Կոթի

գյուղ Հայաստանում
(Վերահղված է Շավարշավանից)

Կոթի (նախկինում՝ Շավարշավան, Կոթիգեղ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ։

Գյուղ
Կոթի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՆոյեմբերյան համայնք
ԳյուղապետԱնդրանիկ Հախվերդյան
Հիմնադրված էմինչև 1200 թ.
Առաջին հիշատակում1831 թ.
Այլ անվանումներմինչև 1964Կոթիգեղ
մինչև 1992Շավարշավան
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2014[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկոթեցի
Ժամային գոտիUTC+4
Կոթի (Հայաստան)##
Կոթի (Հայաստան)

Վերանվանվել է Շավարշավան 1964 թվականի հունիսի 16-ին ԽՍՀՄ կուսակցական և պետական գործիչ Շավարշ Ամիրխանյանի անունով։ 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Կոթի[2]։

Ըստ ավանդության՝ գյուղը անվանվել է Կոթի կամ Կոթերի գյուղ այն պատճառով, որ տների կտուրներին դրված եղել է սնամեջ կոտ։ Հնում, ինչպես գիտենք, տները եղել են կտուրավոր։ Յուրաքանչյուր տուն ունեցել է երդիկ, իսկ տան կենտրոնում՝ թոնիր։ Թոնիրը եղել է տունը տաքացնելու և հաց թխելու համար։ Իսկ երդիկը կատարել է և՜ լուսամուտի, և՜ ծխնելյուզի դեր։ Տունը ծխից զերծ պահելու և ծխի ելքը ավելի արագ ու սահուն դարձնելու համար երդիկների վրա տեղադրել են կոտ։ Կոտը կատարել է ծխնելյուզի դեր։ Հարց է առաջանում. ինչո՞ւ կոտ դնել, երբ կարելի էր աղյուսից կամ քարից ծխնելյուզ պատել։ Բանը նրանում է, որ երդիկը կատարել է նաև լուսամուտի դեր, և այդ շարժական կոտը շատ հարմար է եղել։ Օտարները այդ կոտի պատճառով գյուղն անվանել են Կոտի կամ Կոթի գյուղ[3]։

Պատմություն

խմբագրել

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Կոթիից 11 կմ արևելքում գտնվում է Գեղատեղ գյուղատեղին, IX-XVIII դարերի Սուրբ Սարգիս վանական համալիրը, 5 կմ արևելքում՝ մ.թ.ա. 1-ին հզմ. «Աղի աղբյուր» ամրոցը։

Կոթին Ռուսական կայսրության կազմում 1828-1840 թվականներին եղել է Վրացական նահանգապետության մաս, այնուհետև 1840-1845 թվականներին վրաց-Իմերեթի նահանգը, այնուհետև Թիֆլիսի նահանգը, մինչև որ նա վերջնականապես մտավ Ելիզավետպոլի նահանգի Ղազախական Ուեզդի կազմի մեջ 1868 թվականին։ 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը ՌԽՖՍՀ-ից և դարձավ Կոթիի վերահսկիչը, որն այն ժամանակ հայտնի էր Կոթիկենդ կամ Կոթիգեղ անունով։ Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կոթին և Կալաչան (ժամանակակից Բերդավան) օկուպացվել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից 1920 թվականի ապրիլի 7-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում; ավելի ուշ՝ ապրիլի 9-ի կարճատև հրադադարից հետո Կոթին և Քուրումսուլուն (Բարեկամավան) այրվեցին։ Խորհրդային Ադրբեջանի ներխուժումից հետո ՌԽՖՍՀ-ն և Հայաստանը 1920 թվականի օգոստոսի 10-ին պայմանագիր կնքեցին Խորհրդային Ադրբեջանի սահմանները սահմանազատելու վերաբերյալ, որով Կոթին հաստատվեց Հայաստանի կազմում։ 1930 թվականին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցավ վարչական վերակազմավորում, որի արդյունքում կոմսությունները վերածվեցին շրջանների։ Կոթին, որը նախկինում մտնում էր Դիլիջանի շրջանի մեջ, հետագայում դարձավ Իջևանի տարածաշրջանի մաս։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Կոթիի մշտական բնակչությունը կազմել է 2014, առկա բնակչությունը՝ 1689 մարդ[1][2][4]։

Ստորև ներկայացված է Կոթի գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2023
Բնակիչ 777 1216[4] 1769 1889 2529 1950 2408 2311 3556 2225 2014[1] 1922

Գյուղի տոհմերը

խմբագրել

Բացակայում են`

Ադամյան, Աթաբեկյան, Գաբրիելյան, Գալստյան, Գարդիշյան, Գրիգորյան, Զուրաբյան, Խանաղյան, Հակոբյան, Մանուչարյան, Մարգարյան, Մեհրաբյան, Մխիթարյան, Չիթչյան, Պողոսյան, Ռևազյան, Ստեփանյան, Օհանյան տոհմերը[6]։

Մարած են`

Ալիբեկյան, Բրուտյան, Գևորգյան, Դոդինյան, Խեչումյան, Մալյան, Չոբանյան, Սոսյան տոհմերը[6]։

Այժմ գյուղում բնակվող տոհմերը`

Աբովյան, Աբրահամյան, Ազիբեկյան, Ամիրխանյան, Անդրեասյան, Բաբլումյան, Բայրամյան, Բեջանյան, Գանջալյան, Գյոզալյան, Դավթյան, Եսայան, Երկնափեշյան, Էվանեսյան, Էվինյան, Թամազյան, Թումանյան, Խանումյան, Խաչատրյան, Խաչիկյան, Կիրակոսյան, Հախվերդյան, Հայրապետյան, Հարությունյան, Հեպինյան, Ղազարյան, Ղազինյան, Ղուշչյան, Մամաջանյան, Մամյան, Մանեսյան, Մանթաշյան, Մելիքյան, Մեջինյան, Մուրադխանյան, Նազարյան, Շահնազարյան, Շահումյան, Շահվերդյան, Ոսկանյան, Չախմախչյան, Պետրոսյան, Ջանվելյան, Սահակյան, Սարատիկյան, Սարգսյան, Սարուխանյան, Սեյրանյան, Սեփխանյան, Սիրադեղյան, Սուքիասյան, Վարդիկյան, Վերանյան, Փարսադանյան[7]։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Հայտնի կոթեցիներ

խմբագրել
 
Շավարշ Ամիրխանյան
 
Ռուբեն Հախվերդյան
 
Խորեն Բայրամյան

Ժողովրդական հերոսներ

խմբագրել

• Վանիչկա Սարատիկյան Աղաբեկի (1894֊1931)

• Համբարձում Սարատիկյան Գիգոլի (1892֊1932)

• Ավետիք Էվինյան Հովհաննեսի(Խոլի) (1883֊1943)

• Մաթևոս Մանեսյան (1890֊1972)

• Դավիթ Թամազյան (Փլմազի Դավիթ) (18֊րդ դար)

Բարերարներ

խմբագրել

• Հովսեփ Աբովյան Մկրտիչի (1841֊1918)

• Արզուման Տեր֊Սահակյան Խաչատուրի (մոտ 1780֊1870)

• Սահակ Խաչատրյան (1925)

Մարատ Ջանվելյան Գեղամի (1948֊2017)

• Գրիգոր Սարատիկյան Ասլիբեկի (1954)

• Արշավիր Ազիբեկյան Սարիբեկի (1961)

• Սպարտակ Սահակյան Դրաստամատի (1959)

• Սամսոն Սարատիկյան Աղաբեկի (1959)

Զինվորական գործիչներ

խմբագրել

• Պետրոս Խեչումյան Օհանեսի (մոտ 1840֊1890)

• Արտեմ Ղազինյան Աբելի (1925֊1993)

• Մեսրոպ Սարատիկյան Հովհաննեսի (1870֊1921)

• Հովսեփ Սարատիկյան (1887֊1931)

Քաղաքական գործիչներ

խմբագրել

Վանո Սիրադեղյան Սմբատի (1946֊2021)

Շավարշ Ամիրխանյան Մեհրաբի (1894֊1959)

• Սայադ Պետրոսյան Համբարձումի (1937)

Գրողներ

խմբագրել

Բենիկ Սեյրանյան Մկրտիչի (1913֊1988)

Մադաթ Պետրոսյան (1867֊1944)

• Սամվել Խաչիկյան (1947֊2020)

• Սամվել Ամիրխանյան Ամիրխանի (1927֊1988)

• Արմենակ Ղազինյան Աբելի (1940)

Օֆելյա Ամիրխանյան (1940)

Գիտնականներ

խմբագրել

Լևոն Հախվերդյան Հովհաննեսի (1924֊2006)

Արշալույս Ղազինյան Աբելի (1929֊1999)

Հայկազ Ազիբեկյան Հարությունի (1914֊1991)

Գագիկ Ղազինյան Սերգեյի (1955)

Իրավապահներ

խմբագրել

• Իշխան Ղազինյան Գիգոլի (1927)

• Սուրեն Գյոզալյան Եղիշի (1930֊2007)

Երաժիշտներ

խմբագրել

Արտեմ Մեջինյան Սարգսի (1913֊1998)

Բենիկ Աբովյան Վաղինակի (1932֊2004)

Ռուբեն Հախվերդյան Լևոնի (1950)

Բժիշկներ

խմբագրել

• Պետրոս Օհանյան (1825֊1918)

• Արտաշես Փարսադանյան Միկիչի (1954)

• Արարատ Փարսադանյան Միկիչի (1957)

Ֆուտբոլիստներ

խմբագրել

Խորեն Բայրամյան Ռոբերտի (1992)[8]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 80 — 804 էջ։
  3. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 212֊213. ISBN 9789939865959.
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
  6. 6,0 6,1 Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջ 260. ISBN 9789939865959.
  7. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 261֊293. ISBN 9789939865959.
  8. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 336֊357. ISBN 9789939865959.