Հայ ժողովրդի էթնոգենեզ (հայ ժողովրդի ձևավորումը), հայ ժողովրդի ձևավորման բարդ և երկարատև գործընթացը, որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ ավանդազրույցները խմբագրել

Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել խմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։

 
Հայկը — հայ ժողովրդի նախահայրը։

Հունական ավանդազրույց խմբագրել

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։

Վրացական ավանդազրույց խմբագրել

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Արաբական ավանդություն խմբագրել

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Հինեբրայական (հրեական) ավանդություն խմբագրել

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Հայերի էթնոգենեզի պատմություն խմբագրել

Երբ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ մեծ ընտանիքի մաս, հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը հնարավոր եղավ տեղափոխել գիտական ոլորտ` մաքրելով այն առասպելաբանական տեսակետներից։ Մինչև 20-րդ դարի 30-ականնները, ԽՍՀՄ-ը փորձում էր բարեկամական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, որի պատճառով գրքերում համարյա թե չէր նշվում այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում և սահմանափակում էին հայերի բնօրրանը ՀԽՍՀ–ի տարածքով։ Այդ տարիներին լուրջ հետազոտություններ չեն անցկացվել։ Եվ որպեսզի ԽՍՀՄ-ը վերջնականապես ցրի այն տեսակետը, ըստ որի հայերն են Հայկական լեռնաշխարհի բնիկները, գրքերում և դպրոցներում մտցրեց այսպես կոչված գաղթային տեսակետն ըստ որի հայերն այստեղ են գաղթել Բալկանյան թերակղզուց։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը Հայրենական Մեծ պատերազմից մինչև 1980 թ. խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի ծագման վարկածները կտրուկ փոխվեցին։ Այն պայմանավորված էր նախ նրանով, որ արևմտյան Ուկրաինան ազատագրվել էր և միացվել արևելյան Ուկրաինային, որ հույս էր ծնում հայ ժողովրդի մեջ միավորել պատմական Հայաստանը։ Բացի դրանից կար Կարսի մարզն ու Արարատ լեռը ՀԽՍՀ––ին հետ միավորելու լուրջ հավանականություն, որը ի կատար չածվեց։ Նաև խրախուսվում էր սփյուռքից հայրենադարձությունը և խոսել նրա մասին, որ հայերն այստեղ բնիկ չեն, սխալ կլիներ և այդ իսկ պատճառով սկսվեց ավելի շատ խոսվել հայերի բնիկ լինելու մասին տեսակետը։ Այդ պատճառով պետք էր նոր տեսակետ։

«Հայասյան» հիպոթեզների ի հայտ գալ խմբագրել

1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին, որպես հայ ժողովրդի նախահայրենիք սկսվեց նշվել Հայասա պետությունը, որ նշվում էր խեթական սեպագրերում և որ գտնվում էր Խեթերի թագավորությունից արևելք՝ այսինքն Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ 1947 թ-ին Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Հայասան — հայ ժողովրդի բնօրրանը» աշխատությունը, որտեղ նա ապացուցում էր «Հայասան որպես հայերի նախահայրենիք» տեսակետն այն փաստով, որ հայերենն ունի երկու բնույթ. այն և՛ հնդեվրոպական է, և՛ փոքրասիական, ինչպես նաև Հայք և Հայասա բառերի նմանությամբ։ 1950-ական թթ-ի սկզբներին Հակոբ Մանանդյանը, Բաբկեն Առաքելյանն ու Սուրեն Երեմյանը, հրատարակեցին աշխատություններ, որտեղ մերժվում էր գաղթային կամ միգրացիոն հիպոթեզը։ Շատ գիտնականներ, այդ թվում Ադոնցը ընդունում էին այն տեսակետն ըստ որի Հայասա անունը կազմված է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը 1980 թ․-ից հետո խմբագրել

Այս փուլը բնութագրվում էր ԽՍՀՄ-ի գրաքննության թուլացմամբ, որի հետևանքով ավելի շատ սկսվեց խոսվել Հայասյան հիպոթեզների մասին։ Բացի դրանից 1980-ականներից ի հայտ եկավ Հայկական հիպոթեզը, որի հեղինակներն էին ժամանակի ականավոր գիտնականներ ակադեմիկոս Թամազ Գամկրելիձեն և դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Իվանովը։ Վերջիններիս պնդմամբ հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

Հարցի ներկայիս կարգավիճակ խմբագրել

Ներկայումս ժողովրդի էթնոգենեզը ուսումնասիրելու համար օգտագործում են գենետիկան, լեզվաբանությունը և հնէաբանությունը։

Պատմական աղբյուրներ խմբագրել

 
Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը, որտեղ նշվում է «Արմինա», հին պարսկ.՝ Armina տեղանունը։

Արմենիա անվանումն առաջինը հիշատակում է Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը (մոտ մ.թ.ա. 520 թ.)։ Հայերի ավելի հին լինելու մասին վկայում է այն փաստը, որ եռալեզու Բեհիսթունի արձանագրությունում հին պարսկ.՝ Armina և էլամերեն Har-mi-nu-ia հանդիպում են աքադերեն հատվածի այն հատվածներում, որտեղ նշվում է U-ra-aš-ṭu, այսինքն Ուրարտու, որ նշանակում է որ «Արմենիա» և «Ուրարտու» անվանումները նույն անվանումն են տարբեր լեզուներով, այսինքն Աքեմենյան տերությունում (հին պարսկերենով) առաջին անգամ ՈՒրարտուի փոխարեն օգտագործել են «ուրարտացիների /արարատցիների/ երկիր» անվանաձևը՝ բառացի – Ար /արարադ/ - մեն /մարդիք կամ ժողովուրդ/ - իա /երկիր իմաստավորող վերջավորություն/։ Հետագայում հայերը հիշատակվում են մի շարք այլ աղբյուրներում, օրինակ Հերոդոտոսի մոտ հանդիպում ենք.

  Գիրք I, էջ 180։ Քաղաքը [Բաբելոն] բաղկացած է երկու հատվածից։ Միջով հոսում է Եփրատ գետը, որ սկիզբ է առնում Հայաստանում։ Այն մեծ և հզոր գետ է և թափվում է Կարմիր ծով։

Գիրք I, էջ 194։ … Հայաստանում, որ Ասորեստանից հյուսիս է, պատրաստում են լավ նավեր…

 

Հայաստանի մասին մեծ քանակությամբ տեղեկություն է հաղորդում Քսենոֆոնը (մ.թ.ա. 4-րդ դար) և Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար). վերջինս մեծ ճշգրտությամբ նկարագրել է Հայաստանի աշխարհագրությունը։

Լեզվաբանություն խմբագրել

Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին խումբ։

Մարդաբանական տվյալներ խմբագրել

Հայերը պատկանում են արմենոիդ ռասային։

«Հայաստան» և «Հայ» բառերի ծագումը խմբագրել

Ահա բառերի ծագման օրինակներ.

  • «Հայաստան» կամ «Հայք» և «Հայ» բառերն առաջացել են հայ ժողովրդի նախահայր «Հայկի» անունից;
  • Հայերի վրացերեն անվանումը՝ վրաց.՝ სომხეთი (սոմխեթի) առաջացել է Եփրատի հյուսիսային հատվածի խեթերեն և աքքադերեն անվանումներից;[փա՞ստ]

«Հայասյան» հիպոթեզների ներկա կարգավիճակը խմբագրել

Գոյություն ունեն մի քանի «հայասյան» հիպոթեզներ, որոնք բոլորն էլ հիմնված են այն տեսակետի վրա, խեթական աղբյուրներում հիշատակվող Հայասան բնակեցված է եղել հայերով կամ «նախահայերով», ովքեր խոսել են հայերեն կամ «նախահայերեն»։

Զգուշավոր հայասյան հիպոթեզներ խմբագրել

«Զգուշավոր հայասյան հիպոթեզները» տեղադրում են Հայասան, որտեղ որ տեղադրում են խեթական թագավորության ուսումնասիրողները՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում, Ճորոխ գետի հովտում։

Ըստ այս հիպոթեզի հայերը թափանցել են Հայասա մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, և հետագայում տարածվել են ողջ լեռնաշխարհով մեկ։ Այս հիպոթեզը մեծ տարածում գտավ աշխարհով մեկ։ Օրինակ անգլիացի հետազոտող Դեվիդ Լենգն իր 1970 թ-ին տպագրված «Հայաստան։ քաղաքակրթության բնօրրան» գրքում գրում է, որ Հայասան եղել է նախահայերի բնակության վայրը։

Հայասյան հիպոթեզներ խմբագրել

 
Հայասան ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզի»

Ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզների» Հայասան ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի ողջ արևմուտքը, իսկ հայերենն ամենահին ողջ լեզուն է։ Իհարկե հնարավոր չէ ամբողջությամբ ապացուցել այս հիպոթեզը, սակայն հնարավոր էլ չէ հերքել այն։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։