Բոստոն
Բոստոն (անգլ.՝ Boston), ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի կենտրոնն է։ Քաղաքը հայտնի է նաև Նոր Անգլիա անունով։ ԱՄՆ-ի ամենահին քաղաքներից մեկն է։ Բոստոնը Նոր Անգլիայի ամենամեծ քաղաքն է։ 2014 թվականի դրությամբ բնակչությունը 645.966 է[4]։ Այս ցուցանիշով Բոստոնն ԱՄՆ 24-րդ ամենամեծ քաղաքն է[5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
անգլ.՝ Boston | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 7 (17), 1630[1] թ. | ||||
Մակերես | 232,167761 կմ² | ||||
ԲԾՄ | 43 մետր | ||||
Բնակչություն | ▼675 647 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 617 | ||||
Փոստային դասիչ | 02108–02137[3], 02163[3], 02196[3], 02199[3], 02201[3], 02203–02206[3], 02210–02212[3], 02215[3], 02217[3], 02222[3], 02241[3], 02266[3], 02283–02284[3], 02293[3], 02297–02298[3], 2108, 2110, 2115, 2118, 2121, 2123, 2129, 2133, 2136, 2204, 2205, 2206, 2283, 2298, 2109, 2112, 2116, 2122, 2127, 2130, 2132, 2203 և 2284 | ||||
Պաշտոնական կայք | boston.gov(անգլ.) | ||||
| |||||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Քաղաքը շատ կոմպակտ և հարմարավետ դիրք ունի։ Ընդհանուր մակերեսը կազմում է 232,1 կմ²։ Քաղաքի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից 5-7 մետր բարձր, իսկ Բելիվյու Հիլը 101մ բարձրության վրա է։
ՊատմությունԽմբագրել
Բոստոնը հիմնադրվել է 1630 թ. սեպտեմբերի 17-ին։ Հիմնադրումից հետո այստեղ բացվել է առաջին անգլալեզու քոլեջը՝ Հարվարդի համալսարանը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սուրբ Խաչ եկեղեցի (Բոստոն) - կաթոլիկ եկեղեցի
- Բոստոնի վանք - մորմոնական եկեղեցի
ԿլիմանԽմբագրել
Բոստոնը, ինչպես Նոր Անգլիան, գտնվում է մայրցամաքային կլիմայական գոտում, քանի որ գերիշխող արևմտյան հոսանքները մեղմացնում են օվկիանոսի ազդեցությունը։ Ամառը, հիմնականում տաք է և խոնավ, ձմռանը ցուրտ է, քամոտ և ձյունառատ։ Ամենաշոք ամիսը հուլիսն է, ցերեկային միջին ջերմաստիճանը +28 °C։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, գիշերային միջին ջերմաստիչանը −6 °C։ Տարեկան միջին տեղումների քանակը 1000—1100 մմ։ Ամենաշատ տեղումները դեկտեմբեր-մարտ ընկած հատվածում է։ Գարնանը և ամռան սկզբին հաճախակի են լինում մառախուղեր։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բոստոն | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 22,2 | 21,1 | 30,0 | 34,4 | 35,6 | 41,0 | 39,4 | 38,9 | 37,8 | 32,2 | 28,3 | 24,4 | 41,0 |
միջին առավելագույնը (°C) | 2,1 | 3,1 | 7,7 | 13,3 | 19,2 | 24,6 | 27,7 | 26,6 | 22,7 | 17,1 | 11,2 | 4,2 | 15,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | −1,5 | −0,3 | 3,8 | 9,1 | 14,7 | 20,0 | 23,3 | 22,4 | 18,2 | 12,3 | 7,2 | 1,6 | 10,9 |
միջին նվազագույնը (°C) | −5,8 | −5,0 | −0,4 | 4,6 | 9,9 | 15,1 | 18,4 | 17,8 | 13,8 | 8,3 | 3,5 | −2,9 | 6,5 |
բացարձակ նվազագույնը (°C) | −24,4 | −27,8 | −17,2 | −10,6 | 1,1 | 5,0 | 10,0 | 7,8 | 2,8 | −3,9 | −13,3 | −27,2 | −27,8 |
տեղումների քանակը (մմ) | 91,2 | 91,9 | 93,7 | 42,3 | 82,6 | 78,5 | 72,1 | 82,3 | 77,7 | 83,8 | 107,2 | 101,9 | 1054,3 |
Աղբյուր՝ «Погода и климат» «World Meteorological Organization» |
Թերթեր և ամսագրեր, որոնք լույս են տեսնում ԲոստոնումԽմբագրել
- Boston Business Journal
- Boston Globe
- Boston Haitian Reporter
- Boston Herald
- Boston Irish Reporter
- Boston Phoenix
- Jewish Advocate
- Mass High Tech
- Boston Magazinee
- Cape Cod Life Magazine
Քույր քաղաքներԽմբագրել
- Բարսելոնա (իսպ.՝ Barcelona), Իսպանիա
- Բելու-Օրիզոնտի (պորտ.՝ Belo Horizonte), Բրազիլիա (2007)
- Կիոտո (ճապ.՝ 京都市), Ճապոնիա
- Մելբուրն (անգլ.՝ Melbourne), Ավստրալիա (1985)
- Պադովա (իտալերեն՝ Padova), Իտալիա
- Սեկոնդի-Տակորադի (անգլ.՝ Sekondi-Takoradi), Գանա
- Ստրասբուրգ (ֆր.՝ Strasbourg), Ֆրանսիա
- Թայպեյ, Թայվան
- Հանչժու, Չինաստան
- Շանոն (անգլ.՝ Shannon, իռլանդերեն՝ An tSionna), Իռլանդիա
ՍպորտԽմբագրել
Բոստոնում գտնվում են մի շարք մարզական ակումբներ։
Ակումբ | Լիգա | Սպորտաձև | Տան հարկ/դաշտ (տարողություն) | Հիմնադրում | Առաջնություններ |
---|---|---|---|---|---|
Բոստոն Ռեդ Սոքս | Բեյսբոլի բարձրագույն լիգա (MLB) | Բեյսբոլ | «Ֆենուեյ փարկ» (37 500) | 1901 | 8 Համաշխարհային սերիա |
Բոստոն Բրուինս | Հոկեյի ազգային լիգա (NHL) | Տափօղակով հոկեյ | «Թի Դի Գարդեն» (17 565) | 1924 | 6 Սթենլիի գավաթ |
Բոստոն Սելտիքս | Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) | Բասկետբոլ | «Թի Դի Գարդեն» (18 625) | 1946 | 17 NBA-ի առաջնություն |
Նյու Ինգլանդ Փեյթրիոթս | Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) | Ամերիկյան ֆուտբոլ | «Ջիլեթ սթեդիում» (68 750) | 1960 | 3 Սուպերբոլ |
Նյու Ինգլանդ Ռևոլյուշեն | Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) | Ֆուտբոլ | «Ջիլեթ սթեդիում» (68 750) | 1995 | 1 «US Open» գավաթ; 1 սուպերլիգա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Drake S. A. Old Landmarks and Historic Personages of Boston — P. 6.
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 https://tools.usps.com/zip-code-lookup.htm
- ↑ quickfacts.census.gov
- ↑ «Population and Housing Occupancy Status: 2010 – State – County Subdivision, 2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File»։ United States Census Bureau
Արտաքին հղումներԽմբագրել
- Քաղաքի պաշտոնական կայքը (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 523)։ |