Վահան Տերյան
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1920[1], Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Վահան Տերյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան |
Ծնվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1885 |
Ծննդավայր | Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 7, 1920[1] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Գերեզման | Գերեզման Վահան Տերյանի |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան |
Ուշագրավ աշխատանքներ | Մթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Երկիր Նաիրի և Կատվի դրախտ |
Ամուսին | Սուսաննա Տերյան |
Վահան Տերյան Վիքիքաղվածքում | |
Վահան Տերյան Վիքիդարանում | |
Vahan Teryan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ախալքալաքի. (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր:
1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:
Բանաստեղծական շարքերԽմբագրել
Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Մթնշաղի անուրջներ, Թիֆլիս, 1908, 80 էջ:
- Բանաստեղծութիւններ, Մոսկվա, 1912, 216 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1924, 120 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2, Կ. Պոլիս, 1923, 136 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3, Կ. Պոլիս, 1923, 320 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 4, Կ. Պոլիս, 1925, 424 էջ:
- 100 վոտանավոր, Թիֆլիս, 1930, 128 էջ:
- Բանաստեղծություններ, Յերևան, 1936, 124 էջ:
- Մթնշաղի անուրջներ, Պէյրութ, 1939, 52 էջ:
- Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 1940, 456 էջ:
- Ընտիր քերթուածներ, Հալէպ, 1945, 192 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1950, 496 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1950:
- Բանաստեղծութիւններ, Պէյրութ, 1953, 88 էջ:
- Մթնշաղի անուրջներ, Վենետիկ, 1956, 72 էջ:
- Երկեր, Երևան, 1956, 744 էջ:
- Բանաստեղծություններ (Հատընտիր), Երևան, 1958, 64 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1. Մթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Վերադարձ, Ոսկե շղթա, Տրիոլետներ, Երկիր Նաիրի, Կատվի դրախտ, Շարքերից դուրս բանաստեղծություններ, Երևան, 1960, 384 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2. Բանաստեղծություններ, Հոդվածներ և զեկուցումներ, Երևան, 1961, 492 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3. Թարգմանություններ, Նամակներ, Հեռագրեր, Երևան, 1963, 804 էջ:
- 80 (բանաստեղծություններ), Երևան, 1965, 108 էջ:
- Նամակներ, Երևան, 1971:
- Նամակներ Անթառամ Միկարյանին, Երևան, 1972, 248 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1972, 384 էջ:
- Աշնան մեղեդի (բանաստեղծություններ), Երևան, 1973, 156 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1973, 414 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1975, 414 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1979, 464 էջ:
- Բանաստեղծություններ, Երևան, 1980, 96 էջ:
- Բանաստեղծություններ, Երևան, 1982, 264 էջ:
- 100 բանաստեղծություն, Երևան, 1985, 160 էջ:
- Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 1985, 512 էջ:
- Տերյան Վահան, Իսահակյան Ավետիք, Բանաստեղծություններ, Երևան, 1985, 520 էջ:
- Երկեր. Բանաստեղծություններ, Սևագրություններ, Հոդվածներ և զեկուցումներ, Նամակներ և հեռագրեր, Երևան, 1989, 608 էջ:
- Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 1998, 500 էջ:
- Ընտիրը, Երևան, 2001, 512 էջ:
- Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 2002:
- Ձոների գիրք, Երևան, 2002, 112 էջ:
- Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 2005, 788 էջ:
- Ընտրանի (բանաստեղծությունների լիակատար ժողովածու), Երևան, 2005, 800 էջ:
- Սիրո երգեր (բանաստեղծություններ), Երևան, 2007, 72 էջ:
- Ընտրանի (125 բանաստեղծություն), Երևան, 2011, 256 էջ:
- Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2011, 300 էջ:
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 216 էջ:
- Ընտիրը, Երևան, 2012, 512 էջ:
- Անտիպ և անհայտ էջեր (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ), Երևան, 2014, 740 էջ:
ԳրականությունԽմբագրել
- Էդուարդ Թոփչյան, Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
- Խորեն Սարգսյան, Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
- Սաքո Սուքիասյան, Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։
- Արսեն Տերտերյան, Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
- Ռաֆայել Իշխանյան Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
- Ռաֆայել Իշխանյան Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
- Հայկազ Հակոբջանյան, Կյանքս այնպես դժվարին էր. Վահան Տերյան (կենսապատում), Երևան, ԳԱՍՊՐԻՆՏ, 2011, 390 էջ։
- Գևորգ Էմին, Տերյան, Անտիպ և անհայտ Էջեր (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ), Երևան, «Տիգրան Մեծ», 2014, 740 էջ։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, Երևան, 1985, էջ 681-682:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 593-594:
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979, էջ 409-470:
ՖիլմագրությունԽմբագրել
- Վահան Տերյան - 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
- Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ անվան տակ։
Վահան Տերյանի մասինԽմբագրել
Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ |
Վահան Տերյանի հիշատակինԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Терьян Ваан (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Սուրխաթյան «Հայ Գրականություն» 2 հատոր
Արտաքին հղումներԽմբագրել
- Վահան Տերյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Վահան Տերյանը դասարան․ամ կայքում
- Վահան Տերյանը Հայկական Հանրագիտարանում
- Վահան Տերյանին նվիրված կայք՝ teryan.com
- ArmenianHouse.org: Կենսագրությունը և ստեղծագործությունները
- «Վահան Տերյանի մասին» Հ․ Թումանյան
- Վահան Տերյան
- Վ. Տերյանի մասին ֆիլմ Youtube-ում, «Վերջին ուղևորությունը»
- Վահան Տերյան - կենսագրություն, աշխատություններ, արխիվ