Բերտել Թորվալդսեն |
Ըստ «Արգոնավտիկա» պոեմի՝ արշավից առաջ Յասոնը աղոթք է անում Աթենասին և մյուս աստվածներին: Պոեմում նկարագրված է Աթենասի և Հերայի քննարկումները, նաև Զևսի հետ երկխոսությունը:
Մարտերի ժամանակ դիցուհին էգիդայով և վահանով պաշտպանում է Յասոնին և խուճապի մեջ գցում թշնամիներին |
Բելլերոփոնտես | Պինդարոսը պատմում է. Բելլերոփոնտեսը երազում տեսնում է Աթենասին, երբ քնում է նրա զոհասեղանին: Արթնանալով Բելլերոփոնտեսն ուղևորվում է դեպի այն հովիտը, ուր պատվիրել էր նրան աստվածուհին և այնտեղ հնազանդեցնում է Պեգասին Աթենասի նվիրած մտրակով և սանձով: | |
Նեստոր |
Նեստորը իր որդիների հետ Պիլոս կղզում |
Աթենասը օգնում է Նեստորին Էրևֆալիոնի և էլեյացինեի դեմ մարտում և դրա համար Նեստորը զոհ է մատուցում աստվածուհուն:
«Ոդիսական»-ում Նեստորը ճանաչում է դիցուհուն իրեն այցելելիս և Նեդուսիայում նրա տաճարն է կառուցում: |
Աթենասը և մյուս աստվածներըԽմբագրել
Աթենասը և ԶևսըԽմբագրել
Աթենասը Զևսի հավատարիմ ուղեկիցներից է և տիրակալը հաճախ է նրան վստահում իր գործողությունները: Աթենասը նաև ինքն է խոհուրդներ տալիս Զևսին և օգնում նրան: «Ոդիսական»-ում Աթենասի խնդրանքով Զևսը ուղարկում է Հերմեսին Կալիպսոյի մոտ Ոդիսևսին վերադարձնելու նպատակով: «Իլիական»-ում հիշատակվում է, որ Աթենասը դառնում է Հերայի և Պոսեյդոնի դաշնակիցը Զևսի դեմ: Երբ Աթենասը պատրաստվում է Հերայի հետ օգնել աքայացիներին, Զևսի պատվերով Իրիսը կանգնեցնում է նրանց: Մի էպիկական տեքստում Աթենասը հանդես է գալիս որպես Զևսի բանբեր Քիրոնի մոտ: Քսերքսեսի դեպի Հելլադա արշավի ժամանակ դելֆյան օրակուլը կանխագուշակել էր, որ նույնիսկ Աթենասը ի զորու չէր կանգնեցնել Զևսի զայրույթը: Էվրիպիդեսը գրում է, որ Զևսը Աթենասի ռազմակառքով էր պատերազմում տիտանների դեմ և իր էգիդան նվիրում դստերը:
Աթենասը և ՀերանԽմբագրել
Հատկապես «Իլիական»-ում շատ է շոշափվում Աթենասի մտերմությունը Հերայի հետ, որը բացատրում է երկուսի անհաջողությունը Պարիսի վճռում: Հերան և Աթենասը Տրոյան տարան կործանման և որպես պատիժ Պարիսի ոչնչացրին այն: Ստացիոսի «Թեբեական»-ում Հերան մեկնեց Աթենք՝ Պալլասի հետ զրուցելու, և Աթենասի թույլտվությամբ արգիվյան մայրերին ապաստան տվեց:
Աթենասը և ԱֆրոդիտենԽմբագրել
Աթենասի և Աֆրոդիտեի մրցակցությունը հայտնի է դեռևս կռվախնձորից: Ըստ «Իլիական»-ի Աթենասը պատվիրում է Դիոմեդեսին մարտի բռնվել Աֆրոդիտեի հետ, և դյուցազունը վիրավորում է աստվածուհուն, ինչից հետո Աթենասը ծաղրում է Աֆրոդիտեին: Աստվածների պատերազմի ժամանակ Աթենասը ինքն է խոցում Աֆրոդիտեին: Ըստ հոմերոսյան ավանդազրույցի Աֆրոդիտեն ի զորու չէ ազդել Աթենասի վրա: Իսկ «Ռես» ողբերգությունում ասվում է, որ Աթենասը Աֆրոդիտեի կերպարանքով հայտնվում է Պարիսի մոտ և կեղծ խորհուրդներ տալիս:
Աթենասը և ՊոսեյդոնըԽմբագրել
Ավանդազրույցներում հաճախ են հանդիպում Պոսեյդոնի և Աթենասի վեճի մասին: Նրանք վիճել են ոչ միայն Աթենքի այլ նաև Տրեզենի, Ալֆեպայի թագավորության համար, իսկ Զևսը կարգադրեց քաղաքի պաշտպանությամբ զբաղվել միասին: Դրա շնորհիվ հունական քաղաքներում հանդիպում են եռաժանին և Աթենասի կիսանդրին միասին կանգնեցված:
Աթենասը և ԱրեսըԽմբագրել
Էպոսներում այս մցակցությունը առավել ընդգծված է. միևնույն ժամանակ մենամարտելիս Աթենասը հաղթող է դուրս գալիս մի քանի անգամ, իսկ Արեսը՝ երբեք: «Իլիական»-ում դիցուհին առաջին հերթին մարտից դուրս է թողնում Արեսին, իսկ հետագայում Դիոմեդեսի օգնությամբ և հագնելով Հադեսի անտեսանելի սաղավարտը պարտության է մատնում նրան: Աստվածուհին շատ անգամ խոցում է Արեսին «աստվածների պատերազմի» ժամանակ կուրացնելով էգիդայով և հարվածելով ոսկեզօծ նիզակով: Աթենասը մենամարտում է նրա դեմ նաև Հերակլեսի օգնությամբ և Ոդիսևսին օգնելով:
Աթենասը և ԴիոնիսոսըԽմբագրել
Օրփեական պոեմներում պատմվում է. Աթենասը առևանգում է ավագ Դիոնիսոսից նրա սիրտը, հետագայում ստանալով Պալլաս մականունը: Պրոկլես փիլիսոփան ասում է. երբ Դիոնիսոսը մահացու վիրավոր էր, իր միտքը ի շնորհիվ Աթենասի մնաց կայուն (հնագույն ժամանակներում սիրտը համարվում էր նաև մտքի արարիչ):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.theoi.com/Olympios/Athena.html
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 57։ ISBN 99941-56-03-9
- ↑ According to Hesiod's Theogony 886–890, of Zeus' children by his seven wives, Athena was the first to be conceived, but the last to be born; Zeus impregnated Metis then swallowed her, later Zeus himself gave birth to Athena "from his head", see Gantz, pp. 51–52, 83–84.
- ↑ According to Homer, Iliad 1.570–579, 14.338, Odyssey 8.312, Hephaestus was apparently the son of Hera and Zeus, see Gantz, p. 74.
- ↑ According to Hesiod, Theogony 927–929, Hephaestus was produced by Hera alone, with no father, see Gantz, p. 74.
- ↑ According to Hesiod, Theogony 183–200, Aphrodite was born from Uranus' severed genitals, see Gantz, pp. 99–100.
- ↑ According to Homer, Aphrodite was the daughter of Zeus (Iliad 3.374, 20.105; Odyssey 8.308, 320) and Dione (Iliad 5.370–71), see Gantz, pp. 99–100.
ԱղբյուրներԽմբագրել
- Գ.Մ. Գալստյան, Դիցաբանական բառարան, Երևան, 1986, էջ 8։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթենաս կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 129)։ |