Լուտկի, խեղկատակների, մերկացնողների կատակ-պար։

Անվան ստուգաբանությունԽմբագրել

«Լուտկի» անվան արմատը «լույտն» է, որից առաջացել են լուտալ, լուտանալ բայերը, լուտանք գոյականը և այլն։ «Լուտալ», «լուտանալ» նշանակում է, հարձակվել, ինչ-որ մեկի վրա կշտամբանքով նետվել, խայտառակել, փնովել, հայհոյել, անիծել։ «Լուտկի» անվան արմատը վկայում է, որ այն առնչվում է ծաղրածու-խեղկատակների պարերին։

ԽորհուրդըԽմբագրել

«Լուտկի» պարում «ոտ զարնելը» կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով։ Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ, ճկույթ ճկույթի, արմունկները ծալում ուղիղ անկյան տակ։ Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են։ «Լուտկի» պարի բոլոր շարժումները փոխանցում են ցոլցլացող, կայծկլտացող ուրախություն։ Սա խեղկատակների, մերկացնողների կատակ-պար է։ Նման բովանդակությունն ընդգծվում է նաև նրանով, որ «Լուտկին» շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լուտկի(չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել