Չեննայ

Հնդկաստանի Թամի Նադու նահանգի մայրաքաղաք
(Վերահղված է Մադրասից)

Չենայ (մինչև 1996 թվականը՝ Մադրաս), Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաքը։ Տեղակայված Բենգալյան ծոցի ափին, այն խոշորագույն կոմերցիոն, մշակութային, տնտեսական և կրթական կենտրոն է Հարավային Հնդկաստանում։ Այն նաև հայտնի է որպես "Հարավային Հնդակաստանի մշակութային մայրաքաղաք"[2]:

Քաղաք
Չենայ
անգլ.՝ Madras
ռուս.՝ Мадрас
ռուս.՝ Ченнаи
անգլ.՝ Chennai
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքՉեննաի
ՔաղաքապետSaidai Duraisamy[1]
Հիմնադրված է1639 թ.
Այլ անվանումներՄադրաս
Մակերես426.7 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուԹամիլ
Բնակչություն4․681․087 մարդ (2011)
Խտություն26,903 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91-44
Փոստային դասիչ600 xxx,
Պաշտոնական կայքchennaicorporation.gov.in
Չեննայ (Հնդկաստան)##
Չեննայ (Հնդկաստան)

Հայերը Մադրասում

խմբագրել

Մադրասի հայ համայնքը կազմավորվել է 16-րդ դարում։ 1547 թվականին Սուրբ Թովմայի բլրի վրա կառուցվել է Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին, 1712 թվականին՝ Սուրբ Աստվածածինը[3]։ 1783 թվականին մադրասահայերը կազմել են «Տետրակ, որ կոչի նշաւակ» համայնքային կանոնադրությունը։ Հայերը մասնակցել են նաև Մադրասի կառավարմանն ու բարեկարգմանը. ձեռագիր հիշատակարանում հիշվում է, որ անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (Մադրասի) կառավարիչը եղել է հայազգի Ղուկասը (Ղոգագ՝ նշանակված 1662 թվականին)։ 1725-1726 թվականներին Խոջա Պետրոս Ոսկանի Վելիջանյանի միջոցներով կառուցվել են Սարիար գետի բազմակամար կամուրջը և բարձունք տանող քարե սանդուղքը (166 աստիճանով)[4][5][6]։ Մադրասահայերը հիմնականում արհեստավորներ ու մանր առևտրականներ էին։ Աչքի են ընկել նաև մեծահարուստ առևտրականներն ու արդյունաբերողները, որոնց ձեռքում էր կենտրոնացած թանկարժեք քարերի, համեմունքի, հնդկական կերպասեղենի առուծախը։ Մադրասում կա Հայկական փողոց։

1770-ական թվականներին հիմնվել է Մադրասի խմբակը, 1772 թվականին Շահամիր Շահամիրյանը հիմնադրել է տպարան, տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Հարություն Շմավոնյանի ջանքերով 1794 թվականին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»[7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Who's Who». About Corporation of Chennai. Corporation of Chennai. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Rina Kamath (2000). Chennai. Orient Blackswan. էջ 66. ISBN 9788125013785.
  3. «Հայերը Մադրասում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  4. Խոջա Պետրոս Վելիջանյան (յուղանկարի ֆոտոպատճեն)(չաշխատող հղում)
  5. ՄԱԴՐԱՍ
  6. Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը
  7. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 360-361։
  8. Paper trail: How the world’s first Armenian journal emerged in Madras in 1794
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեննայ» հոդվածին։