Բուդապեշտ
Բուդապեշտ, Հունգարիայի մայրաքաղաքը։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերի հետ միասին՝ 2,5 միլիոն։ Բուդապեշտը Հունգարիայի քաղաքական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կենտրոնն է։ Դանուբ գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի` Բուդա (արևմտյան մաս) և Պեշտ (արևելյան մաս)։ Բուդան լեռնոտ և անտառաշատ է, մինչ Պեշտը մաս է կազմում Հունգարիայի Մեծ Հարթավայրի։ Բուդապեշտը Եվրոպական Միության իններորդ բազմամարդ քաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուդապեշտ | |||||
Budapest | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հունգարիա | Բուդապեշտ | ||||
Քաղաքապետ | Իշտվան Տառլոշ | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 17, 1873 թ. | ||||
Մակերես | 525,16 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մ | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Բնակչություն | 1 702 297 մարդ (2008) | ||||
Խտություն | 3242 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Հունգարներ, ռումիններ, գերմանացիներ, սլովակներ, հայեր, հրեաներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն, բողոքականություն, աթեիզմ, Հայ Առաքելական եկեղեցի, հուդայականություն, ուղղափառություն, իսլամ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +36 1 | ||||
Փոստային ինդեքս | 1011-1239 | ||||
Փոստային ինդեքսներ | 1011–1239[1] | ||||
Պաշտոնական կայք | budapest.hu | ||||
| |||||
Բուդայի տարածքում ապրել են Ք.ա. 5-րդ դարից կելտեր։ Հռոմեացիները նվաճել են կելտերի բնակավայրերը և ստեղծել են Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը, ինչը Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր (Ք.հ. 1-5-րդ դդ.)։ Հունգարները 9-րդ դարից են հաստատվել տարածքում։ Բուդայի ամրոցը հիմնվել է Բելա Դ թագավորի կողմից, իսկ Մաթիաս թագավորի օրոք դարձել է միջազգային ռենեսանսային կենտրոն։ 16-17-րդ դարերում թուրքերի լծի տակ էր գտնվում, 18-19-րդ դարերում նորից ծաղկում էր ապրում։ 1873 թվականին Բուդա, Պեշտ և Օբուդա («Հին Բուդա») քաղաքները միացան, այդ ժամանակվանից ամբողջ բնակավայրը կոչվում է Բուդապեշտ։
ԱնվանումԽմբագրել
Հայտնի է հռոմեական ժամանակներից՝ Աքվինկում անունով։ Բաղկացած է պատմականորեն ձևավորված երեք մասից՝ Պեշտից, Բուդայից և Օբուգայից (հայտնի է 1148 թվականից), որոնք 1872 թվականին միավորվել են և ստացել Բուդապեշտ անունը։
Ենթադրում են, որ «Բուդա» և «Պեշտ» անվանումներն ունեն սլավոնական ծագում․ Բուդա (Դանուբի աջ ափին) նշանակում է «խրճիթ» կամ «շինություն», իսկ Պեշտ (Դանուբի ձախ ափին)՝ «քարանձավ» կամ «օջախ»[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.budabox.hu/irsz.xls — 2001.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Արտաքին հղումներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 582)։ |